Գլխավոր տեղեկություն
Համար
N 210-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2020-29.07.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
23.07.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի, 2020 թվական N 210-Ա

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 5 օրով արգելել Լոռու մարզի «Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ՀՈԱԿ-ին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. ՀՈԱԿ-ի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան