ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
22 սեպտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2441 հոդվածով`
«Հոդված 2441 . | Ահաբեկչության ակտի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը |
Նախապատրաստվող պայթյունի, հրկիզման կամ մարդկանց մահվան, զգալի գույքային վնասի կամ հասարակական այլ վտանգավոր հետևանքների վտանգ առաջացնող այլ գործողությունների մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև ութսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով»:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասը «243» թվից հետո լրացնել «2441» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան |