ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2019 թվականի N 419-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ծխախոտից ազատ երեխաներ (Tօbaccօ Free Kids) կազմակերպության համատեղ ջանքերով Դուբլինում կազմակերպվելիք ծխախոտի դեմ պայքարին նվիրված ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2019 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության՝ Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իռլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. ապրիլի 17-ի N 419-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԴՈՒԲԼԻՆ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Թորոսյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Զեյնալյան |
- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Բադալյան |
- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Է. Առաքելյան |
- ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական կոմիտեի անդամ (համաձայնությամբ) |
Լ. Ղալթաղչյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Բազարչյան |
- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն |
Վ. Պետրոսյան |
- թարգմանիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|