ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
7 հոկտեմբերի 1997 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ մասով`
«Ազգային ժողովի նիստերի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի»:
Հոդված 2. Օրենքի 26 հոդվածի երկրորդ մասը «Պատգամավորների առողջապահական սպասարկումն» բառերից հետո լրացնել «ու հանգստի կազմակերպումն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 67 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Եթե օրենսդրական նախաձեռնությունը ներառում է տարբեր ոլորտներ, ապա կարող են նշանակվել մեկից ավելի գլխադասային հանձնաժողովներ»:
Հոդված 4. Օրենքի 87 հոդվածի երկրորդ մասում «և հանձնաժողովների նախագահների կարծիքները» բառերը փոխարինել «հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների և խմբերի գրավոր կարծիքները» բառերով:
Հոդված 5. Օրենքի 92 հոդվածի երկրորդ մասը «նախագծի» բառից հետո լրացնել «և նրանում կատարված փոփոխությունների» բառերով:
Հոդված 6. Օրենքի 93 հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Ելույթների հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին»:
Հոդված 7. Օրենքի 101 հոդվածի երկրորդ մասից հանել «քվեարկությունից հետո կամ» բառերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|