ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2020 թվականի N 295-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ‑1435‑Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Բեսթ Պրոջեքթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00891838) 2020 թվականի ապրիլի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոդիումի և ռեգիստրացիոն սեղանների մատակարարում՝ 2,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արայ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00003891) 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցի ձեռքբերում՝ 1,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էմ Էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2020 թվականի ապրիլի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սվիչների և օպտիկական մոդուլների ձեռքբերում՝ 4,932,340 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 5 Երևան |