ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-226) 5-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝
«զ) ոչ գործատուի մեղքով առաջացած պարապուրդի վճարման առանձնահատկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հումքի և նյութերի վերամշակման աշխատանքներ (ծառայություններ) իրականացնող գործատուների մոտ պարապուրդի (ոչ գործատուի մեղքով) վճարումը կարգավորվում է աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2002 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-473-Ն |