ՈՒՂՂՈՒՄ
Ի պատասխան Ձեր 12.01.2024 թվականի թիվ Ն/34/682-2024 գրության՝ հայտնում եմ, որ Վարչապետի 11.01.2024 թվականի թիվ 23-Ա որոշման տեքստում (2-րդ կետի 22-րդ ենթակետում) առկա է ոչ բովանդակային, տեխնիկական բնույթի սխալ: Մասնավորապես, նշված ենթակետի համաձայն.
«41-րդ կետի առաջին նախադասությունում, ինչպես նաև երկրորդ նախադասությունում «լեզվական» բառից առաջ կիրառված «Հարցազրույցի մասնակցի» բառերը փոխարինել «Հավակնորդի» բառով, իսկ երրորդ նախադասությունում «վերաբերում են» բառից հետո «հարցազրույցի մասնակցի» բառերը փոխարինել «նրա» բառով.»:
Մինչդեռ, վերը նշված ենթակետը անհրաժեշտ է կարդալ հետևյալ խմբագրությամբ.
«41-րդ կետի առաջին նախադասությունում, ինչպես նաև երկրորդ նախադասությունում «լեզվական» բառից առաջ կիրառված «Հարցազրույցի մասնակցի» բառերը փոխարինել «Հավակնորդի» բառով, իսկ երկրորդ նախադասությունում «վերաբերում են» բառից հետո «հարցազրույցի մասնակցի» բառերը փոխարինել «նրա» բառով.»: Այսինքն՝ «երրորդ» բառի փոխարեն պետք է կիրառվի «երկրորդ» բառը:
Վերոգրյալից ելնելով՝ խնդրում եմ կատարել վերը նշված տեխնիկական բնույթի ուղղումը:
12.01.2024 ՀՀ արդարադատության նախարարություն |
Հրապարակվել է 12 հունվարի 2024 թվական: