ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2019 թվականի N 441-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02574662) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 26-ի «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 231-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՇԻՆՄՈԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05544541) 2019 թվականի հունիսի 20-ին կնքված N 17/05/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շինարարական նյութերի մատակարարում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Դանիելյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06801811) 2019 թվականի հունիսի 20-ին կնքված N 17/05-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շինարարական նյութերի մատակարարում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|