Գլխավոր տեղեկություն
Համար
N 731-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.20/54(1609) Հոդ.625
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2020 թվականի N 731-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 873,607.1 հազ. դրամ, որից՝

1) 861,689,1 հազ. դրամը՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում տեղակայված ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների առաջին և երկրորդ փուլի ավարտի համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով).

2) 9,685.0 հազ. դրամը՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2/16 հասցեի հողամասի ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով).

3) 2,233.0 հազ. դրամը՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2/16 հասցեի շինությունների ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

3. Սահմանել, որ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում տեղակայված ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների 2-րդ փուլի 2-րդ մասի գնման առարկաների ձեռքբերումներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվելու շինարարական աշխատանքների կատարման համար «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերությանը, իսկ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ «Շին ինդուստրիա ԳՏԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գնման գործընթացների նկատմամբ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «զ» պարբերությունների պահանջները, որոնք թույլ կտան, որպեսզի ընտրված մասնակիցը ներկայացնի միայն պայմանագրի (կանխավճարի) ապահովում:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.21 N 856-Ն)

2) դիմել Գյումրու քաղաքապետին սույն կետի 1-ին ենթակետում նշված հասցեում գտնվող շինությունների քանդման թույլտվություն ստանալու համար.

3) «ԱՏՐԻՈՒՄ ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2019 թվականի օգոստոսի 29-ին կնքված՝ N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-1 պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հունիսի 1-ը:

(4-րդ կետը փոփ. 27.05.21 N 856-Ն)

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 15

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 731-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 731-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 731-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 731-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 731-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 731-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 731-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 731-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 731-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.05.2021, N 856-Ն 28.05.2021, N 731-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան