Գլխավոր տեղեկություն
Համար
N 186-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.02.2020-04.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.02.01/4(672) Հոդ.31
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2019
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 դեկտեմբերի 2019 թ.
Երևան

N 186-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1) Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝ 107,146,776.0 հազ. դրամ,

բ) ծախսերի գծով՝ 116,259,587.5 հազ. դրամ,

գ) դեֆիցիտը (պակասուրդը) 9,112,811.5 հազ. դրամ։

2) Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5) Երևանի 2020 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6) Երևանի 2020 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

2. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար հատկացնել 9,228,174.6 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.

1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 186-Ն որոշման

 

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 186-Ն որոշման

(հավելվածը փոփ. 11.02.20 N 199-Ն)

 

 

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 186-Ն որոշման

(հավելվածը փոփ. 11.02.20 N 199-Ն)

 

 

Հավելված N 4

Երևան քաղաքի ավագանու

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 186-Ն որոշման

 

 

Հավելված N 5

Երևան քաղաքի ավագանու

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 186-Ն որոշման

 

 

Հավելված N 6

Երևան քաղաքի ավագանու

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 186-Ն որոշման

(հավելվածը փոփ. 11.02.20 N 199-Ն)

 

 

Հավելված N 7

Երևան քաղաքի ավագանու

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 186-Ն որոշման

(հավելվածը փոփ. 11.02.20 N 199-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան