ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
««ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2022 թվականի մայիսի 20-ին ստորագրված ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածության ստեղծման մասին» 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հունվարի 18 Երևան ՆՀ-8-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2023 թվական: