Գլխավոր տեղեկություն
Համար
N 247-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2019 թվականի N 247-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԵՎ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և մի շարք տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված` տարաժամկետ վճարման պայմանով առք ու վաճառքի մասին պայմանագրերով (այսուհետ` պայմանագրեր) նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերի գծով պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով, այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր 2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կմարեն մինչև տույժերի հաշվարկման օրվա դրությամբ առաջացած պարտավորությունները,

2) կատարելու՝ սույն որոշման 1-ին կետով պայմանավորված, պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված և տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարված գումարների վերահաշվարկ և դրանք ամբողջությամբ ուղղել պայմանագրերով նախատեսված մայր գումարի մարմանը:

2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված՝ վերանայել դատական կարգով բռնագանձման գործընթացում գտնվող տնտեսավարող սուբյեկտների պարտավորությունների չափը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. մարտի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան