ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1855-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի համայնքի Էներգետիկների 3-րդ փողոցի հրդեհված N 5 բազմակացարան ոչ հիմնական շինության նախկին բնակիչներ հանդիսացող՝ 7 ընտանիքի բնակարանային խնդիրը բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման միջոցով լուծելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 27,750.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարական` շահառուների կողմից նախընտրած նոտարի դեպոզիտ հաշվին որոշման 1-ին կետում նշված գումարը հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների ցուցակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը։
3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված ընտանիքներին աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, որոնք կատարվում են սույն որոշման 2-րդ կետում նշված նոտարի միջոցով՝ ընտանիքների կողմից վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 2-րդ կետով նշված նոտարի անվամբ առկա դեպոզիտային հաշվին փոխանցել որոշման 1-ին կետով նախատեսված միջոցները:
5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշվին փոխանցված և 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
6. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված ընտանիքներին վկայագրերը տրամադրվում են նրանց կողմից մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա՝
1) վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.
2) տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
3) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.
4) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում շուկայական միջինացված գինը՝ 74000 դրամ:
7. Սույն որոշման համաձայն վկայագիր ստացած, սակայն սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 6-րդ կետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին դիմում չներկայացրած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշմամբ ձևավորված պարտավորությունները համարվում են դադարեցված:
8. Սահմանել, որ շահառուների գումարները նոտարների դեպոզիտային հաշիվներ փոխանցելիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների 33-րդ կետով սահմանված ծառայության վճար չի գանձվելու:
9. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|