Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.01.2019
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

9 հունվարի 2019 թվականի N 3-Ա

  

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացների և դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները և դրանց հետ կապված խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

(2-րդ կետը փոփ. 28.02.19 N 193-Ա)

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

      

2019 թ. հունվարի 9

Երևան

     

        

         

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունվարի 9-ի N 3-Ա

որոշման

     

Ա Ն Հ  Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

      

Հայաստանի Հանրապետության ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

     

Ա. Ավալյան

- ՀՀ բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Գուլյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական

Տ. Մանուկյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

Ս. Կիրակոսյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության պետ

Խ. Բուդումյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ

Ս. Օհանյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ

Ա. Խաչատրյան

- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ

Լ. Գևորգյան

-ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու

Վ. Գուլանյան

- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հունանյան

- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Կ. Բաբայան

- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2019, N 193-Ա 01.03.2019, N 3-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան