ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 644-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 356-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, ով բավարարում է սույն կետի առաջին ենթակետի՝ բարվոք վարկային պատմության պահանջներին, ինչպես նաև այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը՝
1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
2) ունեցել է բարվոք հարկային պատմություն (բացառությամբ՝ մինչև 365 օրվա գրանցում ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների), այսինքն`
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:».
2) հավելվածի NN 1 և 2 աղյուսակների 1-ին տողի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«● վարկի գումար՝ 3-15 մլն դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար՝ 3-30 մլն դրամ, տավարաբուծության զարգացման համար՝ 3-50 մլն դրամ,
● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 7 տարի,
● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 4 տարի».
3) հավելվածի N 4 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 4
Տնտեսավարողներին (բացառությամբ գյուղատնտեսական կոոպերատիվների) վարկի/լիզինգի տրամադրման պայմանները
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսա-դրույքը* |
Համաֆինանսավորում | |
1. |
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ |
● 20% կանխավճար, ● լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ, ● մարման ժամկետը՝ 3- 10 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ |
0% |
10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը |
2. |
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ |
● 20% կանխավճար, ● լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ, ● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ |
0% |
10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը |
3. |
Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ** |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի: |
0% |
30% |
4. |
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 4 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 ամիս: |
0% |
30% |
5. |
Ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ*** |
● վարկի գումարը՝ 3-30 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս: |
0% |
30% |
6. |
Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկ*** |
● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս |
0% |
30% |
* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել դրամով 14 %, իսկ արտարժույթով` 9 %։
** Համաֆինանսավորումը կտրամադրվի ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում։ Նշվածի վերաբերյալ եզրակացություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով։
*** Համաֆինանսավորումը կտրամադրվի միայն ֆիզիկական անձանց։»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 1 Երևան |