Գլխավոր տեղեկություն
Համար
N 1003-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

1 օգոստոսի 2019 թվականի N 1003-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 869-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 869-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-17-րդ կետերով.

 

«

7.

5402

Թելեր՝ համալիր սինթետիկ (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված՝ ներառյալ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ մենաթելերը

կգ

400 000

680 000 000

8.

5509

Մանվածք` սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

կգ

100 000

200 000 000

9.

5206

Մանվածք՝ բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժնից պակաս բամբակի մանրաթելերի պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

կգ

120 000

114 000 000

10.

5510

Մանվածք՝ արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

կգ

200 000

280 000 000

11.

5604

Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր` ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսայե թաղանթ ունեցող

կգ

40 000

64 000 000

12.

6004

Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, 30 սմ-ից ավելի լայնությամբ, 5% զանգվածային բաժին կամ ավելի էլաստոմերային կամ ռետինե թելերի պարունակությամբ՝ բացի 6001 ապրանքային դիրքում ընդգրկված քաթաններից

կգ

30 000

105 000 000

13.

6006

Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ

կգ

100 000

245 000 000

14.

2915

Թթուներ՝ ացիկլիկ, միակարբոնային հագեցած և դրանց անհիդրիդները, հալոգենանհիդրիդները, պերօքսիդներն ու պերօքսիթթուները. դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները

կգ

5000

16 000 000

15.

3204

Օրգանական ներկող նյութեր՝ սինթետիկ, որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության. պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով. օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության

կգ

8 000

48 000 000

16.

3402

Նյութեր՝ մակերևութաակտիվ, օրգանական (բացի օճառից), մակերևութաակտիվ միջոցներ, լվացող միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող միջոցները) և միջոցներ մաքրող` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքում նշված միջոցներից)

կգ

7 000

11 000 000

17.

3809

Հարդարման միջոցներ, ներկումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ և այլ ապրանքներ ու պատրաստի պատրաստուկներ (օրինակ` մշակման ու խածատման նյութեր), որոնք կիրառվում են մանածագործական, թղթի, կաշվի արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում՝ այլ տեղում չնշված կամ չներառված

կգ

18 000

19 000 000

».

   

2) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1,985,700,000» թիվը փոխարինել «3,767,700,000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան