ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «RESILAND. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2024 թվականի մայիսի 20-ին և 22-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հուլիսի 10 Երևան ՆՀ-207-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2024 թվական:
