ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«10» հունիսի 1996 թ.
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ մասերով`«Մրցութային կառավարչի թեկնածությունն առաջարկվում է սնանկացման գործընթացում գտնվող ձեռնարկության պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի (կոմիտեի), ինչպես նաև պարտապանի կողմից, եթե առկա է պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի գրավոր համաձայնությունը:
Մրցութային կառավարիչ չի կարող նշանակվել այն անձը, որը`
ա) ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, կամ որի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկելը.
բ) տվյալ պահին քրեական գործով հանդես է գալիս որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
գ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է տվյալ ձեռնարկության սնանկացման ելքում, կամ որի անաչառության մասին կան հիմնավոր կասկած հարուցող այլ հանգամանքներ.
դ) անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել.
ե) սնանկ է ճանաչվել»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
26 հունիսի 1996 թ. ՀՕ-66 |