ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասը` որոշում եմ.
1. Սահմանել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը` համաձայն 1-ին հավելվածի:
2. Հաստատել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմերը` համաձայն 2-րդ հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ապահովել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության ֆինանսավորումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
1. Սույն կարգով սահմանվում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողովներ) կազմավորման և գործունեության կարգը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով և 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով կազմավորվում են հանձնաժողովներ, որոնցում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, հոգեբան կամ հոգեբույժ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, սոցիալական աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, քրեաբան, ինչպես նաև առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում քրեակատարողական համակարգի բարեփոխման բնագավառում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների` դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացրած ներկայացուցիչներ:
3. Յուրաքանչյուր հանձնաժողով կազմված է յոթ անդամից, այդ թվում` հանձնաժողովի նախագահից, որոնց գործունեության ժամկետը երեք տարի է:
4. Հանձնաժողովների անդամների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը դիմում է իրավասու մարմիններին, որոնք դիմումի ստացման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են հանձնաժողովների անհատական կազմերում ընդգրկվող անդամների թեկնածությունները: Հանձնաժողովների անհատական կազմերում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թեկնածություններն ընտրում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
5. Անհարգելի պատճառով ավելի քան երեք անգամ անընդմեջ հանձնաժողովի նիստերին չմասնակցելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի կեսից ավելիին չմասնակցելու դեպքում հանձնաժողովը հանձնաժողովի անդամի գործունեությունը դադարեցնելու առաջարկությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:
6. Յուրաքանչյուր հանձնաժողով ունի քարտուղար, որի թեկնածությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը (այսուհետ՝ վարչություն): Հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա վարչությունը դիմումի ստացման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է քարտուղարի նոր թեկնածություն:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
7. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված փաստաթղթերն ստանալու պահից 45-օրյա ժամկետում անկախ հանձնաժողովը պարտադիր քննում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը և տալիս է դրական կամ բացասական եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ։
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո հանձնաժողովը կարող է հեռակա կարգով (հարցման միջոցով) քվեարկության դնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությանը դիմելու մասին հանձնաժողովի որոշման նախագիծը: Նախագիծը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, հանձնաժողովի անդամները կարող են համաձայնություն տալ նախագծի ընդունմանը:
9. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությանը դիմելու մասին հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
10. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը և հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցնելուց հետո հանձնաժողովի նիստից ոչ ուշ, քան հինգ օր առաջ ծանուցագրով առաքում հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև պատիժը կատարող հիմնարկի ղեկավարին: Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը ծանուցագրի ստացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է դատապարտյալին ստորագրությամբ տեղեկացնել հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին:
11. Հանձնաժողովի նիստերին մասնակցում են պատիժը կատարող համապատասխան հիմնարկի ղեկավարը, դատապարտյալը, վերջինիս փաստաբանը, եթե դատապարտյալն ունի փաստաբան, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում՝ թարգմանիչը:
12. Մինչև հանձնաժողովի նիստը դատապարտյալն իրավունք ունի դիմել պատիժը կատարող հիմնարկի ղեկավարին իր վերաբերյալ հանձնաժողով ներկայացված նյութերին ծանոթանալու և դրանց պատճեններն անվճար ստանալու նպատակով:
13. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են առնվազն 40 օրը մեկ անգամ՝ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի առկայության դեպքում կամ, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ:
15. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը:
16. Հանձնաժողովի նիստն սկսվելուց հետո նիստին մասնակցող հանձնաժողովի անդամներին բաժանվում է մեկական քվեաթերթիկ, որում, ըստ օրակարգային հարցերի հերթականության, ընդգրկվում են դատապարտյալների անուն-ազգանունները: Քվեաթերթիկում յուրաքանչյուր դատապարտյալի անուն-ազգանունից հետո նշվում են «Կողմ եմ դրական եզրակացությանը» և «Դեմ եմ դրական եզրակացությանը» բառերը` նշման համար նախատեuված դատարկ քառանկյուններում: Քվեաթերթիկները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
17. Հանձնաժողովի նիստի ժամանակ դատապարտյալն օգտվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1.1-ին մասի 2-րդից 6-րդ կետերով սահմանված իրավունքներից։
18. Հանձնաժողովն իր քննարկմանը ներկայացված հարցի վերաբերյալ կարող է պահանջել լրացուցիչ նյութեր պատիժը կատարող համապատասխան հիմնարկի ղեկավարից։
19. Հանձնաժողովն օրակարգային յուրաքանչյուր հարցով դրական կամ բացասական եզրակացություն տալու վերաբերյալ անցկացնում է քննարկում, որի ժամանակ նիստին ներկա հանձնաժողովի անդամները կարող են օրակարգային յուրաքանչյուր հարցի վերաբերյալ արտահայտել իրենց կարծիքները:
20. Քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովն անցկացնում է գաղտնի քվեարկություն, որին մասնակցում են միայն հանձնաժողովի անդամները:
21. Քվեարկելիս հանձնաժողովի անդամը քվեաթերթիկում համապատասխան նշում է կատարում յուրաքանչյուր դատապարտյալի անվան դիմաց, քվեարկելուց հետո այն տեղավորում քվեարկության համար նախատեսված ծրարում և գցում քվեատուփի մեջ:
22. Քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը և կատարում ձայների հաշվարկ: Քվեարկության արդյունքներն արձանագրվում են:
23. Քվեարկության արդյունքները հրապարակվում են նույն օրը՝ հանձնաժողովի նիստում:
24. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունից տարբերվող դիրքորոշում ունենալու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք։ Հատուկ կարծիքը ներկայացվում է հանձնաժողովի նիստից հետո՝ երկօրյա ժամկետում։
25. Հանձնաժողովի նիստից հետո երկօրյա ժամկետում հանձնաժողովի քարտուղարը քվեարկության արդյունքների հիման վրա կազմում է եզրակացության նախագիծ, որին կցվում է նաև հատուկ կարծիքը (առկայության դեպքում) և ուղարկվում քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամներին:
26. Հանձնաժողովն ընդունում է աշխատակարգային որոշումներ և եզրակացություններ։
27. Հանձնաժողովի աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
28. Հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ լուծվում են հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը, այդ թվում՝ նիստի օրակարգում ընդգրկված յուրաքանչյուր հարցով զեկուցումից հետո դատապարտյալին, նրա փաստաբանին, եթե դատապարտյալն ունի փաստաբան, լսելու, ներկայացված նյութերը հետազոտելու հաջորդականությունը և տևողությունը:
29. Հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցի քննարկումը կարող է հետաձգվել և տեղափոխվել հաջորդ նիստ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ՝ պահպանելով հարցի քննարկման համար սույն կարգի 7-րդ կետով նախատեսված 45-օրյա ժամկետը:
30. Հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի ձայներով:
31. Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:
32. Հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո դրա պատճենը, ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում, ստորագրությամբ հանձնվում է դատապարտյալին և ուղարկվում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին և պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
33. Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից 7-օրյա ժամկետում այն ներկայացնում է դատարան, եթե դատապարտյալը գրավոր համաձայնություն է տալիս, որը կցվում է եզրակացությանը:
34. Հանձնաժողովի գործունեության իրականացման հետ կապված կազմակերպական աշխատանքները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամների աշխատանքի հիմնական վայրից պատիժը կատարող համապատասխան հիմնարկ մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, կեցության և այլ ծախսերն իրականացվում են վարչության միջոցով:
(հավելվածը փոփ. 06.07.07 ՆՀ-169-Ն, 31.08.09 ՆՀ-205-Ն, 17.12.09 ՆՀ-320-Ն, 15.07.10 ՆՀ-160-Ն, 29.12.10 ՆՀ-327-Ն, 30.12.11 ՆՀ-343-Ն, 04.06.12 ՆՀ-134-Ն, 06.11.13 ՆՀ-287-Ն, 14.04.14 ՆՀ-50-Ն, 01.04.15 ՆՀ-256-Ն, 13.04.16 ՆՀ-257-Ն, 31.03.17 ՆՀ-308-Ն, խմբ. 01.06.17 ՆՀ-474-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Գևորգյան |
|
Կ Ա Զ Մ Ե Ր
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
1. «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`
Դանիել ՄԽԵՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության 3-րդ բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ) | |
Հրաչյա ՊԱԼՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ | |
Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության խորհրդատու | |
Վահե ԲԱԲԱՅԱՆ | հոգեբույժ | |
Կարինե ՔԻՇՄԻՐՅԱՆ | սոցիալական աշխատող | |
Մանուկ ՍԵՄԵՐՋՅԱՆ | քրեաբան | |
Եվգենիա ԻՎԱՆՈՎԱ | «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության մարդու իրավունքների հարցերով պատասխանատու: |
2. «Վանաձոր» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`
Դավիթ ԱՂԱԲԱԼՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ) | |
Էմանուել ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու | |
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ | |
Գայանե ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ | հոգեբույժ | |
Մուշեղ ՄԿՐՏՉՅԱՆ | սոցիալական աշխատող | |
Արտակ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ | քրեաբան | |
Վարուժան ՍԵԴՐԱԿՅԱՆ | «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ: |
3. «Հրազդան», «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության 5-րդ բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ) | |
Սերգեյ ՂԱԶԻՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական | |
Հովսեփ ՓԱՆՈՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի վարիչ | |
Էլիզա ԲՈՒՐՋԱԽՅԱՆ | հոգեբույժ | |
Զինավոր ՍԱՐԳՍՅԱՆ | սոցիալական աշխատող | |
Երեմիա ԱՍԱՏՐՅԱՆ | քրեաբան | |
Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ: |
4. «Կոշ» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`
Կարեն ՀԱԿՈԲՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) | |
Արամ ԳՅՈԺԳՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու | |
Արամ ՄԻՆԱՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների պաշտպանության վարչության պետ | |
Գևորգ ՓԱՇԻԿՅԱՆ | հոգեբույժ | |
Կարեն ՇԱՀԱԶԻԶՅԱՆ | սոցիալական աշխատող | |
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ | քրեաբան | |
Միքայել ԱՐԱՄՅԱՆ | «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ: |
5. «Գորիս» քրեակատարողական հիմնարկը սպասարկող հանձնաժողով`
Ահարոն ԽԱՉԱՏՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
Խաչատուր ԱԶԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի 1-ին կարգի մասնագետ | |
Մարտիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության պետի տեղակալ | |
Արարատ ՎԱՐԴԱՆՅԱՆ | հոգեբույժ | |
Արա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | սոցիալական աշխատող | |
Արամ ՍԻՐԵԿԱՆՅԱՆ | քրեաբան | |
Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ | «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ: |
(հավելվածը 04.12.06 ՆՀ-250-Ն, փոփ., խմբ. 06.07.07 ՆՀ-169-Ն, փոփ. 11.09.07 ՆՀ-204-Ն, 15.01.08 ՆՀ-4-Ն, փոփ. 23.01.08 ՆՀ-7-Ն, 27.02.08 ՆՀ-33-Ն, 22.10.08 ՆՀ-298-Ն, 12.05.09 ՆՀ-122-Ա, 31.08.09 ՆՀ-205-Ն, 02.10.10 ՆՀ-237-Ն, խմբ. 29.12.10 ՆՀ-327-Ն, փոփ. 30.12.11 ՆՀ-343-Ն, 28.12.12 ՆՀ-314-Ն, 06.11.13 ՆՀ-287-Ն, 14.04.14 ՆՀ-50-Ն, 09.12.14 ՆՀ-614-Ն, 01.04.15 ՆՀ-256-Ն, 18.01.17 ՆՀ-11-Ն, 31.03.17 ՆՀ-308-Ն, խմբ. 01.06.17 ՆՀ-474-Ն, փոփ. 13.10.17 ՆՀ-859-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Գևորգյան |