ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 490-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 2-ի N 490-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը |
1. |
8462299100 |
Մետաղյա ժապավենից խողովակների պատրաստման ավտոմատ-հիդրավլիկ հաստոց |
2 կվտ/ժ, |
հատ |
1 |
Չինաստան |
9 700 000 |
2. |
7212503000 |
Մետաղյա ժապավեն՝ նիկելի ծածկույթով |
տրամագիծը՝ 60 սմ, լայնությունը՝ 5.5 սմ, հաստությունը՝ 0.25 մմ |
կգ |
330 |
Չինաստան |
436 500 |
3. |
7616999008 |
Ալյումինե կոճ |
տրամագիծը՝ 400 մմ, լայնությունը՝ 170 մմ |
կգ |
640 |
Չինաստան |
970 000 |
4. |
7211290000 |
Մետաղյա ժապավեն՝ առանց ծածկույթի |
տրամագիծը՝ 800 մմ, լայնությունը՝ 65 մմ, հաստությունը՝ 0.3 մմ |
կգ |
500 |
Չինաստան |
485 000 |
5. |
5402470000 |
Պոլիէֆիրային թել |
թափանցիկ թել՝ 0.3 մմ հաստությամբ |
կգ |
1 800 |
Չինաստան |
2 619 000 |
6. |
7314190000 |
Էբոքսիդե ծածկույթով մետաղյա ցանց |
տրամագիծը՝ 30 սմ, լայնությունը՝ 120 սմ |
կգ |
75 |
Չինաստան |
80 025 |
7. |
8609009009 |
Կոնտեյներ՝ 45 ֆուտ |
բարձրությունը՝ 2.7 մ, լայնությունը՝ 2.5 մ, երկարությունը՝ 13.7 մ |
հատ |
1 |
Չինաստան |
2 182 500 |
8. |
8701209014 |
Բեռնատար Mercedes-Benz Actros |
ստանդարտ քարշակ՝ 480 ձիաուժ |
հատ |
1 |
Գերմանիա |
11 405 000 |
9. |
8716400000 |
Կցորդ KRONE |
60 տոննա տարողականությամբ |
հատ |
1 |
Գերմանիա |
5 305 000 |
Ընդամենը |
33 183 025 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |