ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
4 դեկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հաստատել`ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 94 458,0 մլն դրամ, ծախսերի գծով` 125 551,1 մլն դրամ, եկամուտների նկատմամբ ծախսերի 31 093,1 մլն դրամ գերազանցումով.
բ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 65 157,8 մլն դրամ, ծախսերի գծով` 96 718,1 մլն դրամ, եկամուտների նկատմամբ ծախսերի 31 560,3 մլն դրամ գերազանցումով` ըստ կից հավելվածի:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
* - Ծանոթություն -
ՀՀ 1995 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության բովանդակությունը չի բերվում: