ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի փետրվարի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի`ա) 24-րդ գլխի վերնագիրը «պաշտպանության» բառից հետո լրացնել «և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի» բառերով.
բ) 153-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով քաղաքացիական գործեր քննող դատարան կարող են դիմել տեղական հանրաքվեն նախաձեռնող խումբը և տեղական ինքնակառավարման մարմինը: Որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող պետական մարմինը:».
գ) 154-րդ հոդվածի 1-ին կետի սկիզբը լրացնել «Սույն օրենքի 153-րդ հոդվածի առաջին մասում նշված» բառերով.
դ) 154-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճի մասին դիմումը պետք է քննվի ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|