Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-119
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1998-01.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.27/15
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
9 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ.

Ծանոթագրություն. սույն գլխի 86-90 և 92 հոդվածներում նախատեսված գույքի հափշտակության չափերն են`

1) մանր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).

2) զգալի (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86, 87, 89 և 90 հոդվածների առաջին մասերով նախատեսված հափշտակություններ)` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).

3) խոշոր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).

4) առանձնապես խոշոր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարը (արժեքը)»:

Հոդված 2. Օրենսգրքի 88 հոդվածի երկրորդ մասում և 491 հոդվածի 3-րդ կետում «կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից» բառերից հետո լրացնել «կամ առանձնապես խոշոր չափերով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 711 հոդվածի երկրորդ մասում «խոշոր վնաս» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 73 հոդվածի առաջին մասում «խոշոր չափով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 93 հոդվածի երկրորդ մասում «խոշոր չափերի վնաս» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 931 հոդվածում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 94 հոդվածի երկրորդ մասում «խոշոր չափերի հասնող» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդվածի երրորդ մասում «առանձնապես խոշոր չափերի հասնող» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 96 հոդվածի երկրորդ մասում «խոշոր վնաս» և «խոշոր չափերի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 97 հոդվածում «խոշոր չափերի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 971 հոդվածի երկրորդ մասում «խոշոր վնաս» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 98 հոդվածում «խոշոր չափերի հասնող» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 1391 հոդվածի երկրորդ մասում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 151 հոդվածում «խոշոր չափերի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 14. Օրենսգրքի 1551 հոդվածի առաջին մասում «խոշոր չափի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարի)» բառերը:

Հոդվածի երկրորդ մասում «առանձնապես խոշոր չափի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի)» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 1552 հոդվածում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 16. Օրենսգրքի 157 հոդվածի երկրորդ մասում «խոշոր չափերով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումար (արժեք)» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 1571 հոդվածի երկրորդ մասում «խոշոր չափերով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումար (արժեք)» բառերը:

Հոդված 18. Օրենսգրքի 158 հոդվածում «խոշոր չափերով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող արժեքի)» բառերը:

Հոդված 19. Օրենսգրքի 1624 հոդվածում «հիսուն հազար դրամին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարին» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 167 հոդվածի առաջին մասում «հարյուրից մինչև չորս հարյուր դրամի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի)» բառերով:

Հոդվածի երկրորդ մասում «խոշոր վնաս» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 21. Օրենսգրքի 168 հոդվածի երկրորդ մասում «խոշոր վնաս» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 169 հոդվածում «զգալի վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 23. Օրենսգրքի 170 հոդվածում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 24. Օրենսգրքի 171 հոդվածի առաջին մասում «հարյուր դրամից ավելի է, իսկ առաջին խմբին պատկանող մնացած անտառներում երկու հարյուր դրամից ավելի է, կամ ծառերն ու թփերն ապօրինի հատելը մյուս անտառներում, եթե պատճառված վնասը նույն սակագնով երեք հարյուր դրամից ավելի է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկը չգերազանցող չափն է» բառերով:

Հոդվածի երկրորդ մասում «խոշոր վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 25. Օրենսգրքի 172 հոդվածի երկրորդ մասում «խոշոր վնաս» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 26. Օրենսգրքի 173 հոդվածի առաջին մասում «էական նյութական վնաս» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 27. Օրենսգրքի 177 հոդվածի երկրորդ մասում «խոշոր վնաս» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 28. Օրենսգրքի 182 հոդվածի առաջին մասում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 29. Օրենսգրքի 183 հոդվածի առաջին մասում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 30. Օրենսգրքի 184 հոդվածի առաջին մասում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 31. Օրենսգրքի 185 հոդվածի երկրորդ մասում «խոշոր չափերի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդվածի երրորդ մասում «առանձնապես խոշոր չափերի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 32. Օրենսգրքի 2034 հոդվածում «խոշոր չափերով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 33. Օրենսգրքի 218 հոդվածում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 34. օրենսգրքի 2182 հոդվածի առաջին մասում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 35. Օրենսգրքի 219 հոդվածի երկրորդ մասում «զգալի վնաս» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 36. Օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասում «խոշոր չափերով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդվածի չորրորդ մասում «խոշոր չափերով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 37. Օրենսգրքի 2376 հոդվածում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 38. Օրենսգրքի 240 հոդվածի երկրորդ մասում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 39. Օրենսգրքի 2401 հոդվածում «որն էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 40. Օրենսգրքի 2402 հոդվածի երկրորդ մասում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 41. Օրենսգրքի 268 հոդվածի «ա» կետում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 42. Օրենսգրքի 2681 հոդվածի «ա» կետում «էական վնաս» բառերից հետո լրացնել «(նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը:

Հոդված 43. Օրենսգրքի 27 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Տուգանք

Տուգանքը դատարանը նշանակում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հարյուրապատիկի սահմաններում:

Այն դեպքում, երբ անձը խուսափում է որպես հիմնական պատիժ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը կարող է տուգանքի չվճարված գումարը փոխարինել առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներով` հաշվելով տուգանքի երկու նվազագույն աշխատավարձի դիմաց մեկ ամիս ուղղիչ աշխատանքներ, սակայն երկու տարուց ոչ ավելի ժամանակով:

Տուգանքի վճարումն անհնարին լինելու դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել տուգանքը փոխարինելու պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելով: Տուգանքի փոխարինումը ազատազրկմամբ կամ ազատազրկումը` տուգանքով, չի թույլատրվում:

Այն առարկաները, որոնք ենթակա չեն բռնագրավման, տուգանքը բռնագանձելիս վերցվել չեն կարող»:

Հոդված 44. Օրենսգրքի 25 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Անաշխատունակ ճանաչված անձանց նկատմամբ դատարանը կարող է ուղղիչ աշխատանքները փոխարինել տուգանքով` հաշվելով մեկ ամսվա ուղղիչ աշխատանքների դիմաց մեկ նվազագույն աշխատավարձի չափով տուգանք»:

 

Հոդված 45. Օրենսգրքի ներքոհիշյալ հոդվածներում կատարել հետևյալ փոփոխությունները`

 

65 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

65 հոդվածի երկրորդ մասում «մինչև հինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով.

651 հոդվածում «մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

69 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

69 հոդվածի երկրորդ մասում «մինչև հինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով.

79 հոդվածում «մինչև հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» բառերով.

86 հոդվածի առաջին մասում «երկու հազարից մինչև հինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

87 հոդվածի առաջին մասում «երկու հազարից մինչև հինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով.

89 հոդվածի առաջին մասում «մեկ հազարից մինչև երեք հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

90 հոդվածի առաջին մասում «երեք հազարից մինչև վեց հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով.

90 հոդվածի երկրորդ մասում «տաս հազարից մինչև տասնհինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով» բառերով.

92 հոդվածում «մինչև տաս հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

93 հոդվածի առաջին մասում «երկու հազարից մինչև հինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

931 հոդվածում «տասնհինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

932 հոդվածում «տասնհինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

933 հոդվածի առաջին և երկրորդ մասերում «տասնհինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

95 հոդվածում «մինչև չորս հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

96 հոդվածի առաջին մասում «մեկ հազարից մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

97 հոդվածում «տաս հազարից մինչև տասնհինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

971 հոդվածի առաջին մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

110 հոդվածի առաջին մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

119 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

119 հոդվածի երկրորդ մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

1191 հոդվածի առաջին մասում «մինչև հիսուն դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

1191 հոդվածի երկրորդ մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

1191 հոդվածի երրորդ մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

120 հոդվածի առաջին մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

122 հոդվածում «մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

126 հոդվածում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

131 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

131 հոդվածի երկրորդ մասում «հարյուրից մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

132 հոդվածի առաջին մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

132 հոդվածի երկրորդ մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

1331 հոդվածում «նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

134 հոդվածում «նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

1341 հոդվածի առաջին մասում «մեկ հազարից մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

1341 հոդվածի երկրորդ մասում «երկու հազարից մինչև երեք հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

136 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

138 հոդվածի առաջին մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

1391 հոդվածի առաջին մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

140 հոդվածի առաջին մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

140 հոդվածի երկրորդ մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի, տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

141 հոդվածի առաջին մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

151 հոդվածում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

1551  հոդվածի առաջին մասում «հինգ հազարից մինչև տասը հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով.

157 հոդվածի առաջին մասում «մինչև չորս հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

1571 հոդվածի առաջին մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

1571 հոդվածի երկրորդ մասում «մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել` «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով.

1573 հոդվածի առաջին մասում «հարյուրից մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

1573 հոդվածի երկրորդ մասում «հարյուրից մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

158 հոդվածում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

1621 հոդվածում «հինգ հազարից մինչև տասը հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

1623 հոդվածում «տասը հազարից մինչև տասնհինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

163 հոդվածում «մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

165 հոդվածում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

166 հոդվածում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

167 հոդվածի առաջին մասում «մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով բառերով.

168 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

169 հոդվածում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

170 հոդվածում «մեկ հազարից մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

171 հոդվածի առաջին մասում «հինգ հարյուրից մինչև մեկ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

171 հոդվածի երկրորդ մասում «մեկ հազարից մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

172 հոդվածի առաջին մասում «մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

173 հոդվածի առաջին մասում «մեկ հազարից մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

175 հոդվածում «երկու հազարից մինչև երեք հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով.

1751 հոդվածում «մեկ հազարից մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով.

1762 հոդվածի առաջին մասում «մեկ հազար հինգ հարյուրից մինչև երկու հազար դրամի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

177 հոդվածի առաջին մասում «երեք հարյուրից մինչև մեկ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

178 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

178 հոդվածի երկրորդ մասում «մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

1791 հոդվածի առաջին մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

180 հոդվածի առաջին մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

182 հոդվածի առաջին մասում «հինգից տասը հազար դրամի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով, իսկ «տասից տասնհինգ հազար դրամի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով» բառերով.

182 հոդվածի երկրորդ մասում «տասից տասնհինգ հազար դրամի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» բառերով.

183 հոդվածի առաջին մասում «հինգից տասը հազար դրամի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով, իսկ «տասից տասնհինգ հազար դրամի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով» բառերով.

183 հոդվածի երկրորդ մասում «տասից տասնհինգ հազար դրամի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» բառերով.

184 հոդվածում «մինչև քսան հազար դրամի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով» բառերով.

188 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

1911 հոդվածի առաջին մասում «երկու հարյուրից մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

1913 հոդվածում « մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

1914 հոդվածում «երեք հարյուրից մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

197 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

199 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

201 հոդվածի առաջին մասում «մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

201 հոդվածի երկրորդ մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

2032 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

2032 հոդվածի երկրորդ մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

2034 հոդվածում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

2062 հոդվածում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

2063 հոդվածում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

2064 հոդվածում «մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

207 հոդվածում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

2071 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

208 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

2081 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

2101 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

2101 հոդվածի երկրորդ մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

213 հոդվածի երրորդ մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

214 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

215 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

216 հոդվածում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

2161 հոդվածում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

217 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

218 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

2181 հոդվածում «երեք հարյուրից մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

219 հոդվածի առաջին մասում «երկու հազարից մինչև երեք հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

219 հոդվածի երկրորդ մասում «երեք հազարից մինչև հինգ հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

220 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

2201 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

2202 հոդվածում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

221 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

222 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

2221  հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

223 հոդվածում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

224 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

224 հոդվածի երկրորդ մասում «մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

224 հոդվածի երրորդ մասում «մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով» բառերով.

226 հոդվածի երկրորդ մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

226 հոդվածի երրորդ մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

2262 հոդվածի երկրորդ մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

227 հոդվածի առաջին մասում «մինչև հազար դրամի չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

228 հոդվածի «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

2281  հոդվածի «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

229 հոդվածի հինգերորդ մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

2311 հոդվածի «երկու հարյուրից մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

232 հոդվածի երկրորդ մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

234 հոդվածի առաջին մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով» բառերով.

236 հոդվածի առաջին մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

2371 հոդվածի առաջին մասում «մինչև երկու հարյուր դրամի» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

2375 հոդվածի առաջին մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերով.

238 հոդվածի առաջին մասում «մինչև հիսուն դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

239 հոդվածի «մեկ հազարից մինչև երկու հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

240 հոդվածի առաջին մասում «մեկ հազար հինգ հարյուրից մինչև երեք հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

2401 հոդվածում «մեկ հազար հինգ հարյուրից մինչև երեք հազար դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

2402 հոդվածի առաջին մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

2402 հոդվածի երրորդ մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

2402 հոդվածի չորրորդ մասում «մինչև երկու հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

241 հոդվածի առաջին մասում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով.

242 հոդվածի առաջին մասում «մինչև հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

243 հոդվածում «մինչև երեք հարյուր դրամ» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով» բառերով.

Հոդված 46. Օրենսգրքի 31 հոդվածի հավելվածում բերված «Դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ այն առարկաների, որոնք չեն կարող բռնագրավվել դատարանի դատավճռով» ցուցակի 6-րդ կետի «հարյուր դրամից» և «հարյուր դրամի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից» և «Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի» բառերով:

Հոդված 47. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից`

1) ուժը կորցրած ճանաչել «Գույքի հափշտակության չափերի տարբերակման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի որոշումը.

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ`

«Ծանոթագրություն. սույն հոդվածում նախատեսված մանր հափշտակության չափն է` իրավախախտումը կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը)».

3) Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1985 թվականի հունվարի 30-ի հրամանագրով հաստատված «Դատապարտյալների նկատմամբ ուղղիչ-աշխատանքային ներգործության միջոցների հետ չկապված քրեական պատիժները Հայաստանի Հանրապետությունում կատարելու կարգի և պայմանների կանոնադրության» 14 հոդվածում «քսան դրամի» բառերը փոխարինել «երկու նվազագույն աշխատավարձի» բառերով.

4) օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատավճիռները, որոշումները վերանայվում են դատապարտյալի դիմումի կամ դատախազի միջնորդության հիման վրա` դրանք կայացրած դատարանների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 48. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
20 հունիսի 1997 թ.
ՀՕ-119

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.1985, ---------
07.03.1961, ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան