ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 879-Ա
«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Նարեկացի» արվեստի միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 150,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն արցախցիներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Նարեկացի» արվեստի միավորում» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 879-Ա որոշման |
«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցություն 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված, նյութական և հոգեբանական ծանր կացության մեջ հայտնված Արցախի Հանրապետության բնակչությանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Անհատ բարերարներից և ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող հանգանակություններ: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Նարեկացի» արվեստի միավորում» հասարակական կազմակերպություն (քաղ. Երևան, Վարդանանց 16/1, ՀՎՀՀ՝ 02553174)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
քաղ. Երևան, Վարդանանց 16/1, սոցիալական բնագավառ։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
150 մլն դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի հանրապետության տարհանված բնակչություն։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Օգնություն արցախցիներին» նախաձեռնությամբ Արցախից տարհանված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովում՝ վերմակ, ներքնակ, տաք հագուստ, կենցաղային ապրանքներ և պարագաներ, մանկական անհրաժեշտ պարագաներ և հագուստ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Առաջին անհրաժեշտության և կենցաղային ապրանքների, հագուստի, անկողնային ու հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Տարածքային սոցիալական մարմիններ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|