Գլխավոր տեղեկություն
Համար
N 1531-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.03.2021-19.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1531-Ա

   

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «Արմենիան Տոբակո Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

       

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

      

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

       

  

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1531-Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

8418690008

Էլեկտրական կամ այլ տիպերի սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման կայանքներից բացի .
այլ

(Չիլլեր)

կգ

12,000

Իտալիա

74,655,000

2.

2403199000

Արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, «հոմոգենացված» կամ «վերականգնված» ծխախոտ. ծխախոտի լուծամզվածքներ և բնահյութեր.
– ծխելու խոտ` ցանկացած հարաբերակցությամբ ծխախոտի փոխարինիչներ պարունակող կամ չպարունակող.
– – – այլ

վերամշակ-վածություն

կգ

12,598,530

ԱՄԷ,Բուլղարիա, Լիբանան, Զիմբաբվե, Բրազիլիա, Հորդանան, ԵՄ երկրներ, Թուրքիա, Բանգլադեշ, Իրան, Պակիստան, Հնդկաստան

37,076,571,014

3.

4813200000

Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի կամ գրքույկների կամ փողակների ձևով.
5 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով

սիգարետի թուղթ

կգ

682,408

Գերմանիա, Բուլղարիա,Չեխիա, Ավստրիա, Չինաստան, Իտալիա, ԵՄ երկրներ, Թուրքիա

1,102,560,735

4.

5601221000

քիմիական մանրաթելերից.
– 8 մմ տրամագիծը չգերազանցող գլանափաթեթներով.

սիգարետի ֆիլտր

կգ

2,921,977

Բուլղարիա, Լիտվա, Լիբանան, Չինաստան, Իտալիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, ԱՄԷ 

10,609,865,475

5.

4813901000

Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի կամ գրքույկների կամ փողակների ձևով.
5 սմ-ից ավելի, բայց 15 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով

սիգարետի ֆիլտրի թուղթ

կգ

608,137

Բուլղարիա, Գերմանիա, Չինաստան, Իտալիա, Ավստրիա, ԵՄ երկրներ, Թուրքիա

2,551,618,023

6.

7607201000

Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ նույնանման նյութերի հիմքով) 0,2 մմ–ից ոչ պակաս հաստությամբ (չհաշված հիմքը).
0,021 մմ-ից պակաս հաստությամբ (չհաշված հիմքը).

փայլաթիթեղ

կգ

1,443,185

Հունաստան, Բուլղարիա, Չինաստան, Իտալիա, Թուրքիա, ԵՄ երկրներ

2,735,706,855

7.

3920621909

Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ.
Պոլիէթիլենտերեֆտալատից.
0,35 մմ–ից ոչ ավելի հաստությամբ.
Այլ

պոկվող ժապավեն

կգ

28,130

Անգլիա, Բուլղարիա, Գերմանիա, Չինաստան, Իտալիա, Բելգիա, Թուրքիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա

238,842,386

8.

3920202109

Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ.
պրոպիլենի պոլիմերներից.
0,10 մմ–ից ոչ ավելի հաստությամբ.
Այլ

տուփի փաթեթավորման ցելոֆան

կգ

590,036

Իտալիա, Բուլղարիա, Չինաստան, Բելգիա, Թուրքիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա

1,295,958,509

9.

3506910000

Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված կամ չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված ունեցող արտադրանք.
-այլ

սոսինձ

կգ

339,788

Գերմանիա, Բուլղարիա, Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա, Թուրքիա, ԵՄ երկրներ

485,405,256

10.

4819200000

Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ և փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից. քարտարկղեր, նամակարկղեր և նույնանման արտադրատեսակներ՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով.

– ծալովի

ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ

ստվարաթղթից

Սիգարետի Ստվարաթղթե տուփեր՝ կտրատված համապատասխան չափի, թերթերով

կգ

1830000

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

4045532000

11.

4810921000

Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից կաոլինով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի և առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած, զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն

(ներառյալ

Սիգարետի տուփի ներդիր, որը տուփի տեսքը ամբողջականացնելու համար սոսնձվում է ստվարաթղթե տուփին, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) թերթերով

կգ

320000

ԵՄ

երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

839040000

 

 

քառակուսի) թերթերով.

– գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող թուղթ և ստվարաթուղթ մեխանիկական կամ քիմիկա-մեխանիկական եղանակով ստացված մանրաթելեր չպարունակող, կամ մանրաթելի ընդհանուր զանգվածի 10%-ից ոչ ավելի այդպիսի մանրաթելերի պարունակությամբ.

– – բազմաշերտ.

– – բոլոր սպիտակեցրած

շերտերով

 

 

 

 

 

 

Ընդամենը

   

61 055 755 253

(հավելվածը լրաց. 10.10.19 N 1393-Ա, 06.02.20 N 131-Ա, լրաց., փոփ 14.05.20 N 740-Ա, 01.10.20 N 1621-Ա, լրաց. 04.03.21 N  293-Ա)

     

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան