ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2019 թվականի N 442-Ա
ՄԱԿ-Ի «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ», «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հաստատել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ», «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցները նախապատրաստող միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարարին՝ վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ», «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների նախագծերը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ», «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների թարգմանությունները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. ապրիլի 22-ի N 442-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱԿ-Ի ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ», «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Կ. Սուջայան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ (խմբի ղեկավար) |
Կ. Սարիբեկյան |
- ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ |
Ռ. Ստեփանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ |
Լ. Քարամյան |
- ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Ալ. Ավետիսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ |
Ն. Դուրյան |
- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ |
Պ. Աղաբաբյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ |
Գ. Հովակիմյան |
- ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն |
Կ. Կույումջյան |
- ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Գ. Օհանյան |
- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ (համաձայնությամբ) |
Ժ. Ասատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի օգնական |
Լ. Ղարիբյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ |
Ն. Գևորգյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համայնքային ծառայության հարցերի վարչության առաջատար մասնագետ |
Հ. Սիմոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի 1-ին քարտուղար (խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |