ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հոդված 2.
1) 1-ին հոդվածի 2-րդ կետի «քաղաքական ու հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական ու քաղաքացիական» բառերով.
2) 3-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետի «հայեցողական,» բառից հետո լրացնել «քաղաքացիական,» բառը.
3) 4-րդ հոդվածի 2-րդ կետի և 19-րդ հոդվածի 8-րդ կետի երրորդ պարբերության «քաղաքական և հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական և քաղաքացիական» բառերով.
4) 10-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի, 17-րդ հոդվածի 5-րդ կետի, 21-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի, 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի «քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական» բառերով:
Հոդված 3.
1) 3-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի իմաստով` սույն հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետով նախատեսված հայեցողական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետի) և նրանց տեղակալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնները:».
2) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Սույն օրենքի իմաստով` քաղաքացիական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) անդամների պաշտոնները:»:
Հոդված 4.
Հոդված 5.
1) 14-րդ հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերության «դ» ենթակետի «օրենսդրության» բառից հետո լրացնել «(մասնագիտական հարցեր)» բառերը.
2) 14-րդ հոդվածի 8-րդ կետի`
- երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:»,
- երրորդ և չորրորդ պարբերություններից հանել «փակ գաղտնի» բառերը.
3) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ կետով.
«91. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում քաղաքացիական ծառայության խորհուրդը` ուսումնասիրելով մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ` մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու հարցը:
Քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո` նույն օրը:
Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:».
4) 14-րդ հոդվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 91-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ` հիմնավորմամբ, եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:».
5) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետով.
«101. Սույն հոդվածի 91-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև քաղաքացիական ծառայության խորհրդի` սույն հոդվածի 91-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո:».
6) 14-րդ հոդվածի 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, կամ քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն հոդվածի 91-րդ կետով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ:»:
Հոդված 6.
1) առաջին պարբերության «քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու» բառերը փոխարինել «մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը» բառերով.
2) «ա» ենթակետի «կողմից մինչև երկու ամիս ժամկետով» բառերը փոխարինել «կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով սույն կետի «բ» ենթակետով նախատեսված անձի կողմից մինչև վեց ամիս ժամկետով» բառերով, իսկ «երկու ամիսը» բառերը` «վեց ամիսը» բառերով.
3) «բ» ենթակետի «ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով պարտադիր գործուղմամբ» բառերը փոխարինել «ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով» բառերով:
Հոդված 7.
1) 10-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 13-րդ կետի «մինչև այդ արդյունքները` քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) ներկայացնելը» բառերը փոխարինել «` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.
3) 14-րդ կետի «արդյունքներն ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է» բառերը փոխարինել «արդյունքները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 101-րդ կետերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում, ներկայացվում են» բառերով, իսկ «ա» ենթակետի «իրավասու մարմնին» բառերը` «իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերով:
Հոդված 8.
1) 4-րդ կետի «մեկ երրորդը` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով.
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:».
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են` քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների համար:»:
Հոդված 9.
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|