Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի, 2020 թ. N 28
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 30-ի N 652-Ա, N 653-Ա, N 675-Ա, N 676-Ա, և N 677-Ա և 2020 թվականի մարտի 31-ի N 686-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5,
2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան»` ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35,
3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17
4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3.
5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2
6) «Տիտան 93» ՍՊԸ` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ին: