08.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2020 թվականի N 1990-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1800-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի «Գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1800-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 2-րդ կետում «իրականացնելուց հետո 10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «իրականացնելիս երկշաբաթյա պարբերականությամբ» բառերով.
2) 3-րդ կետը «Երևանի քաղաքապետարանի կողմից» բառերից հետո լրացնել «սույն որոշման 2-րդ կետում նշված պարբերականությամբ ներկայացված» բառերը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |