030.0058.250310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) խորհրդի կազմից հանել`
Ժակ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ |
- Ֆրանսիայի միջուկային էներգիայի ընկերության գլխավոր ներկայացուցիչ (Ֆրանսիա), |
Սերգեյ ԱԴԱՄՉԻԿԻՆ |
- Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան). |
2) խորհրդի կազմում ընդգրկել`
Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆԻՆ | - Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալությունում կոմունիկացիոն գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա), |
Վալերի ԲԵԶԶՈՒԲՑԵՎԻՆ |
- Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան): |
25 մարտի 2010 թվականի ՆՀ-58-Ա |