Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.11/18(1573) Հոդ.223
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2020 թվականի N 228-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 646-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 646-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 3-րդ և 29-րդ կետերում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

բ. 7-րդ կետում «0051, քաղ. Երևան, Մամիկոնյանց 39ա» բառերը փոխարինել «0010, քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5» բառերով,

գ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) խաղողի կենսաբազմազանության պահպանման, գինու արտադրության համար ներուժ ունեցող՝ տեղական և միջազգային ճանաչում ունեցող խաղողի սորտերի ընտրության և դրանց բազմացման գործընթացներին աջակցելը.

2) խաղողի՝ որպես գինեգործության հումքի որակի բարելավման ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը.

3) խաղողի վնասատուների և հիվանդությունների ռիսկերը գնահատելը և ռիսկերի կանխարգելման ու կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

4) ըստ անհրաժեշտության՝ խաղողագործության և գինեգործության ոլորտների օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելը և դրանց մասնակցելը` ապահովելով օրենսդրական դաշտի ամբողջականացումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.

5) խաղողագործների և մթերող կազմակերպությունների միջև անհրաժեշտ փոխհարաբերությունների, մասնավորապես, երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերությունների ձևավորմանն աջակցելը.

6) խաղողագործության և գինեգործության զարգացման ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացմանը մասնակցելը.

7) գինեգործական ընկերությունների տեխնիկական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանն աջակցելը.

8) արտահանման թիրախային շուկաները հետազոտելը, գործարար շրջանակների հետ կապեր հաստատելը.

9) հայկական գինու մասին իրազեկմանն ուղղված մարքեթինգային և գովազդային գործունեություն իրականացնելը.

10) խաղողագործության ու գինեգործության ոլորտների տեղական և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերություններ հաստատելը, համատեղ ծրագրեր իրականացնելը.

11) Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությանը (ՕIV) Հայաստանի Հանրապետության անդամակցությունից բխող գործառույթների պատշաճ իրականացմանն աջակցելը.

12) գինու միասնական հայկական ապրանքանիշը և դրա չափորոշիչները մշակելը, օգտագործման համար ապրանքանիշը տրամադրելը և դրա պատշաճ օգտագործումն ապահովելը, միջազգային շուկաներում ապրանքանիշի ճանաչմանն ու առաջմղմանն աջակցելը (ապրանքանիշի շնորհման գործառույթները պետք է սահմանվեն և իրականացվեն միջազգային ու Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, նորմերին և կանոններին համապատասխան).

13) աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի տեխնիկական հատկորոշիչների մշակմանն աջակցելը.

14) Հայաստանում գինու սպառման մշակույթի զարգացումը խթանելը՝ բարձրացնելով բնակչության տեղեկացվածությունը գինու վերաբերյալ, և հայրենական որակյալ գինու նկատմամբ պահանջարկ ձևավորելը.

15) ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համաժողովներին, փառատոներին, համտեսներին, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումներին խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսավարողների մասնակցությանն աջակցելը (կազմակերպելը).

16) խաղողագործության և գինեգործության ոլորտներին պետական աջակցություն ցուցաբերող այլ կառույցների հետ համագործակցելը.

17) գինու զբոսաշրջության զարգացմանն աջակցելը.

18) օրենքով չարգելված այլ գործունեություն իրականացնելը:»,

դ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցման հաջորդ օրվանից, եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները: Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որոնցից 7-ը պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ են` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, երկու ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 6-ը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ՝ ոլորտի մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ, ովքեր նշանակվում են ռոտացիոն սկզբունքով` երկու տարի ժամկետով: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հիմնադրամի տնօրենը խորհրդի քարտուղարն է: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 2

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան