ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 80. | ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼԸ |
Դատարանը կամ դատավորը, ելնելով քաղաքացու գույքային դրությունից, իրավունք ունի նրան ազատել պետության օգտին գանձվող դատական ծախսերը վճարելուց»:
Հոդված 2. Օրենսգրքի 82 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 82. | ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉԱՓԸ |
Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 85 հոդվածը:
Հոդված 4. Հանել օրենսգրքի 289 հոդվածի երկրորդ նախադասությունը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|