Գլխավոր տեղեկություն
Համար
N 1086-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.04/57(1510) Հոդ.763
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1086-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2019 թվականին հատկացնել 15,002.3 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում՝

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 7,248.1 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 4,507.2 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 3,247.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում՝ ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումը իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

3. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

4. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 6 աղյուսակի վերնագրում «Երևան համայնքին» բառերը փոխարինել «ՀՀ համայնքներին» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշենի համայնքի «Մանչուկ» մանկապարտեզի բակի բարեկարգում և խաղամիջոցների տեղադրում» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրում կատարվող փոփոխությունների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթները։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1086-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1086-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1086-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1086-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1086-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1086-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1086-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1086-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 22-ի N 1086-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2019, N 1907-Ն 26.12.2019, N 1086-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան