Գլխավոր տեղեկություն
Համար
N 485-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.02.2021-31.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2020 թվականի N 485-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 260,593,224 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի հուլիսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի և պարագաների մատակարարում՝ 12,054,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էքսիտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հուլիսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 48,468,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի հուլիսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 1,680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 25-ի N 485-Ա

որոշման

    

 «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել կորոնավիրուսային համավարակին արձագանքելու ջանքերին` օժանդակելով հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիության պահպանմանը բռնկման հետևանքով տուժած համայնքներում և աջակցելով կարիքավոր երեխաներին հեռավար ուսուցման հարցում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիա

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Երևան և ՀՀ մարզեր, Բնագավառը` հումանիտար օգնության, առողջապահական և սոցիալական օժանդակության տրամադրում

6.

Ծրագրի բյուջեն

260,593,224 դրամ (526,451 Շվեյցարական ֆրանկ)

7.

Բարեգործություն ստացողը

6700 միայնակ կենսաթոշակառուներ և հաշմանդամություն ունեցող կարիքավոր բնակչություն, 500 դպրոցական երեխաներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1․Հումանիտար աջակցության տրամադրում սոցիալապես անապահով միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ առաջին անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների տրամադրման միջոցով՝ ներառյալ դժվար հասանելի և սահմանամերձ համայնքներում ծառայությունների տրամադրում՝ ձեռքբերվող միկրոավտոբուսի միջոցով (բյուջե՝ 92,867,000 դրամ, ժամանակահատված՝ 15.08.2020-31.03.2021 թ.)

2․ Աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին հեռավար կրթության կազմակերպման նպատակով (բյուջե 29,750,000 դրամ, ժամանակահատված՝ 15.08.2020-31.03.2021 թ.)

3․Տնտեսական և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում սոցիալապես անապահով միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ բնակարանային վարձի փոխհատուցման և սոցիալ-հոգեբանական կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունների միջոցով (բյուջե`105,811,724 դրամ, ժամանակահատված՝ 15.08.2020-31.03.2021 թ.)

4․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 38,565,500 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների, ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների ձեռք բերում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Սննդամթերքի և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 62,826,000 դրամ արժողությամբ

2. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում ՝ 1,000,000 դրամ արժողությամբ

3. Բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար՝ 2,800,000 դրամ արժողությամբ։

4. ՀԿԽԸ մեքենաների սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 240,000 դրամ արժողությամբ։

5. միկրոավտոբուսի ձեռքբերում՝ 13,500,000 դրամ արժողությամբ։

6. Շահառուների համար դիմակների, ձեռնոցների, սանիտարական միջոցների (ալկոգել, հականեխիչներ) ձեռքբերում՝ 7,600,000 դրամ արժողությամբ։

7. 500 կարիքավոր ընտանիքների երեխաներին հեռավար կրթության կազմակերպման նպատակով պլանշետային համակարգիչների ձեռքբերում՝ 29,750,000 դրամ արժողությամբ:

8. Անձնակազմի և կամավորների համար դասընթացների և վերապատրաստումների մեթոդական նյութերի պատրաստման ծառայությունների, և դասընթացների իրականացման համար հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 811,724 դրամ արժողությամբ։

9. Գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների, ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 5,741,000 դրամ արժողությամբ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 38,565,500 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 31,324,500 դրամ արժողությամբ և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների, ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների ձեռք բերում՝ 7,241,000դրամ արժողությամբ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, մարզպետարանների թիրախային համայնքների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում, իրականացվելու է արտաքին աուդիտ: Նաև ՀՀ Կառավարության 2003թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 30.11.20 N 732-Ա, 25.02.21 N 140-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.03.2021, N 255-Ա 31.03.2021, N 485-Ա
25.02.2021, N 140-Ա 26.02.2021, N 485-Ա
30.11.2020, N 732-Ա 01.12.2020, N 485-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան