Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2019 թվականի N 222-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ (ԻՆՆԵՐՈՐԴ ՓՈՒԼ)» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,001,110,000 դրամ արժողությամբ «Լույս հայի աչքերին (իններորդ փուլ)» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 00074765) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2016 թվականի մարտի 2-ին կնքված` N 230728 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01538458) հետ 2019 թվականի փետրվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների կազմման ծառայությունների մատուցում` 10,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02586575) հետ 2019 թվականի հունվարի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019-2021 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ծառայություն-ների մատուցում` 2,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 09104669) հետ 2008 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված՝ N J137-08 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 19 լ տարողությամբ տարաներով «Բյուրեղ» աղբյուրի ջրի ձեռքբերում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Լիկվոր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01201697) հետ 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված՝ N 2019/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ակնաբուժական, բժշկական սարքավորումների և դեղորայքի ձեռքբերում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Դեզսերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00900268) հետ 2019 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N 104/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի ձեռքբերում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 599,976 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02500052) հետ 2018 թվականի փետրվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 1,499,940 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված` N 119899476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 299,988 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02500052) հետ 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված` N 119899476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 299,988 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2019 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 055/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Լեոն Քոմպյուտերս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01274326) հետ 2019 թվականի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում տեսա-հեռահաղորդակցման համակարգի ներդրման և սպասարկման աշխատանքների իրականացում` 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Անտարես» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02519531) հետ 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Մաստերկոմպ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01566751) հետ 2009 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N MCS 04/2009 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 համակարգիչների, ինչպես նաև այլ համակարգչային տեխնիկայի վերանորոգման, սպասարկման, ախտորոշման, ցանցին միացման ու համակարգչային ցանցի սպասարկման ծառայությունների մատուցում` 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0098-7 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվա-կանի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 015.08.13.1896 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01551651) հետ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված` N 19722614 (բաժանորդ N 837370) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված ինտերնետային ծառայության մատուցում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2012 թվականի օգոստոսի 30-ին կնքված` N 027/30/08/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային կապի ապահովում և սպասարկում) մատուցում՝ 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013 թվականի փետրվարի 7-ին կնքված` N 2316125 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2014 թվականի մարտի 26-ին կնքված` N 2699016 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2005 թվականի ապրիլի 15-ին կնքված` N 010510380 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի (չորս քաղաքային գիծ) ծառայությունների մատուցում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. ապրիլի 19 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. ապրիլի 19-ի N 222-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ (ԻՆՆԵՐՈՐԴ ՓՈՒԼ)»
1. |
Ծրագրի նպատակը |
Նվազեցնել ձեռքբերովի կուրությունը բնակչության շրջանում, հասանելի և մատչելի դարձնել ակնաբուժական ծառայությունները և բուժօգնությունը, աջակցել սոցիալապես անապահով և խոցելի բնակչությանը: Մասնավորապես՝
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ստանալ ծրագրի շրջանակներում` օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնություններ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
Հիմնադրամի ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է ԱՄՆ-ում գտնվող «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական ընկերությունը (The Armenian Eye Care Project Corporation), որը հանդիսանում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ- ի հիմնադիրը: 2017 թ. մարտից մինչև 2020 թ. մարտ ՀԱՆ-ի «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից». բուժօգնության ծրագիրը համաֆինանսավորվում է նաև Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (WDF, Դանիա) կողմից: Մինչև 2019 թ. հունիսի 30-ը Հայաստանի նեոնատալ բժշկության ասոցիացիայի հզորացման ենթածրագրի իրականացումը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, ՀՎՀՀ՝` 00074765, իրավաբանական հասցեն՝ Վրացական 9, բն. 44, իրական հասցեն՝ Այգեստան, 5-րդ փ., 7-րդ տուն, հեռ. 55 90 68; 577611: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն առնչվում է առողջապահական և սոցիալական ոլորտներին և ընդգրկում է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերը, Երևանը, Երևանի և մարզերի ծննդատների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները: Կշարունակվեն աշխատանքները Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզային ակնաբուժական կենտրոններում, և կստեղծվի Վայոց ձորի կենտրոնը: Դրանք գործում են և կգործեն բժշկական կենտրոնների տարածքում՝ որպես ակնաբուժական բաժանմունք: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր կողմնորոշիչ արժեքը` 1,001,110,000 ՀՀ դրամ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ մարզերի և Երևանի բնակչությունը` աղքատ, անապահով ընտանիքները /ըստ ընտանեկան նպաստների համակարգի սահմանային մեծությունից սկսած [27 միավոր]/, երեխաները, թոշակառուները, հաշմանդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, շաքարախտով հիվանդները, անհաս նորածին երեխաները, որոնց սպառնում է անհասության ռետինոպաթիայի /ԱՌ/ պատճառով առաջացած կուրության վտանգը: Ընդհանուր ակնային հետազոտությունների դեպքում – ստուգվում են բոլոր նրանք, ովքեր որոշում են գալ անվճար ստուգման: Վիրահատության ենթակա անձանց պետպատվերից օգտվելու իրավասությունը ստուգվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած ընտանեկան անապահովության ցուցակների միջոցով` մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին: ՀԱՆ-ի շահառուներն են. ընդհանուր հետազոտությունների դեպքում` 35000 մարդ /ներառյալ 11000 երեխա/; բուժման/վիրահատության դեպքում` 3400 մարդ, ակնոցների տրամադրման դեպքում` 1000 մարդ, անհաս երեխաների հետազոտության և բուժման/ԱՌ/ դեպքում է` 1800 հոգի, ընդամենը 41200 մարդ: Ակնային հիվանդությունների, բուժման և կանխարգելիչ միջոցառումների տեղեկատվության և իրազեկության շահառուների թիվը կես միլիոն մարդ է: Մասնագիտական կրթական ծրագրի շահառուներն են 200 բուժաշխատող, մարզային կենտրոնների դեպքում՝ տվյալ մարզերի ողջ բնակչությունը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է 2019 թ. ապրիլ-2022 թ. մարտ ժամանակաշրջանի ընթացքում: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի նախատեսված բոլոր միջոցառումներն անվճար են: Ծրագրի բաղադրիչներն են՝ ա) մարզային ակնաբուժական կենտրոնի ստեղծում ըստ ՀՀ ԱՆ-ի առաջարկի Վայոց ձորի մարզում և աշխատանքների ապահովում Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի ակնաբուժական կենտրոններում: Այս բաղադրիչի համար նախատեսվում է ընդամենը 376,600,000 ՀՀ դրամ, բ) կանխարգելում/հետազոտություն/բուժում/վիրահատություն/ակնոցների տրամադրում (սքրինինգ, ԱՇՀ, անհասության ռետինոպաթիա): Այս բաղադրիչի համար նախատեսվում է ընդամենը 503,700,000 ՀՀ դրամ, գ) մասնագիտական վերապատրաստում/դասընթացներ, որոնց համար նախատեսվում է 62,880,000 ՀՀ դրամ, դ) hանրային իրազեկություն/տեղեկատվություն, կրթություն, որի համար նախատեսվում Է 18,000,000 ՀՀ դրամ, ե) Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր, որոնց համար նախատեսվում է 39,930,000 ՀՀ դրամ: Ծրագրի բաղադրիչներն իրականացվում են ՀՀ տարածքում՝ ըստ հետևյալ ժամանակացույցի (սքրինինգ և ԱՇՀ)`
Ակնային ընդհանուր զննումներ իրականացվելու են նաև ՀՀ դպրոցներում և մանկապարտեզներում: Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջելու է մարզերով և կատարելու է տեսողության մանրազնին ստուգում և վիրահատություն` հիմնված ընդհանուր ակնային հետազոտությունների արդյունքների վրա: 2019 թ.-ի ընթացքում Երևանի 15 պոլիկլինիկաներում իրականացվում է դիաբետի սքրինիգ ռետինալ խցիկով: Անհասության ռետինոպաթիայի /ԱՌ/ ծրագրի աշխատանքները կատարվում են ընտրված ծննդատներում շուրջ տարի, մարզային ակնաբուժական կենտրոնի ստեղծում – հուլիս-սեպտեմբեր 2020 թ., և աշխատանքների ապահովում Տավուշ -2019-2020, Սյունիք -2019-2021, Շիրակ 2019-2022, Լոռի 2019-2020: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
ՀԱՆ ԲՀ «Լույս հայի աչքերին» ծրագրի ընդհանուր կողմնորոշիչ արժեքն է` 1,001,110,000 ՀՀ դրամ: Վարչական ծախսերը կազմում են ծրագրի ընդհանուր արժեքի 4 %: Ծրագրի շրջանակներում նախատեսված գործարքների ապահովում ա) մարզային ակնաբուժական կենտրոնների աշխատանք Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում և ստեղծում Վայոց ձորի մարզում: ● Ակնաբուժական և բժշկական սարքավորումների, դեղորայքի ներմուծում` կողմնորոշիչ արժեքը 350,000,000 ՀՀ դրամ առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ),● Վառելիքի ձեռքբերում՝ արժեքը 10,500,000 ՀՀ դրամ առանց ավելացված արժեքի հարկի, ըստ 2019 թ. փետրվարի 21-ի N 055/19 պայմանագրի «Ֆլեշ» ՍՊԸ (ք. Երևան, Ե. Կողբացու 30, ՀՎՀՀ՝ 01808789):● Մարզային ակնաբուժական կենտրոնների համակարգչային և ակնաբուժական սարքավորումների ծրագրային սպասարկում՝ արժեքը 3,600,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ըստ 2019 թ. փետրվարի 16-ին կնքած պայմանագրի «Լեոն Քոմպյուտերս» ՍՊԸ-ի (0097 Երևան, Աջափնյակ, Նորաշեն Թաղամաս շենք 11-110, ՀՎՀՀ՝ 01274326)● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, կացարանի և սննդի ապահովում, ընդամենը՝ 12,500,000 ՀՀ դրամ
բ) կանխարգելում/հետազոտություն/բուժում/վիրահատություն/ակնոցների տրամադրում
● Ակնաբուժական և բժշկական սարքավորումների, դեղորայքի ներմուծում` կողմնորոշիչ արժեքը 480,000,000 ՀՀ դրամ առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ),● Ակնաբուժական /բժշկական սարքավորումների և դեղորայքի գնում` արժեքը 6,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ըստ փետրվարի 22, 2019 թ.-ին կնքված համար 2 պայմանագրի «Լիկվոր» ՓԲԸ (ք. Երևան, Քոչինյան 7/29, ՀՎՀՀ՝ 01201697),● ակնաբուժական/բժշկական պարագաների և դեղորայքի ձեռքբերում՝ արժեքը 6,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ըստ «Դեզսերվիս» ՍՊԸ -ի հետ (ՀՎՀՀ՝ 00900268) 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը՝ ըստ 2019 թ. փետրվարի 25-ին կնքված պայմանագրի,● Դիզելային վառելիքի ձեռքբերում ԱՇՀ-ի համար՝ արժեքը 4,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ըստ 2019 թ. փետրվարի 21 N 055/19 պայմանագրի «Ֆլեշ» ՍՊԸ (ք. Երևան, Ե. Կողբացու 30, ՀՎՀՀ՝ 01808789) հետ,● Շարժական ինտերնետի ապահովում՝ ռետինալ խցիկների համար՝ շաքարախտային ռետինոպաթիայի սքրինինգի ընթացքում ըստ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ 02500052) հետ 2017 թ. հոկտեմբերի 6-ին, 18-ին, նոյեմբերի 7-ին և 2018 թ. փետրվարի 8-ին կնքված պայմանագրերի 2,700,000 առանց ԱԱՀ-ի,● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, կացարանի և սննդի ապահովում, տեղափոխման ծախսեր, ընդամենը՝ 4,500,000 ՀՀ դրամ
գ) մասնագիտական վերապատրաստում/դասընթացներ
● Ակնաբուժական նյութերի և ուսուցողական սարքավորումների ներմուծում ԱՄՆ-ից և Եվրոպայից` կողմնորոշիչ արժեքը՝ 54,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի,● ՀԱՆ-ի ակնաբուժական/ կրթական կենտրոնի գրադարանում տեղակայված համակարգչային ցանցում ինտերնետային կապի ապահովում և սպասարկում` մասնագիտական գիտելիքների բարելավման համար, արժեքը` 720,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ թիվ 027/30/08/2012 պայմանագրի «Յուքոմ» ՍՊԸ-ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք. Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) հետ և 2014 թ. փետրվարի 28-ին կնքված համաձայնագրի,● Անհասության ռետինոպաթիայի նորածնային սքրինինգի և բուժման ծրագրում և ԱՄՆ ՄԶԳ Նեոնատալ բժշկության բարելավման ծրագրի շրջանակներում ներգրավված «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ԲԲԸ, ԵՊԲՀ-ի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի /մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկների առցանց ուսուցման համար մոբիլ ինտերնետային կապի տրամադրում ըստ «Յուքոմ» («Օրանժ» ՓԲԸ)-ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) 2316125 պայմանագրի, արժեքը` 180,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ● Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում հեռաբժշկության և հեռաուսուցման օգնությամբ անցկացվող վիրահատությունների համար ինտերնետային կապի ապահովում ՝ Vivacell/MTS –ի կողմից ըստ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Երևան, Արգիշտի 4/1, ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թ. հոկտեմբերի 10-ին կնքած 19722614 պայմանագրի (բաժանորդի ID 077200986), արժեքը՝ 450,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ● Միջազգային գիտաժողովների իրականացման հետ կապված հյուրանոցային ծառայություն (մասնակիցների գիշերավարձ, դահլիճի վարձակալություն), կողմնորոշիչ արժեքը՝ 4,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, կացարանի և սննդի ապահովում, պարագաներ, ընդամենը՝ 3,530,000 ՀՀ դրամ
դ) հանրային իրազեկություն/տեղեկատվություն/կրթություն
● Ակնային տեղեկատվական նյութերի ներմուծում ԱՄՆ/Եվրոպայից` կողմնորոշիչ արժեքը 2,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի: ● Տեղեկատվական և հանրակրթական նյութերի տպագրում (բրոշյուր, պաստառ, ձեռնարկներ)` կողմնորոշիչ արժեքը 9,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ 2019 թ. փետրվարի 26-ին կնքված պայմանագրի «Անտարես» ՍՊԸ-ի հետ (ք. Երևան, Մաշտոցի 50ա/1, ՀՎՀՀ՝ 02519531), ● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, կացարանի և սննդի ապահովում, պարագաներ, ընդամենը՝ 7,000,000 ՀՀ դրամ
ե) ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր
● Ինտերնետային կաբելային կապի ապահովում և տեխնիկական սպասարկում - արժեքը` 720,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ թիվ 027/30/08/2012 պայմանագրի «Յուքոմ» ՍՊԸ-ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) հետ և 2014 թ. փետրվարի 28-ի համաձայնագրի, ● Համակարգչային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայություն – արժեքը 1, 080,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ 2009 թ. օգոստոսի 1-ին կնքված MCS 04 /2009 պայմանագրի «Մաստերկոմպ» ՍՊԸ (ք. Երևան, Թամանյան 2/33, ՀՎՀՀ՝ 01566751), ● Հեռախոսային կապ` չորս քաղաքային գիծ ըստ 2005 թ.-ին կնքված N 010510380 պայմանագրի, ՎԵՈՆ Արմենիա /նախկինում Արմենթելի ( ք. Երևան, ՀՎՀՀ 02500052) հետ, ընդհանուր արժեքը` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ● Հեռախոսային կապ` բջջային, ըստ «Յուքոմ» ՍՊԸ-ի (նախկինում «Օրանժ» ՓԲԸ-ի) ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) 2699016 պայմանագրի, արժեքը` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ● ՀԱՆ-ի գրասենյակի ջրամատակարարում` 100,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ 2017 թ. օգոստոսի 22-ին կնքված 07-0098-7 պայմանագրի (ք. Երևան, Աբովյան 66 ա, ՀՎՀՀ՝ 026551145): ● ՀԱՆ -ի գրասենյակի գազամատակարարում` 3,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Գազպրոմ Արմենիա» («ՀայՌուսգազարդ») ՓԲԸ-ի Երևանի գգմ-ի հետ 2013 թ. հուլիսի 7-ին կնքված պայմանագրի N 015.08.13.1896 (ք. Երևան, Չարենցի 141ա, ՀՎՀՀ՝ 00046317), Գումարի բաշխում ըստ տարիների՝
● ՀԱՆ -ի գրասենյակի էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն տարածքային համակարգված տնօրինության» հետ 2016 թ. մարտի 2-ին կնքված N 230728 պայմանագրի (ք. Երևան, 015205882, Արշակունյաց 17ա, ՀՎՀՀ՝ 015205882), Գումարի բաշխում ըստ տարիների՝
● ՀԱՆ-ի գրասենյակի հաշվապահական ծառայության՝ 10,080,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի (ք. Երևան, Սայաթ-Նովա 19, ՀՎՀՀ՝ 01538458) հետ 2019 թ. փետրվարի 25-ին կնքած պայմանագրի, ● ՀԱՆ-ի 2019-2021 թթ. տարեկան գործունեության աուդիտ՝ 2,850,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի (ք. Երևան, Հանրապետության 22, 16 տարածք, ՀՎՀՀ՝ 02586575) 2019 թ. փետրվարի 25-ին կնքած պայմանագրի, ● ՀԱՆ-ի գրասենյակի խմելու ջրի մատակարարում՝ 600,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի (ք. Ջերմուկ, Գործարանային 1, ՀՎՀՀ՝ 09104669) հետ 2008 թ. դեկտեմբերի 16-ին կնքած պայմանագրի: ● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, գրասենյակի վարձակալություն և այլն, ընդամենը՝ 14,000,000 ՀՀ դրամ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերի ընդհանուր արժեքն է 39,930,000 ՀՀ դրամ, ներառյալ՝
● Ինտերնետային կաբելային կապի ապահովում և տեխնիկական սպասարկում - արժեքը` 720,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ թիվ 027/30/08/2012 պայմանագրի «Յուքոմ» ՍՊԸ-ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք. Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) հետ և 2014 թ. փետրվարի 28-ի համաձայնագրի, ● Համակարգչային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայություն – արժեքը 1, 080,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ 2009 թ. օգոստոսի 1-ին կնքված MCS 04 /2009 պայմանագրի «Մաստերկոմպ» ՍՊԸ (ք. Երևան, Թամանյան 2/33, ՀՎՀՀ՝ 01566751), ● Հեռախոսային կապ` չորս քաղաքային գիծ ըստ 2005 թ.-ին կնքված N 010510380 պայմանագրի, ՎԵՈՆ Արմենիա /Արմենթելի (ք. Երևան, ՀՎՀՀ՝ 02500052) հետ, ընդհանուր արժեքը` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ● Հեռախոսային կապ` բջջային, ըստ «Յուքոմ» ՍՊԸ-ի (նախկինում Օրանժ ՓԲԸ-ի) (ք. Երևան, իր. հասցե՝ ք. Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873)) 2699016 պայմանագրի , արժեքը` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ● ՀԱՆ-ի գրասենյակի ջրամատակարարում` 100,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ 2017 թ. օգոստոսի 22-ին կնքված 07-0098-7 պայմանագրի (ք. Երևան, Աբովյան 66 ա, ՀՎՀՀ՝ 026551145), ● ՀԱՆ -ի գրասենյակի գազամատակարարում` 3,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Գազպրոմ Արմենիա» («ՀայՌուսգազարդ») ՓԲԸ-ի Երևանի գգմ-ի հետ 2013 թ. հուլիսի 7- ին կնքված պայմանագրի N 015.08.13.1896 (ք. Երևան, Չարենցի 141 ա, ՀՎՀՀ՝ 00046317), Գումարի բաշխում ըստ տարիների՝
● ՀԱՆ -ի գրասենյակի էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն տարածքային համակարգված տնօրինության» հետ 2016 թ. մարտի 2-ին կնքված N 230728 պայմանագրի (ք. Երևան, 015205882, Արշակունյաց 17ա, ՀՎՀՀ՝ 015205882), Գումարի բաշխում ըստ տարիների՝
● ՀԱՆ-ի գրասենյակի հաշվապահական ծառայության՝ 10,080,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի (ք. Երևան, Սայաթ-Նովա 19, ՀՎՀՀ՝ 01538458) հետ 2019 թ. փետրվարի 25-ին կնքած պայմանագրի, ● ՀԱՆ-ի 2019-2021 թթ. տարեկան գործունեության աուդիտ՝ 2,850,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի (ք. Երևան, Հանրապետության 22, 16 տարածք, ՀՎՀՀ՝ 02586575) 2019 թ. փետրվարի 25-ին կնքած պայմանագրի, ● ՀԱՆ-ի գրասենյակի խմելու ջրի մատակարարում՝ 600,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի (ք. Ջերմուկ, Գործարանային 1, ՀՎՀՀ՝ 09104669) հետ 2008 թ. դեկտեմբերի 16-ին կնքած պայմանագրի, ● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, գրասենյակի վարձակալություն և այլն, ընդամենը՝ 14,000,000 ՀՀ դրամ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցու-թյունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպու-թյունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում ՀԱՆ-ը համագործակցում է ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության (հանրային կրթության ծրագրեր) նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, ԲԾՀԽՀ, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ: ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգում է ծրագիրը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է անապահով ընտանիքների ցուցակները: Աշխատանքները սկսելուց առաջ և ընթացքում, ՀԱՆ-ը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների հետ` բնակչությանը ծրագրի պայմաններին իրազեկելու, ժամանակացույցը կազմելու, շահառուների ցուցակները վերստուգելու, տվյալներ և տեղեկատվություն փոխանակելու: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի /ԱՄՆ/, անհատ բարերարների, ԲԾՀԽՀ, ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանք և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից: Շաբաթական հաշվետվություններ ներկայացվում են էլ-փոստով հիմնադիր բարերարին: Մարզում ծրագիրն ավարտելուց հաշվետվություններ են ներկայացվում ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, համապատասխան մարզպետարաններին և այլ գործընկերներին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացման միջոցով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |