ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 205-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱԿՆՈՑՆԵՐԻ, ԿՈՄԲԻՆԵԶՈՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՉԱԴԻՄԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 3,400,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ ակնոցների, կոմբինեզոնների և շնչադիմակների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01570843) 2020 թվականի մարտի 26-ին կնքված N ԱԲՍ-ԿՎ-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պաշտպանիչ ակնոցների, կոմբինեզոնների և շնչադիմակների գնում՝ 3,400,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. ապրիլի 9 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. ապրիլի 9-ի N 205-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ ակնոցների, կոմբինեզոնների և շնչադիմակների ձեռքբերում»
1. |
Ծրագրի նպատակը |
Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով նախատեսվում է «Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում գնել 100 հատ պաշտպանիչ ակնոցներ (3M Virtua AP71512-00000M), 100 հատ պաշտպանիչ կոմբինեզոններ (Tyvek 500Xpert DuPont) և 1000 հատ պաշտպանիչ շնչադիմակներ (XH004500449», որոնք անհատույց տրամադրվելու են «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն)։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հայաստան համահայկական հիմնադրամ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը |
Հայաստանի Հանրապետության, բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3,400,300 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության բնակչությունը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. ապրիլի 27-ից մինչև 2020թ. հունիսի 19 |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է ծրագրի իրականացման ժամկետում գնել 100 հատ պաշտպանիչ ակնոցներ (3M Virtua AP71512-00000M), 100 հատ պաշտպանիչ կոմբինեզոններ (Tyvek 500Xpert DuPont) և 1000 հատ պաշտպանիչ շնչադիմակներ (XH004500449)։ Արժեքը՝ 3,400,300 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը |
100 հատ պաշտպանիչ ակնոցների (3M Virtua AP71512-00000M), 100 հատ պաշտպանիչ կոմբինեզոնների (Tyvek 500Xpert DuPont) և 1000 հատ պաշտպանիչ շնչադիմակների (XH004500449) ձեռքբերում՝ 3,400,300 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |