Գլխավոր տեղեկություն
Համար
N 600-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի N 600-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 394-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու և պատկան վանքերի տնտեսական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 394-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ի կետում «530,091,724 դրամ» բառերը փոխարինել «557,091,724 դրամ» բառերով.

2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 600-Ա

որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԱՏԿԱՆ ՎԱՆՔԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերի, Սուրբ Գեղարդավանքի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տնտեսական պայմանների բարելավումը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արմավիրի մարզ ք. Էջմիածին` Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցի, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, ՀՀ Կոտայքի մարզ` Սուրբ Գեղարդավանք,
ՀՀ Արարատի մարզ, գ. Լուսառատ` Սուրբ Խոր Վիրապ վանքային համալիր, ք. Երևան` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Հոգևոր բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն` 557.091.724 ՀՀ դրամ
2020 թ.` 278.545.862 ՀՀ դրամ
2021 թ.` 278.545.862 ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերի, Սուրբ Գեղարդավանքի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով, գազի տեխնիկական սպասարկումով:

Էլեկտրաէներգիա մատակարարում՝ 292.000.000 դրամ:
Գազի մատակարարում՝ 199.000.000 դրամ:
Գազի տեխնիկական սպասարկում՝ 1.291.724 դրամ:
Ջուր՝ 64.800.000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ:
Ընդհանուր՝ 557.091.724 դրամ առանց ԱԱՀ

Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերը, Սուրբ Գեղարդավանքը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով, գազի սպասարկումով և հեռախոսակապով:

Սուրբ Գայանե վանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում
2020 թ. - 4.000.000 և 2021 թ. - 4.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 8.000.000 դրամ.
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 0289979:

- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 6.000.000 դրամ և 2021 թ.- 6.000.000 դրամ. ընդամենը 12.000.000 դրամ:

01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 10.11.2015թ. կնքված թիվ 08311157161 պայմանագրի հիման վրա:

- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 2020 թ. - 307.170 դրամ և 2021 թ. - 307.170 դրամ. ընդամենը 614.340 դրամ, ( ՀՎՀՀ 00930884), 01.10.2017թ. կնքված թիվ 07647 պայմանագրի հիման վրա:

- Նախատեսվում է ջրի մատակարարում 2018 թ. - 800.000 դրամ և 2019 թ. - 800.000 ՀՀ դրամ. ընդամենը 1.600.000 դրամ, ( ՀՎՀՀ 02655115), 13.01.2017 թ. կնքված թիվ 151937102 պայմանագրի հիման վրա:

Սուրբ Հռիփսիմե վանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում
2018 թ. - 5.000.000 և 2021 թ. - 5.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 10.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.,( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 0290228.:

- Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ. - 800.000 դրամ և 2021 թ. - 800.000 ՀՀ դրամ. ընդամենը 1.600.000 դրամ, (ՀՎՀՀ 02655115) 13.01.2017 թ. կնքված թիվ 151937099 պայմանագրի հիման վրա:

- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 1.500.000 դրամ և 2021 թ. 1.500.000 դրամ. ընդամենը 3.000.000 դրամ:

01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 07.05.2019 թ. կնքված թիվ 0830519113012 պայմանագրի հիման վրա:

Սուրբ Շողակաթ վանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում
2020 թ. - 1.000.000 և 2021 թ.- 1.000.000 դրամ, ընդհանուր 2.000.000 դրամ.
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 0289994.:

-Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ. - 800.000 դրամ և 2021 թ. - 800.000 դրամ. ընդամենը 1.600.000 դրամ: (ՀՎՀՀ02655115), 13.01.2017թ. կնքված թիվ 151931107 պայմանագրի հիման վրա:

- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 1.000.000 դրամ և 2021 թ. 1.000.000 դրամ. ընդամենը 2.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 01.04.2014թ. կնքված թիվ 08302147390 պայմանագրի հիման վրա:

Սուրբ Խոր Վիրապ վանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում
2020 թ. - 3.000.000 և 2021 թ. -3.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 6.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ - 31 դեկտեմբեր 2021թ., (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 8001178 :

- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 1.000.000 դրամ և 2021 թ. 1.000.000 դրամ. ընդամենը 2.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 31.05.2018 թ. կնքված թիվ 06005182243 պայմանագրի հիման վրա:

Սուրբ Գեղարդավանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ. - 3.000.000 և 2021 թ. - 3.000.000 ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր 6.000.000 ՀՀ դրամ:
01 հունվար, 2020 թ - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 6130045:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ. - 20.000.000 և 2021 թ - 20.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 40.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 5282398, 530550:

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ. - 110.000.000 դրամ և 2021 թ. -110.000.000 ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր 220.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 6232, 0290208, 0374891, 0374892:

- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 90.000.000 ՀՀ դրամ և 2021 թ. 90.000.000 ՀՀ դրամ. ընդամենը 180.000.000 ՀՀ դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., (ՀՎՀՀ 00046317), 10.11.2015 թ. կնքված թիվ 08311157159 պայմանագրի հիման վրա:

- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 2020 թ. - 338.692 դրամ և 2021 թ. - 338.692 ՀՀ դրամ. ընդամենը 677.384 ՀՀ դրամ: ( ՀՎՀՀ 00930884), 03.10.2016թ. կնքված թիվ 07647 պայմանագրի հիման վրա:

- Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ. - 30.000.000 դրամ և 2021 թ. - 30.000.000 ՀՀ դրամ . ընդամենը 60.000.000 դրամ., 13.01.2017 թ. կնքված թիվ 150995043 պայմանագրի հիման վրա:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չկա

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան