Գլխավոր տեղեկություն
Համար
N 364-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.17/25(1478) Հոդ.311
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 364-Ն

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 4-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց.»,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանով (այսուհետ՝ ապաստարան) ապահովելը՝ ընտանիքում բռնության ենթարկվածներին:».

2) հավելվածի 5-րդ կետում «3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով.

3) հավելվածի 15-րդ կետը «կացարանով» բառից հետո լրացնել «և ապաստարանով» բառերով.

4) հավելվածին կից ձևի 4-րդ կետով նախատեսված աղյուսակի առաջին սյունակում՝

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց.»,

բ. սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) ապաստարանով ապահովելը՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց:»:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 10

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 364-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:

2. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանով ապահովելու նպատակն այդ անձանց անհատույց ժամանակավոր կացարանով, անվտանգ միջավայրով ապահովելը, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույնով սահմանված սոցիալական այլ ծառայությունների տրամադրումն է:

3. Ապաստարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

4. Ընտանիքում բռնության ենթարկվածներին, անհրաժեշտության դեպքում, իրենց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանով ապահովելու և ապաստարանում գտնվելու ժամկետները որոշվում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթների համաձայն:

 

2. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Ապաստարանը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող.

1) կոմունալ պայմաններով՝

2) սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով.

3) երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով:

6. Ապաստարանը պետք է ունենա՝

1) ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ գտնվող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ.

2) ներքին կարգապահական կանոններ, որը հաստատում է ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարը.

3) բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար.

4) հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված ու մատչելի միջավայր։

7. Ապաստարանը պետք է գործի շուրջօրյա և ապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների, անհրաժեշտության դեպքում, իրենց խնամքի տակ գտնվող անձանց տեղավորումը:

 

3. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմը պետք է բավարարի հետևյալ պահանջները.

 

Մասնագետը

Գործառույթները

Որակավորումը

Ադմինիստրատոր

1. Ընտանիքում բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ գտնվող անձանց վերականգնողական գործընթացի համակարգում
2. Ապաստարանի կազմակերպչական աշխատանքների իրականացում

բարձրագույն կրթություն

Հոգեբան

աջակցություն ապաստարանում՝ ընտանիքում բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ գտնվող անձանց սոցիալական միջավայրին հարմարվելուն, սթրեսային վիճակներին դիմակայելուն, սոցիալական հմտություններն ու ինքնիրացումը (ինքնորոշումը) զարգացնելուն և հասարակության կյանքում նրա արդյունավետ ու լիարժեք ներգրավվածությանը

 բարձրագույն կրթություն՝ հոգեբանություն որակավորմամբ

Սոցիալական աշխատող

աջակցություն ընտանիքում բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ գտնվող անձանց առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծման հարցում

բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատանք որակավորմամբ

Վարորդ

ընտանիքում բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ գտնվող անձանց տեղափոխում

B, C կարգի վարորդ

Անվտանգության աշխատող

Ապաստարանի՝ ընտանիքում բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ գտնվող անձանց և աշխատողների անվտանգության ապահովում

միջին մասնագիտական կրթություն

Հավաքարար

ապաստարանի մաքրության ապահովում

Մասնագիտական կրթություն և աշխատանքային ստաժ չի պահանջվում:

9. Ապաստարանի աշխատող չեն կարող լինել այն անձինք, ովքեր դատապարտվել են հանցագործության համար, և նրանց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 364-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

N ____________

 

 

քաղ. __________

 ______ __________ 20  թ.

 

«________________________________________», ի դեմս ------------------------ -ի, որը գործում է ------------- կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ պատվիրատու), մի կողմից, և -------------------ն, ի դեմս տնօրեն ---------------------------ի, որը գործում է ------------------ կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ կատարող), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։

 

 1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Պատվիրատուն հանձնարարում է, իսկ կատարողն ստանձնում է ------------------ ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` ծառայություն)` համաձայն սույն պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների։

1.2. Ծառայությունը մատուցվում է պայմանագրի N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան և սահմանված ժամկետներով։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1. ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի կողմից մատուցվող ծառայության ընթացքը և որակը` առանց միջամտելու կատարողի գործունեությանը.

2.1.2. եթե մատուցվել է պայմանագրի N 1 հավելվածում նշված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին չհամապատասխանող ծառայություն՝

ա. չընդունելու ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով ոչ պատշաճ որակի ծառայությունը պայմանագրին համապատասխանող ծառայությամբ անհատույց փոխարինելու ողջամիտ ժամկետ և կատարողից պահանջելու վճարել պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 5.3-րդ կետով նախատեսված տույժը,

բ. հրաժարվելու պայմանագիրը կատարելուց և պահանջելու վերադարձնել ծառայության համար վճարված գումարը և կատարողից պահանջելու վճարել պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տուգանքը.

2.1.3. միակողմանի լուծելու պայմանագիրը, եթե կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը։ Կատարողի կողմից պայմանագրի խախտումն էական է համարվում, եթե՝

ա. մատուցված ծառայությունը չի համապատասխանում պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված պահանջներին,

բ. խախտվել է ծառայության մատուցման ժամկետը։

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. քննարկել և ընդունել տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան մատուցված ծառայության արդյունքը, իսկ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` դրա մասին անհապաղ գրավոր հայտնել կատարողին.

2.2.2. ծառայության արդյունքն ընդունելու դեպքում կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ ժամկետի խախտման դեպքում` նաև պայմանագրի 5.5-րդ կետով նախատեսված տույժը։

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1. պատվիրատուից պահանջելու վճարել իրեն վճարման ենթակա գումարները, իսկ պատվիրատուի կողմից պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետի խախտման դեպքում՝ նաև պայմանագրի 5.5-րդ կետով նախատեսված տույժը։

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1 պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված պայմաններով ապահովել ծառայության մատուցումը` ղեկավարվելով գործող օրենսդրությամբ.

2.4.2. պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել պայմանագրի 5.2-րդ և 5.3-րդ կետերով նախատեսված տույժը և տուգանքը։

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Մատուցված ծառայությունն ընդունվում է պատվիրատուի և կատարողի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ: Ծառայությունը պատվիրատուին հանձնելու փաստը ամրագրվում է պատվիրատուի և կատարողի միջև երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը:

Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ կատարողը պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` ծառայությունը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսող փաստաթուղթը (N 3.1 հավելված), իսկ էլեկտրոնային գնումների armeps համակարգի միջոցով (գործողության իրականացման ձեռնարկը տեղադրված է www.procurement.am հասցեով գործող կայքի «Էլեկտրոնային գնումներ» բաժնում)` նաև հանձնման-ընդունման արձանագրությունը (N 3 հավելված): Ընդ որում, կատարողը հանձնման-ընդունման արձանագրությունը չի կնքում, հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ` լրացնելով միայն այն սյունակները, որոնք վերաբերում են իր տվյալներին (լրացման կարգը տեղադրված է www.procurement.am հասցեով գործող կայքի «Օրենսդրություն» բաժնի «Ֆինանսների նախարարի հրամաններ» ենթաբաժնում):

3.2. Եթե մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին, պատվիրատուն պայմանագրի 3.1-ին կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված _______ աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և էլեկտրոնային գնումների armeps համակարգի միջոցով կատարողին է տրամադրում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունը և դրա ստորագրման համար հիմք հանդիսացած դրական եզրակացությունը:

3.3. Եթե մատուցված ծառայությունը կամ դրա մի մասը չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա պատվիրատուն չի ստորագրում հանձնման-ընդունման արձանագրությունը և պայմանագրի 3.2-րդ կետումնշված ժամկետում էլեկտրոնային գնումների armeps համակարգի միջոցով կատարողին է վերադարձնում հանձնման-ընդունման արձանագրությունը և դրա չստորագրման համար հիմք հանդիսացած բացասական եզրակացությունը: Սույն կետի կիրառման դեպքում պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար պայմանագրով նախատեսված միջոցները և կատարողի նկատմամբ կիրառում է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

3.4. Եթե պայմանագրի 3.2-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուն չի ընդունում մատուցված ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված ծառայությունը համարվում է ընդունված, և պայմանագրի 3.2-րդ կետով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կատարողին է տրամադրում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունը:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

4.1. Սույն պայմանագրով կատարողի մատուցման ենթակա ծառայության գինը կազմում է _________________________________ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն1։

 (տառերով)

 

Գինը ներառում է կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, այդ թվում՝ հարկերը, տուրքերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարներ։

Ծառայության մատուցման գինը կայուն է, և կատարողն իրավունք չունի պահանջելու ավելացնել, իսկ պատվիրատուն՝ նվազեցնել այդ գինը։

4.1.1. Պայմանագրի գնից` մինչև----------- (--------------------------) ՀՀ դրամը, պատվիրատուն փոխանցում է կատարողի բանկային հաշվին` որպես կանխավճար։ Կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով։ Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ2։

4.2. Պատվիրատուն իրեն մատուցած ծառայության դիմաց վճարում է Հայաստանի Հանրապետության դրամով, անկանխիկ` դրամական միջոցները կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` պայմանագրի վճարման ժամանակացույցով (N 2 հավելված) նախատեսված չափերով և ամիսներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո, և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը:

 

 5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության մատուցման` պայմանագրի պահանջների պահպանման համար։

5.2. Պայմանագրի N 1 հավելվածում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով3։

5.3. Պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում կատարողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված ծառայության գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։

5.4. Պայմանագրի 5.2-րդ և 5.3-րդ կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են ծառայություն մատուցելու արդյունքում կատարողին վճարման ենթակա գումարների հետ։

5.5. Պատվիրատուի կողմից պայմանագրի 4.2-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։

5.6. Պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

5.7. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց։

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6. Սույն պայմանագրով և սույն պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների՝ ամբողջ ծավալով կատարումը։

Պայմանագրով նախատեսված՝ կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաշվառված լինելու հանգամանքը:

7.2. Պայմանագրից ծագած՝ կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով՝ առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի՝ առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության։

 7.3. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է։

7.4. Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են քննության՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում։

7.5. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը։

Արգելվում է պայմանագրում, իսկ եթե պայմանագրի գինը գործոնային է, ապա նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ծառայության ծավալների կամ ձեռք բերվող ծառայության միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման։

Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

7.6. Եթե պայմանագիրն իրականացվում է գործակալության պայմանագիր կնքելու միջոցով՝

1) կատարողը պատասխանատվություն է կրում գործակալի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի փոփոխման դեպքում կատարողը գրավոր տեղեկացնում է պատվիրատուին՝ տրամադրելով գործակալության պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում4:

7.7. Եթե պայմանագիրն իրականացվում է համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագիր կնքելու միջոցով, ապա այդ պայմանագրի մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի՝ կոնսորցիումից դուրս գալու դեպքում պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները5:

7.8. Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև պայմանագրով այդ ժամկետը լրանալը` կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել ծառայության օգտագործման պահանջը: Ընդ որում, սույն կետով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ մինչև 30 օրացուցային օրով, բայց ոչ ավելի, քան պայմանագրով սահմանված ժամկետն է:

 7.9. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (կատարող կամ պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։

Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները, ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է կատարողը։

 7.10. Պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:

7.11. Կատարողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ պատշաճ ծանուցված՝ ծանուցումը սույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից:

7.12. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում՝ վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում։

7.13. Սույն պայմանագիրը կազմված է ____ էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 3.1 հավելվածները հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մասը, յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

7.14. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։

7.15. Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումն իրականացվում է այդ նպատակով ֆինանսական միջոցների առկայության և դրա հիման վրա կողմերի միջև համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով: Պայմանագիրը լուծվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում այդ նպատակով պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Եթե պայմանագրի կատարման համար հատկացված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա պատվիրատուի կողմից համաձայնագիր կկնքվի, եթե կատարողի կողմից տուժանքի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը` նախատեսված ֆինանսական միջոցների չափով, փոխարինվում է բանկային երաշխիքով կամ կանխիկ փողով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 18-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները: Ընդ որում, կատարողը համաձայնագիրը կնքում, իսկ տուժանքի ձևով ներկայացված պայմանագրի ապահովման փոխարինման դեպքում նաև նոր ապահովումը պատվիրատուին ներկայացնում է համաձայնագրի կնքման ծանուցումն ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանիորեն լուծվում է:6

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ

 

--------------------------------------------

 (ստորագրությունը)

 

 Կ.Տ.

Կ Ա Տ Ա Ր Ո Ղ

 

 --------------------------------------------

(ստորագրությունը)

 

 Կ.Տ.

Անհրաժեշտության դեպքում պայմանագրում կարող են ներառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող դրույթներ։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 1

 _____ __________ 20  թ. կնքված

ծածկագրով պայմանագրի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ – ԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ*

 

(դրամ)

Ծառայության

հրավերով նախատեսված չափաբաժնի համարը

գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագիրը` ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)

տեխնիկական բնութագիրը

չափի միավորը

ընդհա-նուր գինը
(դրամ)

ընդհա-նուր քանակը

մատուցման

հասցեն

ժամ-կետը**

               
               

* ծառայության մատուցման վերջնաժամկետը չի կարող ավելի լինել, քան տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:

** Եթե պայմանագիրը կնքվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա սյունակում ժամկետի հաշվարկն իրականացվում է ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած:

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

 

--------------------------------------------

 (ստորագրությունը)

 

 Կ.Տ.

ԿԱՏԱՐՈՂ

 

 --------------------------------------------

(ստորագրությունը)

 

 Կ.Տ.

Հավելված N 2

 _____ __________ 20  թ. կնքված

ծածկագրով պայմանագրի

 

ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ*

 

(դրամ)

Ծառայության

հրա-վերով նախա-տեսված չափա-բաժնի համարը

գնումների պլանով նախա-տեսված միջանցիկ ծածկագիրը` ըստ ԳՄԱ դասա-կարգման (CPV)

անվա-նումը

դիմաց վճարումները նախատեսվում է իրականացնել 20  թ-ին` ըստ ամիսների, այդ թվում**

     

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

 նոյեմբեր

դեկտեմբեր

Ընդամենը

     

... %

... %

... %

... %

... %

... %

... %

... %

... %

... %

... %

... %

... %

* Վճարման ենթակա գումարները ներկայացվում են աճողական կարգով: Եթե պայմանագիրը կնքվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա սույն ժամանակացույցը լրացվում և կնքվում է ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագրի հետ միաժամանակ` որպես դրա անբաժանելի մաս:

** հրավերում գումարները նշվում են տոկոսով, իսկ պայմանագիրը կնքելիս՝ տոկոսի փոխարեննշվում է կոնկրետ գումարի չափը:

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

 

--------------------------------------------

 (ստորագրությունը)

 

 Կ.Տ.

ԿԱՏԱՐՈՂ

 

 --------------------------------------------

(ստորագրությունը)

 

 Կ.Տ.

Հավելված N 3

 _____ __________ 20  թ. կնքված

ծածկագրով պայմանագրի

 

Պայմանագրի կողմ

___________________________

___________________________

գտնվելու վայրը ______________

հհ _________________________

հվհհ _______________________

Պատվիրատու

_____________________________

_____________________________

գտնվելու վայրը _________________

հհ____________________________

հվհհ___________________________

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

_____ __________ 20 թ.

 

Պայմանագրի (այսուհետ` պայմանագրի) անվանումը`

____________________________________________________________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` _____ __________ 20  թ.

Պայմանագրի համարը` __________

Պատվիրատուն և պայմանագրի կողմը, հիմք ընդունելով պայմանագրի կատարման վերաբերյալ _____ __________ 20  թ. դուրս գրված N ___ հաշիվ ապրանքագիրը, կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում պայմանագրի կողմը մատուցել է հետևյալ ծառայությունները՝

 

N

Մատուցված ծառայությունների

անվանումը

տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանքը

քանակական ցուցանիշը

կատարման ժամկետը

վճարման ենթակա գումարը
(հազ. դրամ)

վճարման ժամկետը
(ըստ վճարման ժամանա-կացույցի)

ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանա-կացույցի

փաս-տացի

ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի

փաստացի

                 
                 

 Սույն արձանագրության երկկողմ հաստատման համար հիմք հանդիսացած հաշիվ-ապրանքագիրը և դրական եզրակացությունը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

 

Ծառայությունը հանձնեց

Ծառայությունն ընդունեց

___________________________

(ստորագրությունը)

___________________________

(ստորագրությունը)

___________________________

(ազգանունը, անունը)

 

 Կ.Տ.

___________________________

(ազգանունը, անունը)

 

 Կ.Տ.

Հավելված N 3.1

 _____ __________ 20  թ. կնքված

ծածկագրով պայմանագրի

 

ԱԿՏ N

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՖԻՔՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույնով արձանագրվում է, որ

_____________-ի  

(պատվիրատուի անունը)

(այսուհետ` պատվիրատու) և

__________-ի

(կատարողի անունը)

 

(այսուհետ` կատարող) միջև 20  թ.

_____________________-ին 

 (պայմանագրի կնքման ամսաթիվը)

կնքված N

_________________

 (պայմանագրի համարը)

 

գնման պայմանագրի շրջանակներում կատարողը 20  թ. -ին հանձնման-ընդունման

նպատակով պատվիրատուին հանձնեց ստորև նշված ծառայությունները.

 

Ծառայության

անվանումը

չափի միավորը

քանակը (փաստացի)

     
     

Սույն ակտը կազմված է 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին տրամադրվում է մեկական օրինակ:

 

ԿՈՂՄԵՐԸ

 

Հանձնեց

Ընդունեց
հայտը նախագծած ներկայացուցիչ`

 

___________________________

(ազգանունը, անունը)

___________________________

(ազգանունը, անունը)

___________________________

(ստորագրությունը)

___________________________

(ստորագրությունը)

   

_______________________

1 Եթե կատարողի կողմից գնային առաջարկը ներկայացվել է առանց ԱԱՀ-ի, ապա պայմանագիրը կնքելիս՝ «ներառյալ ԱԱՀ-ն» բառերը հանվում են:

2 Կատարողը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում, կնքվելիք պայմանագրում կանխավճարը սահմանվում է պատվիրատուի և կատարողի միջև համաձայնեցված չափով: Եթե պայմանագրով չի նախատեսվում կանխավճարի հատկացում, ապա սույն կետը հանվում է նախագծից:

3 Պայմանագիրը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա կնքված լինելու դեպքում տուգանքը հաշվարկվում է պայմանագրի գնի այն մասի նկատմամբ, որի համար տվյալ տարվա ընթացքում հատկացվել են ֆինանսական միջոցներ և կնքվել է համաձայնագիր:

4 Սույն կետը հանվում է պայմանագրից, եթե պայմանագիրը չի իրականացվում գործակալության պայմանագիր կնքելու միջոցով:

5 Սույն կետը հանվում է պայմանագրից, եթե պայմանագիրը չի իրականացվում համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագիր կնքելու միջոցով:

6 Եթե պայմանագիրը կնքվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, և պայմանագրի գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա սույն կետը խմբագրվում է` վերջինից հանելով 3-րդ նախադասությունը, իսկ 4-րդ նախադասությունը խմբագրվում է`

«, իսկ տուժանքի ձևով ներկայացված պայմանագրի ապահովման փոխարինման դեպքում նաև նոր ապահովումը» բառերը փոխարինելով «և» բառով:

 Սույն կետը հանվում է պայմանագրից, եթե պայմանագիրը չի կնքվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան