Գլխավոր տեղեկություն
Համար
N 627-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2021 թվականի N 627-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1566-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությանը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 22-ի N 627-Ա որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1566-Ն որոշման (այսուհետ` ծրագիր) 28-րդ կետի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2020 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

3. Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում:

4. Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումներն ու գործարքներն ուղղված են եղել ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

5. 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից (այսուհետ՝ կոմիտե) պետական գույքի կառավարման առանձին բնագավառներում իրականացվել են պետական գույքի կառավարման բարեփոխման աշխատանքները, մասնավորապես, մշակվել և ներկայումս մշակվում է պետական գույքի կառավարման նոր մոտեցումների օրենսդրական և մեթոդական դաշտ, որի հիմնական նպատակն է ապահովել պետական գույքի կառավարման թափանցիկությունը, կանոնակարգել, հստակեցնել կառավարման գործառույթները և լրացնել այն բացերը, որոնք առաջանում են իրավական ակտերի կիրառման արդյունքում: Մասնավորապես, կոմիտեի կողմից 2020 թվականին մշակվել և օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունվել են հետևյալ իրավական ակտերը՝

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-478-Ն օրենքը: Սույն օրենքով մասնավորեցման ծրագրի ցանկից հանվել է «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը, որի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, իրականացվել է բաժնետոմսերի հանձնում-ընդունում.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի հաշվետվության մասին» ՀՕ-438-Ն օրենքը.

3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի հուլիսի 16-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-380-Ն օրենքը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1079-Ն որոշումը, որով կանոնակարգվել է պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հստակ ամրագրված ժամանակահատվածում կոմիտեի ենթակայությանը հանձնելու գործընթացը, որի արդյունքում կապահովվի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման ոլորտում պետական գույքի ամբողջական հաշվառումն ու հրապարակայնությունը, թափանցիկ գործընթացների միջոցով կվարվի լիարժեք միասնական քաղաքականություն.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 395-Ն որոշումը, որով առաջարկվում է պետական գույքը վաճառել և վարձակալության տրամադրել նաև էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն կտա ապահովելու գործարքների թափանցիկությունը, հանրության լայն շրջանակներին տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև կնպաստի պետական գույքի վաճառքի արդյունավետության բարձրացմանը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1037-Ն որոշումը, որով կանոնակարգվել է օտարման ենթակա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող գույքն օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով) վաճառքի ներկայացնելուց և գնահատված արժեքի մեծության 40 տոկոսով նվազեցնելուց հետո չվաճառված անշարժ գույքը վաճառել գնային առաջարկների հիման վրա, որի շնորհիվ ապահովվելու է դժվար իրացվող գույքի վաճառքը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշումը, որով կանոնակարգվել է պետական մարմինների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը, որն իրականացվելու է մեկ միասնական կանոնակարգով և մոտեցմամբ, ինչը նպաստելու է գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աճին։ Սահմանվել են ՊՈԱԿ-ներին, ըկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի վարձակալությունից գանձվող միջոցների բաշխման գործընթացում միասնական սկզբունքներով (80%-ն ուղղվի պետական բյուջե, իսկ 20%-ը՝ ՊՈԱԿ-ի բյուջե), իսկ վարձակալական վճարների մեծությունը որոշվելու է շուկայական գնահատման արդյունքներից ելնելով.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1955-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1581-Ն որոշումը, որով սահմանվել են կարգավորումներ պետական գույքի վաճառքի դեպքում պարտավորությունների կատարման դիմաց վաճառքի գնի իջեցման հետ կապված պետությանը վնաս հասցնելու ռիսկերը բացառելու վերաբերյալ.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1236-Ն որոշումը, որով կանոնակարգվել է կոմիտեի ենթակայության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի հաշվետվությանը հավանություն տալու մասին» N 674-Ա որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

 

6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից տնօրինվող գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար ծրագրով նախատեսվել էր օպտիմալացման նպատակով հստակեցնել դրանց կազմն ու կառուցվածքը: Ինչի հետ կապված իրականացվել են պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների լուծարման, վերակազմակերպման և մասնավորեցման հետ կապված միջոցառումները:

7. Ծրագրի N 1` Մասնավորեցման ծրագրում չընդգրկված` լուծարման առաջարկվող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկված` «Նոր-Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 21-ի վճռով (դատական գործ՝ NԵԱՆԴ/0117/04/17) ճանաչվել էր սնանկ: Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2020 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ նշված ընկերության սնանկության գործն ավարտվել է, և կազմակերպությունը ճանաչվել է ֆինանսապես առողջացած։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1974-Ա որոշմամբ գտնվում է լուծարման գործընթացում։

8. Ծրագրի N 2` Վերակազմակերպման առաջարկվող՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ցանկով հաշվետու ժամանակահատվածի համար միջոցառումներ չեն նախատեսվել:

9. Ծրագրի N 4` Մասնավորեցման ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված (չլուծարված) առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման և (կամ) լուծարման առաջարկելու ժամկետների ցանկում ընդգրկված ընկերություններից 2020 թվականի ընթացքում իրականացվել են՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 243-Ա որոշմամբ «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 862-Ա որոշմամբ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» ՓԲԸ-ի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1533-Ա որոշմամբ «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ-ի (մասնավորեցման պայմանագիրը կնքվել է 2020 թվականին) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցվել են.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են 3 ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին հետևյալ որոշումները՝ 2020 թվականի մարտի 12-ի N 285-Ա որոշմամբ «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը՝ մրցույթով, 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1982-Ա որոշմամբ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ մրցույթով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1930-Ա որոշմամբ «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը՝ աճուրդով, ընդ որում, «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մրցույթը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» 2020 թվականի հունիսի 18-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 987-Ա որոշումը.

3) շրջանառության մեջ են դրվել «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» և «Ընդերքաբանի Արեգի տեղամաս» ՓԲԸ-ների բաժնետոմսերի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, իսկ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի 5.6 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 940-Ա որոշմամբ սահմանված՝ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է:

10. Պետական անշարժ գույքի օգտագործման, ինչպես նաև օտարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են ծրագրով նախատեսված՝ չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքը կոմիտեին հանձնելու, անշարժ գույքն օտարման և վարձակալությամբ տրամադրելու հետ կապված միջոցառումները:

11. Ծրագրի N 3` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հանձնվող՝ չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքի ցանկով 2020 թվականին թվով 4–ը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական հիմնարկի նախկին «Գյումրի» մեկուսարանը (քաղ. Գյումրի, Աճեմյան 62), Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ամասիայի բաժնի նախկին վարչական շենքը և ավտոտնակները, ՇՄ (Գ. Ամասիա, 2-րդ փողոց 32 շենք), Հայաստանի Հանրապետության ոստիկանության Աշոցքի բաժնի նախկին վարչական շենքը (ՇՄ, գ. Աշոցք, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 1-ին շենք), Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ Մասիսի պահպանության բաժանմունքը (Մասիս կայարան, Շիրակի 6) հանձնվել են կոմիտեի տնօրինությանը (իսկ ցանկում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի «Թալինի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի նախկին շենքը, Նոր Նորքի կաթսայատունը (Ա. Միկոյան 15/2) և ավտոտնակը կոմիտեի տնօրինությանը հանձնված չեն):

12. Ծրագրի N 5` Մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի` պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց ցանկում ընդգրկվել է պետական սեփականություն հանդիսացող և կոմիտեին ամրացված՝ թվով 41 անվանում անշարժ գույք, որոնք մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում ամբողջությամբ ներկայացվել են օտարման, սակայն դրանցից կազմակերպված մրցույթների և աճուրդների արդյունքում օտարվել է միայն 24 անվանումը։ Հաշվի առնելով, որ չօտարված գույքն ըստ էության չունի գրավչություն՝ կոմիտեի ղեկավար կազմի մոտ կայացած քննարկման արդյունքում որոշում է կայացվել և կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն, որում ներառվել է նաև նշված՝ չօտարված անշարժ գույքը։ Նշված հայտարարությամբ օտարման սուբյեկտներին տեղեկացվել է, որ կոմիտեի հաշվեկշռում առկա օտարման ենթակա տվյալ գույքը և դրա գնման նկատմամբ հետաքրքրություն ունեցող սուբյեկտները կարող են դիմել կոմիտեին, սակայն նշված գույքի օտարման նպատակով 2020 թվականին համապատասխան դիմումներ չեն ստացվել, և ծրագրով հաստատված հավելվածի N 5 ցանկում ընդգրկված անշարժ գույքի օտարում չի իրականացվել։ Ծրագրում չընդգրկված 2020 թվականի ընթացքում այլ անշարժ գույքի օտարման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է N 1 ցանկում։

13. Ծրագրի N 6` Պետական գույքի վարձակալությունից սպասվելիք մուտքերի վերաբերյալ ցանկով 2020 թվականին պետական բյուջե ծրագրով կանխատեսվող (սպասվելիք) դրամական մուտքերը սահմանվել են 67,679.70 հազ. դրամ, մինչդեռ, 2020 թվականին (2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը) պետական բյուջե է մուտքագրվել՝ 242,685.42 հազ. դրամ՝

1) հաշվետու ժամանակահատվածում հարուցված հայցերի հիմքով և արտադատական կարգով վարձակալության գործերով պետական բյուջե է վերադարձվել 17,545.97 հազ. դրամ.

2) հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և կնքվել է պետական գույքի վարձակալության թվով 30 պայմանագրեր և թվով 5 վարձակալության պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրեր:

14. Ծրագրի N 7` «Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների (այսուհետ՝ ալեհավաք) տեղակայման և սպասարկման ծառայություններից վարձավճարների սպասվելիք (կանխատեսվող) դրամական մուտքերը» ցանկի նախատեսվածի կատարողականը հետևյալն է՝

1) ալեհավաքների տեղակայման և սպասարկման ծառայություններից վարձավճարները ծրագրով 2020 թվականի համար կանխատեսվող դրամական մուտքերը սահմանվել են 172,000.00 հազ. դրամ, մինչդեռ, 2020 թվականին այն կազմել է 241,504.20 հազ. դրամ այդ թվում՝ պետական բյուջե՝ 69,101.70 հազ. դրամ (որից՝ այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 14,414.90 հազ. դրամ), ՊՈԱԿ-ներ՝ 172,402.50 հազ. դրամ.

2) հաշվետու ժամանակահատվածում կնքվել են կապի, սարքավորումների տեղակայման և սպասարկման 20 պայմանագրեր:

15. Ծրագրի N 8` «Մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի (2018-2020 թթ.) ընթացքում ստանձնած ներդրումային պարտավորությունները» ցանկում ընդգրկված, գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված՝ հաշվետու ժամանակահատվածում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝

1) պետական գույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման և նվիրաբերության պայմանագրերով 2018-2020 թվականներին ծրագրով նախատեսված ներդրումային պարտավորությունները 2020 թվականի համար կազմել են 192,370.65 հազ. դրամ և 3,070.00 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից կատարվել է 2,068.00 հազ. դրամի չափով, մասնավորապես՝

2) ներդրումային պարտավորությունների ավարտից հետո ստեղծել 20 նոր աշխատատեղ, ինչը գնորդի կողմից չի ստեղծվել՝ ներդրումային պարտավորությունները չեն կատարվել.

3) նվիրաբերության պայմանագրով նախատեսված՝ 3,070.00 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումային պարտավորությունը դեռևս չի կատարվել, քանի որ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետների սկիզբ է սահմանել ֆինանսավորում ստանալու պահը, որը նվիրառուն դեռևս չի ստացել.

4) 30,000.00 հազ. դրամի ներդրումային պարտավորություն չի կատարվել, քանի որ գործը գտնվում է դատական վարույթում.

5) թվով 22 գործերով կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերով նախատեսված պարտավորություններից (փոխառուների կողմից ներկայացված գործարար ծրագրերով) կատարվել է թվով 14-ը, թվով 2 անհատույց օգտագործման պայմանագրերով նախատեսված գործերով կատարվել են 2,068.00 հազ. դրամի ներդրումային պարտավորություններ, իսկ չեն կատարվել թվով 6-ը՝ 2 պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման պայմանագրերը ներկայացվել են լուծման, 1 պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար առկա են ժամկետներ, 1 պայմանագրով նախատեսված պարտավորության կատարման վերաբերյալ պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր և 2 գործերով կատարվում է ներդրումային պարտավորությունների ժամկետների փոփոխություն.

6) ծրագրի N 8 ցանկի 2-րդ, 11-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 26-րդ և 27-րդ տողերը ենթարկվել են խմբագրման նախորդ տարիների գերակատարված պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում։ 22-րդ ենթակետը վերախմբագրվել է, քանզի, պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետների սկիզբը պետք է սահմանել ֆինանսավորումն ստանալու պահին, որը նվիրառուն դեռևս չի ստացել։ Ըստ պայմանագրի՝ ֆինանսավորում ստանալու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականը։ 24-րդ տողը ճանաչվել է ուժը կորցրած, քանզի, տեղի է ունեցել վրիպակ, և 2020 թվականին «Պատանի լողորդ» ՍՊԸ-ի կողմից ստանձնած ներդրումային պարտավորություններ առկա չեն։ 12-րդ, 13-րդ և 16-րդ տողերը խմբագրվել են կրկնակի ուսումնասիրության արդյունքում.

7) ծրագրի ցանկ N 8-ով սահմանված՝ մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի (2018-2020 թվականների) ընթացքում, ստանձնած ներդրումային պարտավորությունների հաշվետու ժամանակահատվածի կատարման մասին տեղեկատվությունը ներկայացված է N 2 ցանկում։

16. Հաշվետու ժամանակահատվածում հարուցված հայցերի հիմքով և արտադատական կարգով մասնավորեցման գործերով պետական բյուջե է վերադարձվել 5,143.13 հազ. դրամ գումար:

17. Ծրագրի N 9` ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերլուծության հետ կապված՝ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման մասով կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1262-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված կարգի համաձայն իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

1) որոշման N 1 հավելվածի համաձայն պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություններ՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով: Վերլուծության արդյունքներն ամփոփ տեղեկանքների տեսքով ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) համաձայն որոշման N 4 հավելվածի՝ 2020 թվականից իրականացվել է կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշում, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքի գնահատում: Արդյունքում, համապատասխան առաջարկություններ են ուղարկվել կազմակերպությունների կառավարումն իրականացնող լիազոր մարմիններ։

18. Ծրագրում ընդգրկված պետական գույքի մասնավորեցման գործարքների արդյունքում դրամական մուտքերը 2020 թվականին կազմել են 264,968.84 հազ. դրամ, այդ թվում՝ պետական բյուջե՝ 185,478.19 հազ. դրամ, համայնքային բյուջե՝ 79,490.65 հազ. դրամ:

19. Ծրագրում չընդգրկված պետական անշարժ գույքի օտարումից մուտքերը հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 1,209,388.96 հազ. դրամ, այդ թվում՝ պետական բյուջե՝ 852,513.92 հազ. դրամ, համայնքային բյուջե՝ 356,875.04 հազ. դրամ:

20. Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են հետևյալ որոշումները՝

1) 2020 թվականի հունիսի 4-ի N 891-Ա որոշումը, որով Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած 4 ընտանիքներին (8 անձանց) կսեփականաշնորհվեն 4 բնակելի տարածքներ.

2) 2020 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 544-Ն որոշումը, որով տեղաբնակ հանդիսացող 52 ընտանիքներին (134 անձանց) նվիրատվությամբ կտրամադրվեն 57 բնակելի տարածքներ:

 

Ց Ա Ն Կ  N 1

 

ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN

ը/կ

Պետական կառավարման

մարմնի անվանումը

Գույքի հասցեն, անվանումը

Մակերեսը (քառ. մետր)

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիրին հարող

տարածքում գտնվող անշարժ գույք (ծառայողական շենք և կաթսայատուն)

345.99

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 02.03.2020թ.

N 25-Ա հրամանով աճուրդով օտարվել է:

2.

Պետական գույքի կառավարման կոմիտե

քաղ. Երևան, Լենինականի փողոց 3 հասցեում գտնվող ուսումնարանի շենք, շինություններ

1412.6

Կառավարության 13.02.2020թ. N 165-Ա որոշմամբ մրցույթով օտարվել է:

քաղ. Երևան, Լեոյի փողոց թիվ 7 հասցեում գտնվող փորձագիտական կենտրոնի շենք, ավտոտնակ

434.1

3.

Պետական գույքի կառավարման կոմիտե

քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Մաշտոցի պողոտա N 9 շենք, N 32 ոչ բնակելի տարածք

128

Կառավարության 27.08.2020թ. N 1406-Ա

որոշման համաձայն գտնվում է աճուրդով օտարման ընթացքում:

քաղ. Երևան, Ազատամարտիկների պողոտա 82/2 շենք, 1 շինություն հասցեում գտնվող ոչ բնակելի տարածք

1174.8

4.

Պետական գույքի կառավարման կոմիտե

քաղ. Երևան ՄալաթիաՍեբաստիա, Սեբաստիա փողոց 9 հասցեում գտնվող շենք շինություններ

523.22

Կառավարության 23.04.2020թ.

N 626-Ա որոշմամբ աճուրդով

օտարվել է:

5.

Պետական գույքի կառավարման կոմիտե

քաղ. Երևան, Թամանցիների փողոց թիվ 73 հասցեում գտնվող շենք-շինություններ

3947.7

Կառավարութան 16.07.2020թ. N 1194-Ա

որոշմամբ աճուրդով օտարվել է:

քաղ. Երևան, Յ. Լեփսիուսի

փողոց 25/1 հասցեում գտնվող շենք-շինություններ

1328.4

6.

Պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ ՖՀԻ Գիտավան 7 շենք, 2 բնակարան

44.1

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 03.05.2020թ.

N 48-Ա հրամանով աճուրդով օտարվել է:

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան Հ. Ավետիսյան փողոց, 12 շենք, 1 բնակարան

69.3

7.

Պետական գույքի կառավարման կոմիտե

քաղ. Երևան, ՄալաթիաՍեբաստիա, Սեբաստիայի փողոց 1 հասցեում գտնվող անշարժ գույք (հետազոտությունների կենտրոն)

249.7

Կառավարութան 30.07.2020թ.

N 1263-Ա որոշում, նախատեսվող աճուրդը դեռևս չի իրականացվել՝ ՀՀ ԳԱԱ-ի կողմից ներկայաց-

ված առարկությամբ:

8.

Պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Շիրակի մարզ, համայնք Ամասիա, գյուղ Ամասիա, 2-րդ փողոց, թիվ 32 հասցեում գտնվող վարչական շենք և ավտոտնակներ

449.25

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 19.06.2020թ.

N 84-Ա հրամանով աճուրդով

օտարվել է:

9.

Պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, գ. Վերիշեն, 1-ին փողոց 72/2 հասցեում գտնվող անշարժ գույք

74,0

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 24.06.2020թ.

N 89-Ա հրամանով աճուրդով

օտարվել է:

10.

Պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան, Մ. Բաղրամյան փողոց 14 հասցեում գտնվող կենցաղի տուն

15.85

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 26.06.2020թ.

N 90-Ա հրամանով աճուրդով օտարվել է:

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան, Մ. Բաղրամյան փողոց 14 հասցեում գտնվող կենցաղի տուն

16.15

11.

Պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Արմավիրի մարզ, Դալարիկ համայնք, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող շենք-

շինություններ

888.73

Պետական գույքի կառավարման կոմիտեի 22.07.2020թ. N 118-Ա

հրամանով աճուրդով

օտարվել է:

12.

Պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Լոռու մարզ, Ալավերդի համայնքի Սանահին կայարան հասցեում գտնվող ամբուլատորիայի շենք

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 31.07.2020թ.

N 123-Ա հրամանով աճուրդով

օտարվել է:

13.

Պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, քաղ.

Չարենցավան, 6-րդ թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող

փորձագիտական մասնաշենք

351.6

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 13.08.2020թ.

N 129-Ա հրամանով աճուրդով օտարվել է:

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, Սպարապետի 2 հասցեում գտնվող վարչական շենք, պահեստ, ավտոտնակ,

պարիսպ

465.15

14.

Պետական գույքի կառավարման կոմիտե

քաղ. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիայի փող. 7 հասցեում գտնվող անշարժ գույք՝ գրասենյակ

135.9

Կառավարության 03.12.2020 թ. N 1962-Ա որոշման համաձայն գտնվում է աճուրդով օտարման ընթացքում:

15.

Պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնքի Շղարշիկ թաղամաս թիվ 153 հասցեում գտնվող անշարժ գույք

(անասնաշենք)

380.6

28.09.2020 թ. N 144-Ա հրամանի համաձայն գտնվում է աճուրդով օտարման ընթացքում:

Ց Ա Ն Կ  N 2

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ, ՕՏԱՐՎԱԾ, ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ, ՆՎԻՐԱՌՈՒՆԵՐԻ, ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ (2018-2020 ԹԹ.) ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՆՁՆԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

NN

ը/կ

Պայմանագրի տեսակը և համարը

Մասնավորեցված և օտարված, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների անվանումները

Ծրագիրն իրականացնողը

2018-2020 թթ. ընթացքում ներդրումների և ծրագրերի իրականացման

կանխատեսումներ

Կանխատեսումները՝ ըստ տարիների

2018 թ.

2019 թ.

2020 թ.

կանխատեսված

փաստացի կատարված

 

 

Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից ստանձնած պարտավորությունները

1.

874-Ու

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ, Երևանյան 2 հասցեում գտնվող տարածք

«Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ

200 000 ԱՄՆ-ի դոլարի ներդրում

100 000 ԱՄՆ-ի

դոլարի ներդրում

Պարտավորու-թյունները չեն կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 000 ԱՄՆ-ի

դոլարին համարժեք դրամի տույժ:

Պարտավորությունները չեն կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 000 ԱՄՆ-ի

դոլարին համարժեք դրամի տույժ:

Ներդրումների ավարտից հետո ստեղծել 20 նոր աշխատատեղ, որը չի կատարվել, քանի որ ներդրումային պարտավորու-թյունները չեն կատարվել:

2.

875-Ու

ՀՀ Լոռու մարզի, Բազումի գյուղական համայնքի 1-ին փողոց N 174 հասցեում գտնվող հողամաս

Գնորդ՝ Դավիթ Սիմոնյան

15 000 000 դրամի ներդրում

7 500 000 դրամի ներդրում

Կատարվել է 32 124 000 դրամի ներդրում (կատարվել է ժամկետից շուտ

2017թ.-ին):

0

Պարտա-վորություններ նախատեսված չեն:

3.

857-ՈՒ

ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ

«Բիզնես լայն» ՍՊԸ

25 000 000 դրամի ներդրում

25 000 000 դրամի ներդրում և 99 աշխատատեղ

Պարտավորու-թյունները չեն կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 5 000 000 դրամի տուգանք և 5 940 000 դրամի տուգանք աշխատատեղի չկատարման

համար:

Պարտավորություններ նախատեսված չեն:

Պարտա-վորություններ նախատեսված չեն:

4.

686-ՈՒ

Երևան, Պարոնյան փողոց 40 հասցեում գտնվող անշարժ գույք

«ՍԻ ՍԻ ՋԻ ԿՈՄՈՒՆԻ-

ԿԱՑԻՈՆ ԽՈՒՄԲ»

ընկերություն

50 000 000 ԱՄՆ-ի

դոլարի ներդրում

50 000 000 ԱՄՆ-ի

դոլարի ներդրում

Պարտավորության կատարման ժամկետը՝ 31.12.2018թ.

(Պայմանագիրը դեռևս չի կնքվել, ուստի պարտավորու-թյունների ժամկետը կճշգրտվի պայմանագիրը

կնքելուց հետո)

Պարտավորություններ նախատեսված չեն:

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

Օտարված օբյեկտների գնորդների կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները

5.

782-Օ

ՀՀ Շիրակի մարզի, Արթիկի քաղաքային համայնքի Բաղրամյան փողոցի N 31/7 հասցեում գտնվող հողամաս

Գնորդ-գրավատու՝ Հարություն Հակոբյան և Վահագն Վարագյան

1 000 000 դրամի ներդրում

1 000 000

դրամի ներդրում

Կատարվել է 1 000 100 դրամի ներդրում (կատարվել է ժամկետից շուտ

2017թ.-ին):

Պարտավորություններ նախատեսված չեն:

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

6.

783-Օ

Երևանի քաղաքային համայնքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոց N 22ա հասցեում

գտնվող անշարժ գույք

Գնորդ՝ Հայկ Ալեքսանյան

500 000 դրամի ներդրում

500 000 դրամի ներդրում

Կատարվել է 1 815 299 դրամի ներդրում:

Պարտավորություններ նախատեսված

չեն:

Պարտավո-րություններ նախատեսված

չեն:

7.

784-Օ

ՀՀ Տավուշի մարզի Գետահովտի գյուղական համայնք հասցեում գտնվող հողամաս

Գնորդ՝ Արման Շահինյան

200 000 դրամի ներդրում

200 000 դրամի ներդրում

Կատարվել է 210 000 դրամի ներդրում:

Պարտավորություններ նախատեսված

չեն:

Պարտավո-րություններ նախատեսված

չեն:

8.

785-Օ

ՀՀ Երևան քաղաքի Դ. Անհաղթի փողոց N 23/6 շենք, N 6 տարածք հասցեում գտնվող հողամաս

Գնորդ-գրավատու՝ Ղևոնդ Քրմոյան

1 000 000 դրամի ներդրում

1 000 000

դրամի ներդրում

Կատարվել է 3 848 200 դրամի ներդրում:

Պարտավորություններ նախատեսված

չեն:

Պարտավո-րություններ նախատեսված

չեն:

9.

786-Օ

ՀՀ Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքային համայնքի, Հանրապետության պողոտա N 30 հասցեում գտնվող անշարժ գույք

Գնորդ՝ Վարուժան Գեղամյան

300 000 դրամի ներդրում

300 000 դրամի ներդրում

Կատարվել է 1 340 000 դրամի ներդրում:

Պարտավորություններ նախատեսված չեն:

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

10.

787-Օ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի Կ. Դեմիրճյան փողոց N 6/1 հասցեում

գտնվող անշարժ գույք

Գնորդ՝ Վաչագան Խալաֆյան

300 000 դրամի ներդրում

300 000 դրամի ներդրում

Կատարվել է 766 800 դրամի ներդրում:

Պարտավորություններ նախատեսված

չեն:

Պարտավո-րություններ նախատեսված

չեն:

11.

788-Օ

ՀՀ Շիրակի մարզի, Ամասիայի

գյուղական համայնք հասցեում գտնվող տարածք

Գնորդ-Գրավատու՝

«Անի» ԲԲԸ

90 000 000 դրամի ներդրում

14 952 840 դրամի ներդրում

Պահանջվել են

լրացուցիչ փաստաթղթեր:

30 000 000

հայկական դրամի ներդրում

30 000 000

դրամի ներդրում

12.

789-Օ

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի Զ. Անդրանիկի փողոց N 2 հասցեում գտնվող տարածք

Գնորդ՝ Անուշ Մեսրոպյան

555 000 դրամի ներդրում

555 000 դրամի ներդրում

Կատարվել է 1 375 240 դրամի ներդրում (ներդրումային պարտավորու-թյունները կատարվել են ժամկետների խախտմամբ՝ հաշվարկվել է 111 000 դրամի տուգանք, որը գնորդի կողմից վճարվել է ՀՀ

պետական բյուջե):

Պարտավորություններ նախատեսված չեն:

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

13.

790-Օ

Երևան քաղաքի, Աջափնյակ վար-

չական շրջանի 16 թաղամաս, N 19

շենք հասցեում գտնվող անշարժ գույք

Գնորդ՝ Արթուր

Հովակիմյան

500 000 դրամի ներդրում

500 000 դրամի

ներդրում

Կատարվել է

746 800 դրամի ներդրում (ներդրումային պարտավորու-թյունները կատարվել են ժամկետների խախտմամբ՝ հաշվարկվել է 100 000 դրամի տուգանք, որը գնորդի կողմից վճարվել է պետական բյուջե):

Պարտավորու-

թյուններ

նախատեսված չեն:

Պարտավորու-

թյուններ

նախատեսված չեն:

14.

792-Օ

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի քաղաքային համայնքի Կիրովի փողոց N 1 թաղամաս հասցեում

գտնվող տարածք

Գնորդ՝ Վաղինակ Բաղդասարյան

350 000 դրամի ներդրում

350 000 դրամի ներդրում

Կատարվել է 350 000 դրամի ներդրում:

Պարտավորություններ նախատեսված

չեն:

Պարտավո-րություններ նախատեսված

չեն:

15.

794-Օ

ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի քաղաքային համայնք, Նարեկացու փողոց հասցեում գտնվող հողամաս

Գնորդ-գրավատու՝ Զարուհի Հակոբյան

8 300 000 դրամի ներդրում

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

-

Կատարվել է 8 527 400 դրամի ներդրում (Կատարվել է ժամկետից շուտ

2018թ.-ին):

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

16.

795-Օ

ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի Մարզպետունու փողոց N 2/1 հասցեում գտնվող հողամաս

Գնորդ՝ Եղիշե Վերդինյան

600 000 դրամի ներդրում

600 000 դրամի ներդրում

Կատարվել է 658 000 դրամի ներդրում (ներդրումային պարտավորու-թյունները կատարվել են ժամկետների խախտմամբ՝ հաշվարկվել է 120 000 դրամի տուգանք, որը

գնորդի կողմից

վճարվել է ՀՀ պետական բյուջե):

Պարտավորություններ նախատեսված չեն:

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

17.

797-Օ

ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի Ա. Սահինյան փողոց N 1/1 հասցեում գտնվող

անշարժ գույք

Գնորդ՝ Անահիտ Գասպարյան

300 000 դրամի ներդրում

300 000 դրամի ներդրում

Կատարվել է 1 100 000 դրամի ներդրում:

Պարտավորություններ նախատեսված

չեն:

Պարտավո-րություններ նախատեսված

չեն:

18.

664-Օ

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի Սայաթ Նովա փողոց N 7 հասցեում գտնվող շենք, շինություն

«ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ

736 000 ԱՄՆ-ի դոլարի ներդրում

336 000 ԱՄՆ-ի

դոլարի ներդրում

Կատարվել է 1 574 550 ԱՄՆ-ի

դոլարի ներդրում (կատարվել է ժամկետից շուտ

2017թ.-ին):

0

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

Նվիրաբերված օբյեկտների նվիրառուների կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները

19.

04-ՆԲ

Երևան քաղաքի Բագրատունյաց 23/2 հասցեում գտնվող շենք

«Քվանտ» ուսումնագիտական արտադրական

կոոպերատիվ

20 000 000 դրամի ներդրում

10 000 000 դրամի ներդրում

Կատարվել է՝ 15 826 400 դրամի ներդրում

10 000 000

դրամի ներդրում

Պարտավո-րություններ նախատեսված

չեն

20.

ՆԲ-6

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի Շչորսի փողոց N 1 հասցեում գտնվող հողամաս

Սիմոնյան կրթական հիմնադրամ

517 000 000 դրամի ներդրում (պարտավո-րությունների չափը փոփոխվել է նախորդ տարվա գերակատարման արդյունքում)

-

-

421 000 000

դրամի ներդրում (պարտավո-րությունների չափը փոփոխվել է նախորդ տարվա գերակատարման արդյունքում)

96 000 000

դրամի ներդրում Ներկայացվել են ներդրումային պարտավորու-թյունների կատարման վերաբերյալ փաստաթղթեր, սակայն պահանջվել են լրացուցիչ

փաստաթղթեր։

21.

ՆԲ-082016

Երևան քաղաքի Միկոյան փողոց N 35 հասցեում գտնվող հողամաս

«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահա-

մալիր ՓԲԸ

34 800 000 դրամի ներդրում

9 800 000 դրամի ներդրում

Կատարվել է 38 838 340 դրամի ներդրում:

Պարտավորություններ նախատեսված

չեն:

Պարտավո-րություններ նախատեսված

չեն:

22.

ՆԲN12-016

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի Ակադեմիկոս Տեր-Միքայելյան փողոց N 1/1 հասցեում գտնվող

հողամաս

«Հաննի-Արմին» ՍՊԸ

3 070 000 ԱՄՆ-ի դոլարի ներդրում

-

-

-

3 070 000 ԱՄՆ-ի

դոլարի ներդրում

23.

ՆԲ10-2016

ՀՀ Արարատի մարզի Դաշտաքարի գյուղական համայնքի 4-րդ փողոց N 2/1 հասցեում գտնվող հողամաս

ՀՀ Արարատի մարզի Դաշտաքարի գյուղական համայնք

177 354 360 դրամի ներդրում

177 354 360 դրամի ներդրում

Ներկայացվել է իրավաբանական վարչությանը գործին համապատասխան ընթացք տալու

համար։

Պարտավորություններ նախատեսված չեն:

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

Վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների վարձակալների և օգտագործողների կողմից ստանձնած պարտավորությունները

24.

-

-

-

-

-

-

-

-

25.

192/0013

Երևան, Պ. Սևակի փողոց N 11

հասցեում գտնվող անշարժ գույք

«Տիգրան Մարգարյան

մարզահամալիր»

բարեգործական

հիմնադրամ

8 000 000 դրամի

ներդրում

3 000 000 դրամի

ներդրում

Կատարվել է

9 250 000 դրամի

ներդրում (կատարվել է

ժամկետից շուտ 2017թ.-ին):

Պարտավորու-

թյունների չափը

փոփոխվել է նա-

խորդ տարվա

գերակատար-

ման

արդյունքում:

1 250 000 դրամի

ներդրում

(պարտավորու-

թյունների չափը

փոփոխվել է

նախորդ

տարվա գերա-

կատարման

արդյունքում)

Կատարվել է 1

540 000 դրամի

ներդրում:

26.

25/0014

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի

քաղաքային համայնքի

Լեռնագործների փողոց N 16

հասցեում գտնվող մասնաշենք

«Սյունիքի մարզի

Կապանի քաղաքային

համայնքի ղեկավարի

աշխատակազմ»

համայնքային

կառավարչական

հիմնարկ

75 335 800 դրամի

ներդրում

20 335 800 դրամի

ներդրում

Կատարվել է

20 350 631 դրամի ներդրում:

22 485 169 դրամի

ներդրում

32 500 000

դրամի ներդրում

Կատարվում է

ներդրումային

պարտավորու-

թյունների

ժամկետների

փոփոխություն:

27.

28/008

Երևան Հ. Էմինի նրբ. 4 հասցեում գտնվող շենքեր

Ռուս-հայկական սլավոնական համալսարան

140 000 000 դրամի ներդրում

48 348 247 դրամի ներդրում

Դեռևս չի ներկայացվել։

70 000 000

դրամի ներդրում

32 100 647

դրամի ներդրում Կատարվում է ներդրումային պարտավորու-թյունների ժամկետների

փոփոխություն:

28.

191/0015

Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Չարենցի 75 հասցեում գտնվող տարածք

«Ռոսիա» ՀԿ-ի

«Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց» ՍՊԸ

560 000 դրամի ներդրում

520 000 դրամի ներդրում

Պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր:

520 000 դրամի ներդրում

520 000 դրամի ներդրում Կատարվել է 528 000 դրամի ներդրում:

29.

119/0016

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի Իջևանյան փողոց N 8 հասցեում գտնվող հողամաս

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միություն

20 000 000 դրամի ներդրում

20 000 000 դրամի ներդրում

Կատարվել է 110 333 600 դրամի ներդրում (կատարվել է ժամկետից շուտ

2017թ.-ին):

Նախատեսված է լողավազանի շահագործման պարտավորություն, որը

կատարվում է:

Ներկայացվել են փաստաթղթեր, սակայն պահանջվել են լրացուցիչ

փաստաթղթեր։

30.

89/0013

Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա N 26ա հասցեում գտնվող տարածք

«Նունե Եսայան» բարեգործական ՀԿ

բարեգործական և գիտակրթական գործունեություն իրականացնելու պարտավորություն

 

Պարտավորությունը չի կատարվել, պայմանագիրը ներկայացվել է

լուծման:

բարեգործական և գիտակրթական գործունեություն իրականացնելու

պարտավորություն

Պայմանագիրը լուծվել է:

31.

147/0013

Երևան քաղաքի Նորքի 11-րդ փողոց N 62 հասցեում գտնվող տարածք

«Երկրապահ կամավորական միություն» ՀԿ

ռազմահայրե-նասիրական գործունեություն իրականացնելու

պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

32.

146/0013

Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ N 14 հասցեում գտնվող տարածք

«Երկրապահ կամավորական միություն» ՀԿ

ռազմահայրե-նասիրական գործունեություն իրականացնելու

պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

33.

43/0014

ՀՀ Տավուշի մարզի Սևքարի համայնքում գտնվող տարածք

«Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվ

գյուղատնտեսական արդյունաբերության խթանման և աջակցմանն ուղղված գործունեություն իրականացնելու պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Դեռևս չի ներկայացրել, քանի որ առկա է ժամկետ:

34.

28/0014

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք

«Մամուլի ազգային ակումբ» ՀԿ

ազատ խոսքի, բազմակարծության կայացմանը և զարգացմանն ուղղված գործունեություն իրականացնելու

պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

35.

29/0014

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց 28 շենք, N 3 շինություն հասցեում գտնվող տարածք

«Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ

տնտեսական, սոցիալական, առողջապահական և այլ գործունեություն իրականացնելու պարտավորություն

 

Կատարվում է:

տնտեսական, սոցիալական, առողջապահական և այլ գործունեություն իրականացնելու պարտավորու-

թյուն

Պայմանագրի լուծման գործընթաց է իրականացվում:

36.

31/0014

Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց 28 շենք, N 3 շինություն հասցեում գտնվող տարածք

«Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ

ՀՀ ամբողջ տարածքում համախմբել մարդասիրության ուժը բնակչության խոցելիությունը

նվազեցնելու համար:

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

37.

32/0014

Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց 28 շենք, N 3 շինություն հասցեում գտնվող տարածք

«ՀՀ պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների

միավորում» ՀԿ

ռազմահայրե-նասիրական գործունեություն իրականացնելու պարտավորություն

 

Կատարվում է։

ռազմահայրե-նասիրական գործունեություն իրականացնելու պարտավորու-

թյուն

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

38.

36/0014

Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք

«Սեր, ընտանիք» ՀԿ

մշակութային գործունեություն իրականացնելու պարտավորություն

 

Կատարվում է:

մշակութային գործունեություն իրականացնելու պարտավորու-

թյուն

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

39.

37/0014

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք

«Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ

լրատվության ոլորտում խոչընդոտներին վերացմանն ուղղված գործունեություն իրականացնելու պարտավորություն

 

Կատարվում է

լրատվության ոլորտում խոչընդոտներին վերացմանն ուղղված գործունեություն իրականացնելու պարտավորու-

թյուն

Պարտավո-րություններ նախատեսված չեն:

40.

09/0014

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի Զ. Անդրանիկի N 3 հասցեում գտնվող տարածք

«Երկրապահ կամավորական միություն» ՀԿ

ռազմահայրե-նասիրական գործունեություն իրականացնելու

պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

41.

24/0014

Արշակունյաց պողոտա N 20 հասցեում գտնվող տարածք

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ

գիտակրթական գործունեություն իրականացնելու պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

գիտակրթական գործունեություն իրականացնելու պարտավորություն

42.

73/0014

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 30 հասցեում գտնվող տարածք

«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ

դպրոց-ստուդիայի հիմնադրում կինոսրահի բացում և թանգարանի բացում

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

43.

100/0014

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 2ա հասցեում գտնվող տարածք

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ

Հայաստանում վիքի տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանն ուղղված գործունեություն իրականացնելու

պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

44.

103/0014

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք

«Ֆեմիդա» իրավական ՀԿ

իրավական լրագրության զարգացմանն ուղղված գործունեություն իրականացնելու

պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

45.

104/0014

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք

«Հակաստվեր» իրավական ՀԿ

կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնելու

պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

46.

03/0015

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35-րդ փողոց, N 2 հասցե

«Սատար» հաշմանդամների ՀԿ

ռազմահայրե-նասիրական գործունեություն իրականացնելու

պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

47.

97/0015

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում գտնվող տարածք

«Երկրապահ կամավորական միություն» ՀԿ

ռազմահայրե-նասիրական գործունեություն իրականացնելու

պարտավորություն

 

Կատարվում է

Կատարվում է

Կատարվում է

48.

189/0015

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային համայնքի Վ. Գևորգյան փողոց N 1/2 հասցեում գտնվող տարածք

«Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ

ՀՀ ամբողջ տարածքում համախմբել մարդասիրության ուժը բնակչության խոցելիությունը

նվազեցնելու պայմանով:

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

49.

48/0016

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց N 22 հասցեում գտնվող տարածք

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ

օրենսդրական դաշտի բարելավման, դրա արդյունավետության, պետական կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված

գործունեություն

իրականացնելու պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

50.

116/0016

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցու փողոց N 31 հասցեում գտնվող տարածք

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

սոցիալական ծրագրերի իրականացման պարտավորություն

 

Կատարվում է:

Կատարվում է:

Կատարվում է:

51.

10/0016

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան

քաղաքի Կամոյի փողոցի N 5

հասցեում գտնվող տարածք

«Խարիսխ» ՀԿ

հաշմանդամ երեխա

ունեցող ընտանիքների

արտագաղթը մարզից

կանխելուն ուղղված

գործունեություն

 

Պարտավորու-

թյունը չի

կատարվել,

պայմանագիրը

ներկայացվել է

լուծման:

հաշմանդամ

երեխա ունեցող

ընտանիքների

արտագաղթը

մարզից կանխելուն

ուղղված գործունեություն

հաշմանդամ

երեխա ունեցող

ընտանիքների

արտագաղթը

մարզից կանխելուն

ուղղված

գործունեություն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

22.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան