ԿԱՎԵՐԶԻՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2012թ. մայիսի 15-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմողը ծնվել է 1973 թվականին: Այժմ նա կրում է պատիժ ազատազրկման ձևով` Վինիցայում:
A. Դիմողի ձերբակալությունը և կալանքը
5. 2001 թվականի հունվարի 12-ին դիմողը ձերբակալվել է դիտավորությամբ մի քանի սպանությունների և կողոպուտների կատարման կասկածանքով: Դիմողի ձերբակալման ժամանակ նրա նկատմամբ ուժ է գործադրվել:
6. Արդյունքում` դիմողը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք, որտեղ նա ենթադրաբար տանջանքի է ենթարկվել ինքնությունը չճշտված ոստիկանի կողմից` կասկածվող հանցագործությունների կատարման առնչությամբ խոստովանություն կորզելու նպատակով: Ըստ դիմողի` այդ վատ վերաբերմունքի ընթացքում, որը տևել է յոթ օր, նրան պատճառվել է աչքի վնասվածք, որի հետևանքով նա լիովին կորցրել է տեսողությունը:
7. Նույն օրը ավելի ուշ նա տարվել է ժամանակավոր կալանքի վայր (ізолятор тимчасового тримання – ՛՛the ITT՛՛)` Խարկովում:
8. Հաջորդ օրը դիմողը տարվել է Խարկովի շտապօգնության հիվանդանոց, որտեղ վնասվածքները հետազոտվել են նրա մասնագետի կողմից, որը եղել է վիրաբույժ և նյարդավիրաբույժ: Դիմողի գանգը ենթարկվել է ռենտգենի, ինչպես նաև վերցվել են նրա արյան և մեզի անալիզներ: Նրա մոտ ախտորոշվել են կրծքավանդակի, գոտկատեղի կոտրվածքներ,երիկամների և դեմքի փափուկ հյուսվածքների և գլխի հետին մասի վնասվածքներ: Բժիշկները նշանակել են դիմողի հետագա հետազոտություն` ուրոլոգի կողմից և ամբուլատոր հսկողություն` նյարդաբանի կողմից:
9. 2001 թվականի հունվարի 15-ին Խարկովի շրջանային դատախազության դատախազը հարցաքննել է դիմողին իշխանությունների կողմից նշանակված փաստաբանի ներկայությամբ` դիմողի նկատմամբ գործադրվել են «ֆիզիկական զսպման միջոցներ և հատուկ միջոցներ, այն է ` ձեռնակապեր» ապա նա բերվել է ոստիկանության բաժին:
12. 2001 թվականի հունվարի 19-ին դիմողը բերվել է ոստիկանություն` բժշկական փորձագետի մոտ: Փորձագետը քննել է դիմողին և ասել, որ նրա մոտ նկատվում են ակնախնձորի արյունահոսություն, ձախ կրծքի, ձեռքերի և ոտքերի վրա արյունազեղ ուռուցք (հեմատոմաներ) և քերծվածքներ, որոնցից մի քանիսը երեք-չորս օրվա վաղեմության էին, իսկ մնացածը` ինը կամ տասն օրվա: Փորձագետը նկատել է, որ շատ վնասվածքներ, ներառյալ դիմողի ակնախնձորի կուրանալը պատճառվել են կույր, կոշտ գործիքներով: Համաձայն փորձագետի նշումների` քննության ընթացքում դիմողը հայտնել է,որ իր վնասվածքներից շատերն առաջացել են աստիճաններից ընկնելու հետևանքով, որ իր տեսողությունը վատթարացել էր մանկուց, և որ ինքը չի բողոքել իշխանությունների գործողություններից: Փորձագետը եզրակացրել է, որ վնասվածքները չնչին են, և որ դրանք վտանգ չեն ներկայացնում դիմողի առողջության համար:
13. Դիմողը մնացել է ոստիկանությունում կալանքի տակ մինչև 2001 թվականի հունվարի 23-ը: Այդ օրը նրան տեղավորել են Խարկովի քննչական կալանավայրում (слідчий ізолятор – ՛՛SIZO՛՛)): Խարկովի SIZO բերվելուց հետո դիմողը զննվել է բուժծառայության աշխատակցի կողմից, որը նկատել է մի քանի կապտուկներ նրա ձախ ուսին, կրծքին, ոտքին և ծնկին: Դիմողը չի ստացել բուժում Խարկովի SIZO-ում:
14. Ըստ դիմողի` 2001 թվականի հունվարի 26-ին նա բողոքել է Խարկովի շրջանային դատախազությունից նույն դատախազին, որը նախկինում իրեն հարցաքննել էր առ այն, որ ինքը ենթարկվել է տանջանքների ոստիկանների կողմից ձերբակալվելուց հետո:
15. Նույն օրը դատախազը կայացրել է որոշում դիմողի բողոքը մերժելու վերաբերյալ, որի մասին տեղեկացրել է դիմողին: Համաձայն այդ որոշման համապատասխան մասի`
«… 2001 թվականի հունվարի 15-ին Ա. Վ. Կավերցինը հարցաքննվել է շրջանային դատախազության կողմից Խարկովի թիվ 27 կալանավայրում` նրան տեղավորելու հարցը լուծելու կապակցությամբ: Փաստաբանի ներկայությամբ անցկացված հարցաքննության ընթացքում Ա.Վ. Կավերցինը բացատրել է, որ ինքն իր վնասվածքները ստացել է ձերբակալության ժամանակ, որ ինքը չունի որևէ բողոք ոստիկանության դեմ, և որ ինքն իր առաջին ցուցմունքները տվել է ազատորեն, առանց հոգեբանական կամ ֆիզիկական ճնշման ենթարկվելու ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ոստիկանները…որոնք մասնակցել են նրա ձերբակալությանը, բացատրել են, որ իրենք տեղյակ են եղել, որ Ա.Վ. Կավերցինն օգտագործել է զենք, երբ նրան փորձել են ձերբակալել Խմելնիցկի շրջանի ոստիկանները, որի արդյունքում երկու ոստիկաններ մահացել են: Այդ պատճառով իրենք եղել են հատկապես զգույշ, և երբ Ա.Վ. Կավերցինը փորձել է դիմադրել, նրա նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, մասնավորապես` ձեռնաշղթաներ:
Համաձայն դատաբժշկական հետազոտության եզրակացությունների …, որոնք կազմվել են 2001 թվականի հունվարի 19-ին, Ա.Վ. Կավերցինի մարմնին և դեմքին հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները.
Ակնախնձորի արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կողմի վրա արյունազեղ ուռուցք, ստորին վերջույթների վրա կապտուկներ, որոնք պատճառվել են կույր, պինդ գործիքով, որը կարող էր լինել ձեռնաշղթա, մաշկի տարբեր հատվածներում բազում կոշտուկներ,մի շարք վերքեր, որոնք առաջացել են միջատների խայթոցներից… վնասվածքները կարող էին Ա.Վ. Կավերցինին պատճառված լինել անձամբ իր կողմից:
Վերոնշյալի հիմքով, համաձայն Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի` [դատախազը]
Որոշում է.
Մերժել Ա.Վ.Կավերցինի ձերբակալությանը մասնակցած ոստիկանների նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը` նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով…»:
16. Ըստ դիմողի` իրեն չեն տրամադրել այդ որոշման պատճենը և չեն պարզաբանել դրա մանրամասները:
17. Որոշումը չի բողոքարկվել Քրեական դատավարության օրենսգրքի 236-1 հոդվածով նախատեսված կարգով:
18. 2001 թվականի փետրվարի 25-ին դիմողը տեղափոխվել է Խմելնիցկի SIZO: Այդ օրը նա հետազոտվել է բժշկի կողմից, որը նկատել է, որ դիմողը տառապում է տեսողության կորստով, որն առաջացել էր 2001 թվականին ստացած գլխին հարվածից, և նրա մարմնի վրա առկա էին մի քանի վնասվածքներ:
19. 2001 թվականի ապրիլի 24-ին դիմողը հետազոտվել է դատական բժշկի կողմից, որը նկատել է, որ դիմողն ունի գլխի վնասվածք և լիովին կույր է:
20. Խմելնիցկի SIZO-ում կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմողը հետազոտվել է բժիշկների կողմից և ստացել է ակնաբանական բուժում 2001 թվականի սեպտեմբերին, հոկտեմբերին և 2002 թվականի օգոստոսին, սեպտեմբերին և նոյեմբերին: Մի քանի անգամ նրան տարել են հանրային հիվանդանոց բուժհետազոտության համար: Բժիշկները եզրակացրել են, որ դիմողին անհրաժեշտ չէ աչքի վիրահատություն, և նա կարող է անհրաժեշտ բուժումն ստանալ SIZO-ում:
21. 2002 թվականի սեպտեմբերի 23-ին դատարանի որոշմամբ բժշկական խորհուրդը հաստատել է, որ դիմողը դարձել է լիովին կույր, և , համապատասխանաբար, որոշակի ամենաբարձր աստիճանի անգործունակ է: Դիմողն ախտորոշվել է կորնելա սիքաէրիքս և լեյկոմա, աչքի կատարախտ, որն առաջացել է թափանցող վերքից, և ձախ աչքի ուվեիթիս: Բժիշկը եզրակացրել է, որ դիմողն ունի առօրյա կենսական օգնության կարիք:
22. 2003 թվականի օգոստոսի 12-ին դիմողը տեղավորվել է Դնեպրոպետրովսկի գաղութում իր ազատազրկումը կրելու համար:
23. Դնեպրոպետրովսկի գաղութում դիմողը հետազոտվել է բժիշկների կողմից, այդ թվում` նաև ակնաբույժի կողմից` առնվազն տարին մեկ անգամ: 2004 թվականին նշանակվել է աչքի վիրահատություն մասնագիտացված հիվանդանոցում: Ըստ Կառավարության` դիմողը չի օգտվել վիրահատության ենթարկվելու իր իրավունքից` համաձայն Դատական ակտերի ի կատար ածման մասին օրենքի 116-րդ հոդվածի (տես ստորև` կետ 48):
24. Համապատասխանաբար, դիմողին նշանակվել է կրկնակի բուժում` կապված իր կուրության հետ, որը պարզապես դեղամիջոցների ընդունում էր: Մի քանի անգամ դիմողը հրաժարվել է հետազոտվել բժիշկների կողմից, իսկ 2006 թվականի հունվարին և փետրվարին նա հրաժարվել է տեղափոխվել Վինիցայի գաղութի հիվանդանոց` մասնագիտացված ակնաբանական բուժում ստանալու համար:
25. 2004 թվականի փետրվարին Դնեպրոպետրովսկի գաղութի վարչակազմը թույլ չի տվել դիմողի մորը նրան հանձնել անհայտ ծագմամբ դեղամիջոցներ, որոնք ենթադրաբար նրան անհրաժեշտ էին: Իշխանությունները բացատրել են, որ դիմողը կստանար անհրաժեշտ դեղամիջոցները, եթե բժիշկն այդպես որոշեր: 2004 թվականի մարտին իշխանությունները տեղեկացրել են դիմողի մորը, որ նրա միջնորդությունը` դիմողին բարձր աստիճանի անգործունակությամբ տառապող անձանց համար նախատեսված հատուկ գաղութ տեղափոխելու վերաբերյալ, չէր կարող բավարարվել, քանի որ նման գաղութ գոյություն չի ունեցել: Դիմողը չի տրամադրել այլ մանրամասներ այս առթիվ:
26. Դիմողը հայտնել է, որ չնայած իր կուրությանը, նա բանտախցում գտնվելու, ամենօրյա զբոսանքների և ընտանիքի անդամներին տեսակցելու ընթացքում եղել է ձեռնաշղթաներով, որ իր բանտախուցը չի օդափոխվել, և որ իրեն չեն թույլատրել զանգահարել: Այս առթիվ նա չի ներկայացրել այլ մանրամասներ:
27. Ըստ դիմողի` 2004 թվականի ապրիլին բանտի իշխանությունները մոտավորապես մեկ ամսով ուշացրել են իր նամակներից մեկի ուղարկումը:
28. 2004 թվականի դեկտեմբերի 16-ի նամակով, որն ուղղված էր դիմողի մորը, Դնեպրոպետրովսկի ուղղիչ հիմնարկի ղեկավարը վերջինիս տեղեկացրել էր, որ.
«…Ամենօրյա զբոսանքների ընթացքում [դիմողը] եղել է ձեռնաշղթաներով, որոնք կապված են եղել հետևում, ինչպես որ մյուս բոլոր ցմահ ազատազրկվածները, համաձայն Ուղղիչ հաստատությունների ներքին կանոնների 25–րդ կետի:
…
Քանի որ ամենօրյա զբոսանքների համար նախատեսված տարածքը հարմարեցված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված Ներքին կանոնների պահանջներին, ցմահ ազատազրկվածներին կթույլատրվի մնալ այնտեղ առանց ձեռնաշղթաների:
Դատավճիռների կատարման մասին օրենքի 151-րդ հոդվածի և Ուղղիչ հաստատությունների ներքին կանոնների 23-րդ բաժնի համաձայն` ցմահ ազատազրկվածներն ունեն օրական մեկ ժամյա զբոսանքի իրավունք:
Տուբերկուլյոզով տառապող բանտարկյալները…ունեն օրական երկու ժամ զբոսանքի իրավունք:
[Պարոն Կավերցինը] չի տառապում տուբերկուլյոզով, նա բանտարկվել է ընդհանուր կանոններին համապատասխան, և նա ունեցել է օրական մեկժամյա զբոսանքի իրավունք:
[Պարոն Կավերցինի] ողջ նամակագրությունն ուղարկվել է համաձայն Դատավճիռների կատարման մասին օրենքի 113-րդ հոդվածի. այն չի եղել արգելափակված»:
29. 2005 թվականի մարտի 2-ի նամակով Դնեպրոպետրովսկի գաղութի ղեկավարը տեղեկացրել է դիմողի մորը, որ 2005 թվականին բանտի հսկիչներին ուղեկցող շներից մեկը կծել է դիմողին` վերջինիս անուշադրության պատճառով: Նշվել է նաև, որ ձեռնաշղթաներ չեն եղել օրական զբոսանքների ընթացքում:
30. Վերը նշված երկու նամակները պարունակել են հայտարարություն առ այն, որ ուղղիչ հիմնարկների իշխանությունների գործողությունները կարող էին բողոքարկվել դատախազին:
31. 2008 թվականի դեկտեմբերի 3-ին դիմողը տեղափոխվել է Վինիցյայի գաղութ, որտեղ նա այժմ կրում է իր ազատազրկումը: Դիմողը չի տրամադրել տեղեկություններ բժշկական օգնության մասին, որը նա ստացել է այդ գաղութում:
B. Ոստիկանության կողմից դիմողին խոշտանգման ենթարկելու մասին մյուս բողոքները
32. 2001 թվականի մայիսին դիմողի մայրը տեղեկացել է, որ խոշտանգումների մասին դիմողի բողոքը մերժվել է, քանի որ այն եղել է անհիմն: Այդ որոշման որևէ մանրամասն նրան չի ներկայացվել: 2003 թ. նոյեմբերին նա պահանջել է այդ որոշման պատճենը, որն ուղարկվել է նրան 2004 թ. փետրվարին:
33. Արդյունքում` դիմողի մայրը բողոքել է Կառավարության անդամին առ այն, որ դիմողը ենթարկվել է խոշտանգումների ոստիկանության կողմից, իսկ իշխանությունները չեն քննել հարցը: Կառավարության անդամին ուղղված խնդրանքի հիման վրա 2005 թվականին նախորդ քննության նյութերն ստուգվել են վերադաս դատախազի կողմից, որը արդյունքում հաստատել է 2001 թվականի հունվարի 26-ի որոշման հավաստիությունը: Վերադաս դատախազը հետազոտել է մասնավորապես 2001 թվականի քննության նյութերը:
34. 2005 թվականի մարտին դիմողը Կիևի Շևչենկոյի շրջանային դատարանին ներկայացրել է փոխհատուցման բողոք ընդդեմ Դատավճիռների կատարման պետական վարչության և Ներքին գործերի նախարարության, հայտնելով, որ իր անգործունակությունն առաջացել է ոստիկանության ապօրինի գործողությունների և ուղղիչ հաստատության ղեկավարության կողմից իրեն պատշաճ բուժում չցուցաբերելու արդյունքում: Երկու ատյանների դատարանները հրաժարվել են քննել դիմողի բողոքը համապատասխան դատավարական պահանջները պահպանած չլինելու պատճառով: Դիմողը վիճարկել է այդ մերժումը վճռաբեկության կարգով, որի արդյունքը հայտնի չէ:
C. Դիմողի դեմ հարուցված քրեական գործի քննությունը և դատական քննությունը
35. Դիմողի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է 2001 թվականի նոյեմբերին: Համապատասխանաբար քրեական գործը փոխանցվել է Խմելնիցկի վերաքննիչ դատարան:
36. Քննության և դատական քննության ընթացքում դիմողն ունեցել է իշխանությունների կողմից նշանակված պաշտպան: Պաշտպանը մասնակցել է առաջին ատյանի դատարանում կայացած դատաքննությանը, այնուհետև անհայտ պատճառներով փոխարինվել է մեկ այլ պաշտպանով: Նոր պաշտպանը շարունակել է պաշտպանել դիմողին մինչև քննության ավարտը:
37. Դատաքննության ընթացքում դիմողը վիճարկել է իրեն առաջադրված մեղադրանքները և հայտնել է, որ իր որոշ հանցանքների վերաբերյալ իր խոստովանությունը կորզվել է ոստիկանության կողմից ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ:
38. 2002 թվականի նոյեմբերի 13-ին դատարանը դիմողին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար` տասներեք կետերով, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, առանց ապօրինի զենք պահելու, բանդիտիզմի և կողոպուտի մեջ: Մասնավորապես, դիմողը մեղավոր է ճանաչվել յոթ հոգու սպանության մեջ, ներառյալ` երեք ոստիկանների, որոնք փորձել են կանխել նրա կողմից հանցագործությունների կատարումը: Նա համարվել է հատկապես վտանգավոր հասարակության համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման` իր ողջ ունեցվածքի առգրավմամբ:
39. Դատարանը հիմնել է իր դատավճիռը հիմնականում մոտ երեսուն վկաների և հանցագործություններից տուժողների ցուցմունքների, դիմողի կողմից դատարանում տրված ցուցմունքի և մի քանի դատաբժշկական եզրակացությունների, ձգաբանական և այլ փորձագիտական հետազոտությունների վրա: Դատարանի հետևությունները` կապված սպանության մի դեպքի հետ, մասամբ հիմնված են եղել ոստիկանությունում դիմողի կողմից արված խոստովանության վրա:
40. Միևնույն դատավճռում դատարանը, հիմնվելով դատախազի` 2001 թվականի հունվարի 26-ի որոշման վրա, մերժել է դիմողի բողոքը ոստիկանության կողմից իրեն տանջանքի ենթարկելու վերաբերյալ և գտել է, որ չի եղել որևէ ապացույց առ այն, որ նրանից խոստովանությունը կորզվել է ճնշման տակ:
41. 2002 թվականի դեկտեմբերի 17-ին դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք` վիճարկելով առաջին ատյանի դատարանի փաստական հետևությունները և իրավաբանական եզրակացությունը: Ապա նա բողոքել է, որ իր պատիժը որոշելիս դատարանը հաշվի չի առել իր վատ առողջական վիճակը: Դիմողը նաև նշել է ոստիկանության կողմից իրեն տանջանքի ենթարկելը:
42. 2003 թվականի մայիսի 13-ին Վճռաբեկ դատարանը մասամբ փոփոխել է 2002 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռը և հաստատել է առաջին ատյանի դատարանի հետևությունները դիմողի մեղքի և դատապարտման վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը նույնպես մերժել է դիմողի բողոքը` տանջանք պատճառելու առնչությամբ առաջին ատյանի դատարանի կողմից նշված միևնույն հիմքերով:
II. Համապատասխան ներպետական օրենսդրություն
A. Ուկրաինայի 1996 թվականի Սահմանադրություն
43. Սահմանադրության համապատասխան դրույթների համաձայն.
Հոդված 28.
«Յուրաքանչյուր ոք ունի իր արժանապատվությունը հարգելու իրավունք:
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, որը ոտնահարում է նրա արժանապատվությունը…»:
Հոդված 121.
«Ուկրաինայի դատախազության ծառայությունը կազմում է միասնական համակարգ, որին վստահված է.
մեղադրանքի ներկայացումը դատարաններում Պետության անունից.
Պետության քաղաքացու շահերի ներկայացումը դատարաններում օրենքով նախատեսված դեպքերում.
կալանքն ապահովող, խուզարկություն իրականացնող, հարցաքննություններ և մինչդատական քննություններ իրականացնող մարմինների կողմից օրենքին համապատասխանության վերահսկումը.
քրեական գործերով դատական որոշումների կատարման, ինչպես նաև քաղաքացու «անձնական ազատության» սահմանափակման հետ կապված միջոցների իրականացման ընթացքում օրենքի համապատասխանության վերահսկումը»:
B. 1960 թվականի Քրեական դատավարության օրենսգիրք
44. Ներկայումս գործող Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն.
Հոդված 4.
Քրեական գործի քննություն իրականացնելու և հանցագործությունը քննելու պարտականություն
«Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինն իրենց իրավասության սահմաններում պետք է իրականացնեն քրեական գործի քննություն յուրաքանչյուր գործով, որով բացահայտվել են հանցագործության տարրեր, պետք է ձեռնարկեն օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ հանցագործության հանգամանքները բացահայտելու, մեղավորներին բացահայտելու և նրանց պատժելու ուղղությամբ»:
Հոդված 94.
Քրեական գործ հարուցելու հիմքերը
«Քրեական գործ պետք է հարուցվի հետևյալ հիմքերով.
1. առկա են կազմակերպությունների, հաստատությունների, ձեռնարկությունների, պաշտոնատար անձանց, պաշտոնատար անձանց ներկայացուցիչների, հանրության և անհատների կողմից ստացված հայտարարություններ կամ նամակագրություն.
2. առկա է իշխանությունների ներկայացուցիչների, հանրության կամ անհատ քաղաքացիների նամակագրություն, որոնք բռնել են կասկածյալին այնտեղ, որտեղ կատարվել է հանցագործությունը, կամ ներկայացել է մեղայականով.
3. այն դեպքում, երբ [կասկածյալը] ներկայանում է գործուն զղջալով.
4. այն դեպքում, երբ առկա է մամուլում հրապարակված տեղեկություն.
5. այն դեպքում, երբ առկա է հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից հանցագործության հետքերի ուղղակի հայտնաբերում»:
Հոդված 95.
Հանցագործության առթիվ հայտարարությունները և նամակագրությունը
«Հանցագործության առթիվ… հայտարարությունները կամ նամակագրությունը կարող է ներկայացվել գրավոր կամ բանավոր…»:
Հոդված 97.
Հանցագործությունների առթիվ հայտարարությունների կամ նամակագրության ընդունման պարտականությունը և դրանց քննության ընթացակարգը
«Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կամ դատավորը պետք է ընդունեն կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ հայտարարությունները կամ նամակագրությունը, ներառյալ այն դեպքերում, երբ դրանք իրենց իրավասությունից դուրս են:
Հանցագործության վերաբերյալ հայտարարության կամ նամակագրության առնչությամբ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կամ դատավորը պետք է երեք օրվա ընթացքում կայացնի հետևյալ որոշումներից մեկը.
1. հարուցել քրեական գործ.
2. մերժել քրեական գործի հարուցումը.
3. փոխանցել հայտարարությունը կամ նամակագրությունը քննություն կատարելու համար` ենթակայության կանոններին համապատասխան:
Միևնույն ժամանակ, բոլոր հնարավոր միջոցները պետք է կիրառվեն հետագա հանցագործությունների կատարումը կանխելու կամ դրանց վերջ դնելու նպատակով…
Մինչ քրեական գործ հարուցելը դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը պետք է անհրաժեշտության դեպքում իրականացնեն հետաքննություն` հանցագործության մասին հայտարարության կամ նամակագրության մեջ պարունակվող տեղեկությունն ստուգելու նպատակով: Նման հետաքննությունը պետք է ավարտվի տասն օրվա ընթացքում` անհատ քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կողմից բացատրություններ ստանալու կամ անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով:
Հանցագործության մասին հայտարարության կամ նամակագրության մեջ պարունակվող տեղեկությունը կարող է ստուգվել մինչև քրեական գործի հարուցումը ճանաչման կամ խուզարկության միջոցով…»:
Հոդված 99-1.
Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը
«Քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի կամ հետաքննության մարմնի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխան դատախազին: Բողոք պետք է ներկայացվի այն անձի կողմից, ում շահերին է վերաբերում գործը, կամ նրա ներկայացուցչի կողմից որոշման պատճենն ստանալու օրվանից յոթ օրվա ընթացքում:
Եթե դատախազը մերժում է որոշման վերացումը …անձը, ում շահերին է վերաբերում գործը, կամ նրա ներկայացուցիչը կարող են դատարան ներկայացնել բողոք` համաձայն սույն օրենսգրքի 236-1. հոդվածի:
Հոդված 236-1.
Քրեական գործի հարուցումը մերժող որոշման դեմ դատարան ներկայացված բողոքը
«Քրեական գործի հարուցումը մերժող` հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի… որոշման դեմ բողոքը պետք է դատարան ներկայացվի այն անձի կողմից,ում շահերին է վերաբերում գործը, կամ նրա ներկայացուցչին դատախազի որոշումը հայտնելուց հետո` յոթ օրվա ընթացքում…»:
Հոդված 236.
Քրեական գործի հարուցումը մերժող որոշման դեմ բողոքի վերաբերյալ դատարանի դիրքորոշումը
«Հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը պետք է քննվի համապատասխան դատարանի դատավորի կողմից միանձնյա` այն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:
Դատավորը պետք է ձեռք բերի այն բոլոր նյութերը, որոնց հիման վրա կայացվել է որոշումը, քննի դրանք և տեղեկացնի դատախազին և բողոքը ներկայացրած անձին բողոքը քննելու օրը նշանակելու մասին: Անհրաժեշտության դեպքում դատավորը կարող է լսել բողոքը ներկայացրած անձին անձամբ:
Քննելով բողոքը` դատավորը…պետք է կայացնի հետևյալ որոշումներից մեկը, կախված այն բանից` արդյոք պահպանվել են սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի պահանջները.
1. բեկանել քրեական գործ չհարուցելու մասին որոշումը և վերադարձնել նյութերը լրացուցիչ հետաքննության համար կամ հարուցել քրեական գործ.
2. մերժել բողոքը:
Դատավորի որոշումը չի կարող բողոքարկվել…»:
C. 2003 թվականի` Դատավճիռների կատարման մասին օրենք
45. Օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված արական սեռի դատապարտյալները պետք է կրեն իրենց պատիժը խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկներում: Նրանք տեղավորվում են երկու հոգու համար նախատեսված բանտախցերում: Համաձայն 140-րդ հոդվածի` նրանց թույլատրվում է օրական մեկժամյա զբոսանք:
46. 106-րդ հոդվածն արգելում է զսպման հատուկ միջոցների կիրառում, ներառյալ` ձեռնաշղթաներ, այն բանտարկյալների նկատմամբ, որոնք (այլոց թվում) ունեն «անգործունակության ակնհայտ նշաններ», պայմանով, որ նրանք չեն հանդիսացել բռնություն գործադրող խումբ կամ այլոց կյանքին կամ չեն կատարել առողջությունը վտանգող հանցագործություն և չեն ցուցաբերել զինված դիմադրություն:
47. Համաձայն 116-րդ հոդվածի 5-րդ կետի` բանտարկյալները կարող են իրենց կամ իրենց հարազատների հաշվին դիմել բուժօգնության, ներառյալ` բուժման քաղաքացիական բուժհիմնարկներում: Նման դեպքերում բուժօգնությունը պետք է տրամադրվի ուղղիչ հիմնարկի բժշկական անձնակազմի կողմից, որում բանտարկյալը կրում է իր պատիժը, ուղղիչ հիմնարկի բուժանձնակազմի հսկողության ներքո:
D. 1991 թվականի` Դատախազության ծառայության մասին օրենքը
48. Համաձայն Դատախազության մասին օրենքի 6-րդ բաժնի` դատախազության ծառայությունն իրենից ներկայացնում է ընդհանուր կենտրոնացված համակարգ, որը գլխավորում է Ուկրաինայի Գլխավոր դատախազը և հիմնված է աստիճանակարգային ենթակայության վրա:
E. 1992 թվականի` Քննության և խուզարկության մասին օրենքը
49. Քննության և խուզարկության մասին օրենքը նախատեսում է իրավական հիմք տարբեր միջոցների համար, որոնք կարող են կիրառվել ոստիկանության, գաղտնի ծառայության և մի շարք իրավապահ մարմինների կողմից ապօրինի գործողությունների մասին տեղեկություն հավաքելու և ձայնագրելու համար: Այս միջոցները ներառում են անհատների համաձայնությամբ նրանց հարցաքննություն, հանցագործությունների առնչությամբ նյութերի գաղտնի հավաքում գաղտնի գործակալների, անձնական դիտարկումների և այլնի միջոցով: Իրավապահ մարմինները, որոնց հանձնարարվում են քննության և խուզարկության գործառույթները, պարտավոր են հետևել դատախազության գործառույթներին:
F. 2003 թվականի դեկտեմբերի 25-ի (որոշում թիվ 275) պատիժների կատարման պետական դեպարտամենտի կողմից հաստատված ուղղիչ հիմնարկների ներքին կանոնները
50. Ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների ազատազրկման մասին կանոններով նրանք ենթարկվում են հատուկ սահմանափակումների` կապված իրենց ազատազրկման նյութական պայմանների, գործունեության և արտաքին աշխարհի հետ հարաբերակցվելու հնարավորությունների հետ, որոնք ներառում են մյուս բանտակիցներից մշտապես մեկուսացում, ինչպես նաև բանտախցից ամեն անգամ դուրս գալուց երեք հսկիչների և հատուկ շան կողմից ուղեկցում և ձեռնաշղթաների առկայություն (կանոններ 23-25): 2004 թվականի նոյեմբերի 9-ին 8-րդ կանոնը լրացվել է պահանջով, որ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների հատվածի` դեպի դուրս տանող դռները պետք է ունենան հատուկ պատուհաններ, որոնց միջոցով բանտարկյալների ձեռքերին հագցվում և հանվում են ձեռնաշղթաները:
51. Համաձայն 94-րդ հոդվածի` ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալներն ստանում են բուժօգնություն, որպես կանոն, առնվազն երեք հսկիչների ներկայությամբ: Նման բանտարկյալները կարող են տեղափոխվել Պատիժների կատարման պետական դեպարտամենտի ենթակայության բուժհաստատություն կամ սովորական բուժկենտրոն, եթե նրանք ունեն շտապ բուժօգնության կարիք:
52. Կանոնների 9-րդ հավելվածի համաձայն` ուղղիչ հաստատություններում բանտարկված անձինք կարող են պահել ցանկացած դեղ կամ բժշկական պարագա:
G. 2004 թվականի հոկտեմբերի 22-ի (Որոշում թիվ 205)` Պատիժների կատարման պետական դեպարտամենտի կողմից հաստատված` ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող բանտարկյալների նկատմամբ հսկողության վերաբերյալ կանոնները
53. Կանոններն իրենցից ներկայացնում են դասակարգված (ոչ հրապարակային) փաստաթուղթ: Կառավարության կողմից ներկայացված դրա հատվածի (կետ 30.9) համաձայն`
«Երբ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալները դուրս են գալիս իրենց բանտախցերից, կրտսեր հսկիչը պետք է դռան միջանցքի կողմից բացի առաջին դուռը և կարգադրի բանտարկյալներին մոտենալ դռանը և շրջվել դեմքով դեպի դիմացի պատը և պահել իրենց ձեռքերը հետևում, ապա նա բանտարկյալների ձեռքերին հագցնում է ձեռնաշղթաները: Բոլոր բանտարկյալների ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնելուց և համոզվելուց հետո, որ նրանք հենվել են դիմացի պատին, հսկիչն այնուհետև պետք է բացի ներքին դուռը: Այն բանից հետո, երբ բանտարկյալները դուրս են բերվում իրենց բանտախցերից, նրանք պետք է անցնեն մասնակի խուզարկություն` անհրաժեշտ տեխնիկական միջոցների գործադրմամբ և հսկողության ներքո: Վերը նշված կատեգորիայի բանտարկյալները պետք է դուրս բերվեն մեկը մյուսի հետևից և ուղեկցվեն վարչակազմի երկու ծառայողների, կրտսեր հսկիչի և շան կողմից:
Ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալներին ուղեկցելիս մեկ կրտսեր հսկիչ պետք է քայլի նրանց առջևից` հսկելով ընթացքը: Բանտարկյալները պետք է միմյանց հետևեն երկու կամ երեք մետր հեռավորությամբ: Մյուս կրտսեր հսկիչները պետք է ուղեկցեն բանտարկյալներին մեկ մետր հեռավորության վրա: Ցմահ ազատազրկման դատապարտվածների տեղաշարժը կազմակերպվում է բանտի ղեկավարին աջակցող հերթապահի կամ նրա տեղակալի անձնական հսկողությամբ, որը բոլոր դեպքերում պետք է ուղեկցի հետևից»:
III. Համապատասխան ներպետական պրակտիկան
A. Ուկրաինայում մարդու իրավունքներին առնչվող իրադրության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին (Ombudsman) ուղղված պառլամենտական պատվիրակի հաշվետվությունները
54. Մարդու իրավունքների պաշտպանի 2000-2001 թվականների հաշվետվության մեջ մինչդատական քննությունների ընթացքում վատ վերաբերմունքի խնդիրը նկարագրվել է որպես շարունակական երևույթ: Հատկապես նա նշել է, որ.
«…Ոստիկանության կողմից ձերբակալված անձինք ենթարկվում են ծեծի, նվաստացումների և խոշտանգումների` ձերբակալությանը հետևած առաջին ժամերի ընթացքում խոստովանություններ կամ այլոց դեմ ցուցմունքներ ստանալու նպատակով: Խոշտանգումները և դաժան ու նվաստացնող վերաբերմունքը, որ դրսևորվում է քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բաժանմունքներում քրեական գործերի մինչդատական փուլում` լայն տարածում ունեն և շարունակական բնույթ են կրում: Դա ապացույց է մարդու իրավունքների կոպիտ խախտումների և պաշտոնական դիրքի չարաշահումների»:
55. Ըստ Օմբուդսմենի՝ փաստը, որ ոստիկանության աշխատակիցները պետք է բարձրացնեին բացահայտված հանցագործությունների տոկոսը այն դեպքում, երբ քննիչները պետք է ավելացնեին դատարան ուղարկվող գործերի քանակը, հանգեցրել է տանջանքների գործադրմանը: Ինչպես նա նշել է հաշվետվության մեջ՝ «քննիչների մասնագիտական ունակությունների» պակասն այն իրավիճակներում, երբ դատարանները հաճախ ընդունում են կասկածյալի խոստովանությունը որպես նրա մեղքի ապացույց, դրդում է իրավապահ մարմինների աշխատակիցներին հապճեպորեն խոստովանությունների կորզմանը…»:
56.Օմբուդսմենը նաև մատնանշել է դատախազների կողմից պատշաճ գործողությունների բացակայությունը` կապված ոստիկանության կողմից տանջանքների գործադրման առթիվ հայտարարությունների հետ, ինչպես նաև այն, որ դատախազների կողմից իրականացվող քննությունները հաճախ եղել են մակերեսային և խիստ ձգձգված: Ապա նա նշել է, որ երբ նման գործերը հասնում են դատարաններ, վերջիններս տարակուսում են տանջանքների և վատ վերաբերմունքի դրսևորման այլ ձևերի համար պատասխանատու ոստիկանների դեմ պատշաճ սանկցիաներ կիրառելու հարցում: Ըստ Օմբուդսմենի` 2000 թվականին 55 ոստիկաններ մեղավոր են ճանաչվել նման հանցագործությունների համար, սակայն միայն 22-ն են դատապարտվել ազատազրկման:
57. Ուկրաինայում մարդու իրավունքների վերաբերյալ իր համապատասխան տարեկան հաշվետվության մեջ Օմբուդսմենը կատարել է նույնանման դիտարկումներ` կապված ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի դրսևորումների խնդրի հետ: Օրինակ` 2010 թվականի հաշվետվության մեջ նա նշել է, որ (հաշվետվության 2.3-րդ կետից հատվածներ).
«… Իրավապահ մարմինները ծեծում են անձանց խոստովանություններ կորզելու համար` բացահայտված հանցագործությունների թիվն ավելացնելու, կաշառք ստանալու կամ անձանց ունեցվածքին տիրանալու նպատակով:
Այդ դեպքերի մեծ մասը տեղի է ունենում իրավապահ մարմիններին պատկանող հաստատություններում: Ցավոք, խոշտանգումների դեպքեր տեղի են ունենում Ուկրաինայի բոլոր շրջաններում, ինչն ապացուցվում է Օմբուդսմենի աշխատանքի արդյունքներով, դատախազությունից ստացված տեղեկություններով, մարդու իրավունքների պաշտպանին Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված տեղեկություններով և դատարանների դատավճիռներով: Նման դեպքերը տեղի են ունենում տարբեր վայրերում, տարբեր անձանց հետ և տարբեր հանգամանքներում: Այդուհանդերձ, տարրական խնդիր է, որ անձն Ուկրաինայում չի կարող իրեն զգալ ազատ և պաշտպանված պետական մարմինների կողմից իրականացվող քրեական գործողությունների հետևանքով: Ցավոք, իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքն ստացել է շատ խիստ բնույթ և ավելի ու ավելի հաճախ է հանգեցնում ազատազրկվածների մահվան: 2008 թվականին ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված խոշտանգումների հետևանքով մահացել է չորս անձ, 2009 թվականին` երեք, իսկ 2010 թվականին` ութ:
58. Օմբուդսմենի 2011 թվականի հաշվետվության մեջ Օմբուդսմենը վատ վերաբերմունքն անվանել է իր աշխատանքի առաջնային թիրախը, նշելով, որ տարեկան ոստիկանների դեմ իրեն ներկայացված մոտավորապես 5,000 բողոքների մեկ երրորդ մասն վերաբերել է հենց այդ խնդրին: Օմբուդսմենը գտել է, որ ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ընթացքում դրսևորվող վատ վերաբերմունքը որպես երևույթ արմատախիլ անելու նպատակով անհրաժեշտ է եղել «վերացնել այդ մարմնում առկա կոռուպցիան, որպեսզի փոխվի ոստիկանության աշխատակիցների աշխատանքի գնահատումը բացահայտված հանցագործությունների հիման վրա, վերջ դրվի նվաստացուցիչ ձերբակալություններին և վարչական կալանքներին, հնարավորություն տրվի ձերբակալված անձանց օգտվելու պաշտպանի օգնությունից, վարվի գրանցում և վիճակագրություն` կապված ֆիզիկական բռնության դեպքերի հետ, ստեղծվի պատշաճ մեխանիզմ խոշտանգումների հետ կապված բողոքների քննության համար և հաստատվի ազգային մեխանիզմ խոշտանգումներին վերջ դնելու համար» (հաշվետվության 3.4 մաս):
B. Իրավապահ մարմիններում մարդու իրավունքների մասին ուկրաինական դիտորդների ընկերակցության 2011 թվականի հաշվետվությունը
59. Հաշվետվությունը հիմնված է 2011 թվականի դրությամբ Ուկրաինայի ոստիկանության կողմից մարդու իրավունքներին հետևելու մասին առկա տեղեկությունների մանրամասն վերլուծության վրա, որը ներառում է պաշտոնական վիճակագրություն, նորմատիվ ակտեր, ոչ պետական կազմակերպությունների կողմից դիտարկումներ, անհատական բողոքներ և զանգվածային լրատվության հրապարակումներ: Հաշվետվության համաձայն` միայն 2011 թվականին մոտ 980,200 մարդ ենթարկվել է վատ վերաբերմունքի ոստիկանության կողմից, որոնցից 35-ը մահացել է: Այդ տարվա ընթացքում իշխանություններն ստացել են մոտ 1,300 պաշտոնական բողոք ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դեպքերի մասին, և միայն 5 տոկոսն է ճանաչվել հիմնավոր: Դատախազները ոստիկանների դեմ հարուցել են հինգ քրեական գործ` խոշտանգման դեպքերի հետ կապված և 15 գործ` մարմնական վնասվածքներ պատճառելու և ոստիկանների կողմից սպանություն կատարելու դեպքերի հետ կապված:
Հաշվետվությունը պարունակում է նաև Ներքին գործերի նախարարության` 2011 թվականի հունվարի 24-ի չհրապարակված նամակի հետևյալ հատվածը.
«… ոստիկանների նկատմամբ մի շարք բողոքներ ապացուցում են, որ իրավապահ մարմինների նպատակները, մեթոդները և պրակտիկան չեն փոխվել: Ճնշումները, քաղաքացիների իրավունքները, ազատությունները և շահերն անարգելը գերակշռող են հատկապես կապված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, կասկածյալների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշման հետ: Բացի դրանից, ոստիկանների մեծ մասի մասնագիտական մակարդակը ցածր լինելու և ձերբակալման ու խուզարկությունների` օրենքով նախատեսված տեխնիկային լիարժեք չտիրապետելու պատճառով նրանք կիրառում են քննության արգելված միջոցներ…»:
C. Կառավարության կողմից ներկայացված ներպետական որոշումներ
60. Կառավարությունը ներկայացրել է երկու անձանց` Վ.Պ.-ի և Ի.Պ.-ի կողմից ներկայացված ոստիկանության վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներին վերաբերող որոշումների պատճեններ, որոնք ոստիկանության կողմից ձերբակալվել են 2009 թվականի ապրիլի 2-ին և ազատ են արձակվել այդ նույն օրը: Ոստիկանները ենթադրաբար փորձել են ստիպել բողոք ներկայացրած անձանց ցուցմունքներ տալ որոշ հանցավոր գործողությունների վերաբերյալ: Ինչպես հաստատվել է բժշկական հետազոտություններով` ոստիկանությունից ազատ արձակվելիս բողոք ներկայացրած անձինք ունեցել են վնասվածքներ, որոնք ստացել էին հենց այդ օրը կամ դրանից մի քանի օր առաջ:
61. Պատճենները ներառել են երկու դատախազների որոշումներ, որոնցով մերժվել են բողոքները, արդյունքում` դրանք կարճվել են վերադաս դատախազների և դատարանի կողմից: Դատարանը գտել է, որ դատախազների կողմից իրականացված քննությունը չի եղել ամբողջական և օբյեկտիվ, և որ նրանք պետք է հարցաքննեին ավելի շատ մարդկանց, ներառյալ` բողոք ներկայացրած անձանցից մեկին, և պետք է հետազոտեին որոշ բժշկական փաստաթղթեր: Դատախազների կողմից կայացված երրորդ որոշումը պարունակել է հղում բժշկական փաստաթղթերին, որոնք նշվել են դատարանի կողմից, և հայտարարություններ, որոնք ստացվել են դատարանի որոշման մեջ նշված անձանցից մեկի կողմից: Եզրակացվել է, որ բողոքները անհիմն են եղել, և որ բողոք ներկայացրած անձինք վնասվածքներն ստացել էին մինչ ձերբակալվելը:
IV. Եվրոպայի խորհրդի համապատասխան նյութերը
Խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հաշվետվությունները (CPT)
62. 2004 թվականի դեկտեմբերի 1-ին CPT-ն հրապարակել է 2002 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 6-ը Ուկրաինա իր այցի մասին հաշվետվություն, համաձայն որի`
«…
1. Խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ ձևերը
17. Ազատությունից զրկված անձանց նկատմամբ ոստիկանության օպերատիվ ծառայության կողմից դրսևորված վերաբերմունքը շարունակում է մնալ CPT-ն լուրջ մտահոգության առարկան Ուկրաինա կատարած այցից չորս տարի անց: Կրկին ստացվել են ֆիզիկական վատ վերաբերմունքի վերաբերյալ մեծ թվով բողոքներ` կապված ձերբակալումների ընթացքի և հատկապես հարցաքննության ընթացքի հետ:
…
18. Կարիք չկա նշելու վատ վերաբերմունքի դրսևորման ձևերը, քանի որ դրանք նույնն են, ինչ 2000 թվականի այցից հետո կազմված հաշվետվության մեջ նշվածները: Ինչպես և նախկինում, շատ դեպքերում վատ վերաբերմունքի ծանրությունը եղել է այնպիսին, որ այն կարող է համարվել խոշտանգում:
…
20. Իր տրամադրության տակ եղած տեղեկության համաձայն` CPT-ն կարող է միայն հանգել միևնույն եզրակացությանը, ինչ 1998 թվականին և 2000 թվականին, այն է` ազատությունից զրկված անձինք ոստիկանության կողմից կրում են ֆիզիկական վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ ձերբակալության ընթացքում և/կամ ոստիկանությունում կալանքի տակ գտնվել ընթացքում (հատկապես` հարցաքննության ժամանակ), և որ շատ դեպքերում նրանք կարող են ենթարկվել խիստ վատ վերաբերմունքի/խոշտանգման:
2002 թվականի այցը ցույց է տվել, որ նախորդ հաշվետվության մեջ CPT-ի կողմից տրված խորհուրդների գործադրման առաջընթացը, որը նպատակ է ունեցել կիրառելու վատ վերաբերմունքի կանխարգելման մարտավարություն, եղել է դանդաղընթաց…
22. Ակնհայտ է, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ վատ վերաբերմունքի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը նման վերաբերմունքի մասին համապատասխան մարմինների կողմից նրանց ուղղված բողոքների պատշաճ քննությունն է, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` համապատասխան պատժի կիրառումը: Դա պետք է ունենա շատ խիստ կանխարգելիչ ազդեցություն: Հակառակ դրան, եթե համապատասխան մարմինները չեն ձեռնարկում պատշաճ միջոցներ իրենց ուղղված բողոքների կապակցությամբ, ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու մտադրություն ունեցողները շուտով կհանգեն այն համոզմանը, որ իրենց գործողությունները կարող են մնալ անպատիժ:
23. Այս առթիվ, դժբախտաբար պետք է նշել, որ կրկին CPT պատվիրակությունը լսել է բողոքներ` կապված այն հանգամանքի հետ, որ դատախազները և դատավորները նվազ ուշադրություն են դարձրել վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներին, նույնիսկ այն դեպքերում, երբ համապատասխան անձինք ունեցել են ակնհայտ վնասվածքներ:
Այս համատեքստում, Ուկրաինայի Գլխավոր դատախազի կողմից նշված մարմինները բարձրաձայնում են: Թվում է, թե 2002 թվականի առաջին 10 ամիսներից ավելի Ուկրաինայի դատախազները չեն հարուցել քրեական գործեր իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ Քրեական օրենսգրքի 126-րդ (վիրավորանք և ծեծ) և 127-րդ (տանջանք) հոդվածների հիմքով»:
63. CPT-ն արել է նմանատիպ հետևություններ` կապված ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների և արդյունավետ քննության բացակայության հետ, իրենց` 2005 թվականի հոկտեմբերի 9-21-ը Ուկրաինա կատարած այցի ընթացքում կազմված հաշվետվության մեջ (2005 թվականի հաշվետվության կետեր 15-38), ինչպես նաև 2009 թվականի սեպտեմբերի 9-21-ի հաշվետվության մեջ: 2011 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ն Ուկրաինա կատարած այցի առթիվ նախնական դիտարկումներում, որոնք հրապարակվել են 2012 թվականի մարտի 12-ին, CPT-ն նշել է, որ «ոստիկանների կողմից դրսևորվող վատ վերաբերմունքի դեպքերը շարունակում են մնալ լայնատարած, և որ անձինք կրում են մեծ ռիսկ ենթարկվելու վատ վերաբերմունքի ոստիկանության ձեռքին լինելու ընթացքում (հատկապես, երբ նրանք արագ չեն խոստովանում հանցագործություններ կատարելու մասին, որոնց կատարման մեջ կասկածվում են)»:
64. 2005 թվականի այցի ընթացքում CPT-ի պատվիրակությունը նույնպես ստուգումներ է անցկացրել Տեմնիվկայի թիվ 100 տղամարդկանց գաղութում, ներառյալ` ցմահ ազատազրկման դատապարտված տղամարդկանց հատվածում, ինչպես նաև Խարկովի` ցմահ ազատազրկման դատապարտված կանանց համար նախատեսված թիվ 54 գաղութի ժամանակավոր հատվածում: CPT-ն կատարել է հետևյալ դիտարկումները ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների ազատազրկման պայմանների որոշ հանգամանքների առթիվ (2005 թվականի հաշվետվության 113-րդ կետ).
«…Չնայած այն հանգամանքին, որ բանտախցից դուրս գալուց կանանց ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնելու անթույլատրելի պրակտիկան վերացել էր կանանց առնչությամբ, սակայն ուկրաինական իշխանությունները դեռևս չեն վերացրել այդ պրակտիկան տղամարդկանց նկատմամբ:
Առավել հաճախ թիվ 100 գաղութում բանտարկյալների այս կատեգորիայի նկատմամբ վերաբերմունքը եղել է ծայրահեղ վերահսկողական, իսկ անձնակազմը` մշտապես «պատրաստ վտանգի դեպքում գործի անցնելուն»: Ավելին, պատվիրակությունը նկատել է, որ անձնակազմի աշխատասենյակում եղել է երկաթե խուց,որտեղ ըստ բանտարկյալների, իրենց պարբերաբար փակել են, երբ վերջիններս հարցաքննվել են անձնակազմի անդամների կողմից…»:
65. CPT-ն կոչ է արել ուկրաինական իշխանություններին շուտափույթ վերացնել «տղամարդկանց ձեռքերը բանտախցից դուրս գալուց մշտապես ձեռնաշղթայելու կապելու պրակտիկան …»:
A. Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համարբերգի հաշվետվությունները Ուկրաինա այցի առնչությամբ
66. 2007 թվականի սեպտեմբերի 26-ին Մարդու իրավունքների հանձնակատարը հրապարակել է հաշվետվություն 2006 թվականի 10-17-ն Ուկրաինա կատարած այցի վերաբերյալ, որում, inter alia, նշել է, որ «գործնականում իր բոլոր զրուցակիցները, ներառյալ` կառավարական քաղաքական խմբերի ղեկավարները, իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հաստատել են, որ Ուկրաինայում խոշտանգումների ենթարկելու երևույթը եղել է և կրել համատարած բնույթ (2007 թվականի սեպտեմբերի 26-ի հաշվետվության 44-րդ կետ): 2011 թվականին Ուկրաինա կատարած իր այցի ընթացքում Մարդու իրավունքների հանձնակատարը կատարել է հետևյալ դիտարկումները ստորև նշված համատեքստում (2012 թվականի փետրվարի 23-ին հրապարակված հաշվետվության 93-րդ կետը):
«Ոստիկանության կողմից կալանավայրում դրսևորվող վատ վերաբերմունքը մշտակայուն խնդիր է Ուկրաինայում, որն առաջ է քաշվել Խոշտանգումների կանխարգելման խորհրդի Եվրոպայի հանձնաժողովի մի շարք հաշվետվություններում: Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հաշվետվությունները ցույց են տալիս, որ այդ ֆենոմենն առկա է ոստիկանների անպատժելիության սովորույթի պատճառով: Բողոք ներկայացնողները, որոնք անում են լուրջ վնասվածքների մասին լավ հիմնավորված հայտարարություններ, հաճախ ստանում են ստանդարտ պատասխան, թե «բացակայում է հանցագործության որևէ ապացույց: Գործերի ճնշող մեծամասնությունը, այդուհանդերձ, բացարձակապես չի ներկայացվում իշխանություններին, քանի որ տուժողները վախենում են կապ ունենալ ոստիկանների հետ կամ էլ հույս չունեն, թե կարող է ձեռնարկվել որևէ գործողություն »:
B. Անդամ պետություններին Նախարարների հանձնաժողովի կողմից Եվրոպական բանտային կանոնների առթիվ ներկայացված` 2006 թվականի հունվարի 11-ին ընդունված հանձնարարականը Rec (2006)2006 (Հավելված)
67. Նախարարների հանձնաժողովի 952-րդ ժողովի կողմից ընդունված Հանձնարարականի հավելվածի համապատասխան հատվածների համաձայն`
«…
Ձերբակալման գործիքները
67.1 Շղթաների և երկաթի գործադրումն արգելվում է:
67.2 Չպետք է գործադրվեն ձեռնաշղթաներ, զսպաշապիկներ և այլ մարմնական զսպամիջոցներ , բացառությամբ այն դեպքերի, երբ
a. դա անհրաժեշտ է տեղափոխման ընթացքում փախուստի կանխման համար, պայմանով, որ դրանք պետք է հանվեն, երբ բանտարկյալը բերվում է դատական կամ վարչական մարմին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մարմինը գտնում է այլ կերպ, կամ
b. տնօրենի որոշմամբ, եթե ձախողվում են մյուս միջոցները թույլ չտալու բանտարկյալին վնասելու ինքն իրեն, այլոց կամ սեփականությունը լուրջ վնասներից պաշտպանելու համար, պայմանով, որ նման դեպքերում տնօրենը պետք է անհապաղ տեղեկացնի բուժաշխատողներին և տեղյակ պահի ուղղիչ հիմնարկի վերադաս մարմնին:
67.3 Զսպամիջոցները չպետք է գործադրվեն անհրաժեշտից ավելի երկար ժամանակ:
67.4 Զսպամիջոցների գործադրման ձևը պետք է նկարագրված լինի ներպետական օրենսդրության մեջ…»:
C. Ոստիկանների կողմից վատ վերաբերմունքին և արդյունավետ քննության բացակայությանն առնչվող գործերով դատավճիռների կատարման հետ կապված Նախարարների հանձնաժողովի դիտարկումները և որոշումները
68. Որոշ ժողովների ընթացքում Նախարարների հանձնաժողովը որոշել է, որ համաձայն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ մասի` Ուկրաինայի Կառավարության կողմից ձեռնարկված միջոցները հետապնդում են հետևելու Դատարանի` դիմողների նկատմամբ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի և բողոք ներկայացնելու առումով արդյունավետ միջոցների բացակայությանը, ինչպես նաև ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ընթացքում դատավարական երաշխիքներին վերաբերող գործերով վճիռներին:
69. Օրինակ` 2010 թվականի դեկտեմբերի 1-2-ին կայացած 1100 նիստի ընթացքում ութ այդպիսի վճիռներ են դրվել Հանձնաժողովի օրակարգում, մասնավորապես` Աֆանասևն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 38722/02, 2005թ. ապրիլի 5), Կոզինեցն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 75520/01, 2007թ. դեկտեմբերի 6), Կոբեցն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 16437/04, 2008թ. փետրվարի 14), Իսմաիլովն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 17323/04, 2008թ. նոյեմբերի 27), Սպինովն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 34331/03, 2008թ. նոյեմբերի 27), Սափտելն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 39188/04, 2009թ. փետրվարի 19), Վիրգիլսկին ընդդեմ Ուկրաինայի (թիվ 19312/06, 2009թ. մարտի 12) և Դրոզդն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 12174/03, 2009թ. հուլիսի 30):
70. Համաձայն նիստի նյութերի (տես` փաստաթուղթ CM/Del/OJ/DH(2010)1100)` Նախարարների տեղակալները նշել է, որ վճիռներում նկարագրված իրադարձություններից ի վեր ուկրաինական իշխանությունները գործի են դրել մի շարք միջոցներ նոր նմանատիպ խախտումները կանխելու համար: Այդուհանդերձ, չնայած այդ միջոցներին, «ազատությունից զրկված անձանց նկատմամբ հերթապահ ոստիկանների կողմից դիտավորյալ ֆիզիկական վատ վերաբերմունքի կիրառումը Ուկրաինայում մնում է համատարած »: Ապա տեղակալները նշել են, որ սպասվում է բազմակողմանի «գործադրվող պլան/գործողության հաշվետվություն» Ուկրաինայի կողմից, որը պետք է պարունակի ոստիկանության կողմից բռնությունների դեմ պայքարի պլանավորվող կամ գործադրվող միջոցների մանրամասներ, ինչպես նաև Դատարանի կողմից հայտնաբերված խախտումների կապակցությամբ այդ միջոցների գործադրման գնահատականը:
71. Ուստի հարցի վերաբերյալ դիտարկումը հետաձգվել է մինչև Ուկրաինայի կառավարության կողմից «գործադրվող պլան/գործողության հաշվետվության» ընդունումը:
D. Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովի ընդունած սկզբունքները մարդու իրավունքների լուրջ խախտումների համար անպատժելիությունն արմատախիլ անելու վերաբերյալ
72. 2011 թվականի մարտի 30-ի իր 1110-րդ նիստում Նախարարների հանձնաժողովն ընդունել է սկզբունքներ, որոնցով սահմանվել են կոնկրետ միջոցներ, որոնք անդամ պետությունները պետք է նախատեսեն, որպեսզի մարդու իրավունքների լուրջ խախտումների (այդ թվում` Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված) համար պատասխանատուները պատասխան տան իրենց գործողությունների համար, և որ մարդու իրավունքների խախտումների զոհերն ունենան արդյունավետ փոխհատուցման իրավունք:
V. Այլ համապատասխան միջազգային նյութեր
A. Միացյալ ազգերի Մարդու իրավունքների հանձնաժողովի եզրափակիչ դիտարկումները և եզրակացությունները, ինչպես նաև Խոշտանգումների դեմ Միացյալ ազգերի հանձնաժողովի խորհրդատվությունները
73. Միացյալ ազգերի Մարդու իրավունքների հանձնաժողովը մտահոգություն է հայտնել «խոշտանգումների դեպքերի տարածվածության» կապակցությամբ իր` 2001 թվականի նոյեմբերի եզրափակիչ դիտարկումներում` կապված Ուկրաինայի հետ:
74. Իր 38-րդ նիստում (2007 թվականի ապրիլի 30-մայիսի 18) Խոշտանգումների դեմ Միացյալ ազգերի հանձնաժողովը ներկայացրել է իր հինգերորդ պարբերական հաշվետվությունը Ուկրաինայի վերաբերյալ: Դրա եզրակացության համապատասխան հատվածի համաձայն`
«…
9. Հանձնաժողովը խորապես մտահոգված է կալանքի ընթացքում դրսևորված վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերի վերաբերյալ բողոքներով, ինչպես նաև ծեծերի դեպքերի առթիվ բողոքներով, որոնք դրսևորվում են ձերբակալումից մինչև ձերբակալվածին դատավորի մոտ բերելը, ինչը չի ապահովում ձերբակալվածների համար բավարար իրավական երաշխիքներ…
10. Հանձնաժողովը մտահոգված է խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի մասին բողոքների հետ կապված պատշաճ, անկողմնակալ և արդյունավետ քննության բացակայությամբ, հատկապես` կապված այն խնդիրների հետ , որոնք առաջանում են Գլխավոր դատախազի պարտականությունների երկակի բնույթի և պատասխանատվության կապակցությամբ (a) հետապնդման համար և (b) քննության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության համար: Հանձնաժողովը նկատում է շահերի բախում այս երկու պարտականությունների միջև, որը հանգեցնում է գործերի նկատմամբ անկախ հսկողության բացակայությանը, երբ Գլխավոր դատախազը մերժում է քրեական գործի հարուցումը: Ավելին, բացակայում են Գլխավոր դատախազի կատարած աշխատանքին վերաբերող նյութերը, այն է` հանցագործությունների քննության, հետապնդման և դատապարտումների վիճակագրությունը, նյութերի հավաքման մեխանիզմի ակնհայտ բացակայությունը…
11. Հանձնաժողովը մտահոգված է ներկայիս քննչական համակարգով, որում խոստովանություններն օգտագործվում են որպես հետապնդման սկզբունքային ձև, իսկ այդպիսով ստեղծվում են նախադրյալներ կասկածյալների նկատմամբ խոշտանգման և վատ վերաբերմունքի կիրառումը խրախուսելու համար: Հանձնաժողովը ցավում է, որ պետության կողմը բավարար կերպով չի հստակեցրել իրավական այն դրույթները, որոնց վկայակոչմամբ խոշտանգման միջոցով ձեռք բերված ցուցմունքները չէին դիտվի որպես ապացույց, ինչպես որ սահմանված է Կոնվենցիայով…»:
B. Մարդու իրավունքների և Միջազգային ամնիստիայի Հելսինկյան միջազգային դաշնության հաշվետվության` Ուկրաինային վերաբերող հատվածները
75. Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ 2002 թվականի իր հաշվետվության մեջ Մարդու իրավունքների Հելսինկյան միջազգային դաշնությունը կատարել է Ուկրաինայի վերաբերյալ հետևյալ դիտարկումները.
«Իրավապահ մարմինների կողմից խոշտանգման և վատ վերաբերմունքի դրսևորման մոդելը շարունակվել է նախորդ տարիներից, որոնց ընթացքում պատասխանատուները հազվադեպ են ենթարկվել արդարացի պատասխանատվության: Ինչպես տեղեկացվել է, ոստիկանները հրել, հարվածել և ծեծի են ենթարկել կալանավորներին, ինչպես նաև կիրառել են տանջանքների տարբեր մեխանիզմներ, ներառյալ` խեղդելը:
Ինչպես հայտնի է դարձել, ոստիկանների կողմից բռնության կիրառմանը վերաբերող գործերը վարվել են դանդաղ և թերի: Ըստ Կառավարության` իրավապահ մարմինների կողմից բռնության գործադրմանը վերաբերող մոտ 185 գործ է գրանցվել, մինչդեռ 2000 թվականին մոտ 200 ոստիկանների մեղադրանք է առաջադրվել նման հանցագործություններով: 2001 թվականի ընթացքում Մարդու իրավունքների կառավարական հանձնաժողովը, ինչպես տեղեկացվել է, ստացել է ավելի քան 300 բողոք իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին, որոնցից 50-ը կապված է եղել ֆիզիկական և հոգեբանական ճնշման հետ:
…»
76. Միջազգային ամնիստիայի 2001 թվականի հաշվետվության մեջ հղում է կատարվել «իրավապահ մարմինների կողմից կալանավորների նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների տարածվածությանն ու տևականությանը»: Համապատասխան հաշվետվությունները պարունակել են միանման հանգամանքներ:
77. Հարցի վերաբերյալ վերջին հրապարակման մեջ, որը կոչվել է Կույր հարկադրանք. խոշտանգումը և ոստիկանների անպատժելիությունը Ուկրաինայում (2011 թվականի հոկտեմբերի 12) Միջազգային ամնիստիան նշել է հետևյալը.
«…
Համաձայն մի շարք գնահատումների` Ուկրաինայում տարեկան հարյուրհազարավոր մարդիկ կարող են դառնալ ոստիկանության կողմից բռնության զոհ: Խախտումները տարբեր են. քրեական դատավարության օրենսգրքի աննշան խախտումներից ընդհուպ մինչև ռասայական բռնություններ, գումարի կորզում, խոշտանգումներ և վատ վերաբերմունքի այլ տեսակներ, ինչպես նաև կալանքի ընթացքում արձանագրված մահ:
Բռնության այս տեսակները խրախուսվում են Ուկրաինայի ոստիկանության անպատժելիության սովորույթով: Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լավ հիմնավորված բողոքներ ներկայացողները` բոլորն էլ հաճախ ստանում են հետևյալ ստանդարտ պատասխանը. «Բացակայում է հանցագործության մասին ապացույցը»: Գործերի գերակշիռ մասի` մեծ կամ փոքր,վերաբերյալ այդուհանդերձ, չի զեկուցվում իշխանություններին բացարձակապես, քանի որ տուժողները վախենում են կապ ունենալ ոստիկանության հետ կամ էլ հույս չունեն, որ կձեռնարկվի որևէ գործողություն:
…»:
78. Վերջում նշվել է, որ «[Ուկրաինայի կառավարության] կողմից պետք է լուծվեն երեք առանցքային խնդիրներ`կապված ձերբակալությունների նկատմամբ պարբերաբար մոնիթորինգի բացակայության և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հետապնդում իրականացնելու ցանկության բացակայության հետ»:
ՕՐԵՆՔ
I. Գործի ծավալը
79. Դատարանը նկատում է, որ պատասխանող Կառավարությանը գործին ծանոթացնելուց հետո դիմողը բողոքել է, որ իրեն չի ցուցաբերվել պահանջվող օգնություն իր առօրյա գործողությունների իրականացման համար, քանի որ ինքը չի ունեցել գումար օգնություն ստանալու համար: Նա մատնանշել է իրեն թոշակ տրամադրելու հարցում Թոշակների ազգային հիմնադրամին մերժումը իր` դատապարտյալ լինելու հիմքով:
80. Դատարանի կարծիքով` դիմողի վերջին հայտարարություններն իրենցից չեն ներկայացնում Դատարանին ուղղված բողոքների ճշգրտում, որոնք ներկայացվել էին մոտ վեց տարի առաջ, և որոնց առթիվ կողմերն արել են իրենց մեկնաբանությունները: Ուստի Դատարանը գտնում է, որ ճիշտ չէ քննել այս հարցերը տվյալ գործի համատեքստում (տես` Piryanik v. Ukraine, no. 75788/01, կետ 20, 19 April 2005):
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
81. Դիմողը բողոքել է առ այն, որ ինքը ոստիկանության կողմից ենթարկվել է խոշտանգումների կալանքի տակ գտնվելու ընթացքում, և որ խոշտանգումների վերաբերյալ իր բողոքը պատշաճ կարգով չի քննվել: Հատկապես, նա բողոքել է, որ դատախազները կամայականորեն սահմանափակվել են ձերբակալության ընթացքում դիմողի նկատմամբ ոստիկանության կողմից գործադրված ուժի օրինականության հարցի քննությամբ:
Ապա նա բողոքել է առ այն, որ իշխանություններն իրեն չեն տրամադրել պատշաճ բուժօգնություն, որի արդյունքում ինքը դարձել է հաշմանդամ:
Ըստ դիմողի` Դնեպրոպետրովսկի գաղութում ազատազրկման պայմանները եղել են նվաստացուցիչ, նշելով հատկապես, որ ամեն անգամ բանտախցից դուրս գալուց իրեն պահել են ձեռնաշղթաներով: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, համաձայն որի.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
82. Դատարանը նկատում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո դիմողի գանգատները հիմնականում վերաբերել են գործերի մի քանի տարբեր խմբերի, հատկապես`
(i) ոստիկանության կողմից դիմողի նկատմամբ կիրառված խոշտանգումը և դրա հետ կապված նրա բողոքների քննության անարդյունավետությունը,
(ii) դիմողին ցուցաբերված բուժօգնության անարդյունավետությունը, և
(i) Դնեպրոպետրովսկի գաղութում դիմողի ազատազրկման պայմանների անթույլատրելիությունը: Դատարանը հերթականությամբ կանդրադառնա այս հարցերին:
A. Ոստիկանության կողմից ենթադրյալ խոշտանգման գործադրումը և քննության անարդյունավետությունը
1. Ընդունելիություն
83. Կառավարությունն առարկել է առ այն, որ դիմողի գանգատը` կապված ոստիկանության կողմից դրսևորված վատ վերաբերմունքի հետ, պետք է մերժվի, քանի որ վերջինս չի սպառել ներպետական միջոցները` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի, քանի որ նա չի բողոքարկել 2001 թվականի հունվարի 26-ի որոշումը ոչ վերադաս դատախազին, ոչ էլ դատարան: Հիմնվելով Դատարանի` Նաումենկոն ընդդեմ Ուկրաինայի գործով (no. 42023/98, 2004թ. փետրվարի 10) և Յակովենկոն ընդդեմ Ուկրաինայի գործով (no. 15825/06, 2007թ. հոկտեմբերի 25) վճիռներին` Կառավարությունը նշել է, որ դատախազներին և դատարաններին ուղղված բողոքները պետք է դիմողի գործով դիտվեն որպես արդյունավետ միջոցներ: Ի պատասխան Դատարանի հարցադրման` կապված վատ վերաբերմունքի նմանատիպ բողոքներով ներպետական մարմինների առկա պրակտիկայի հետ, Կառավարությունը ներկայացրել է դատախազների և դատարանների կողմից երկու անձնական բողոքների առթիվ մի քանի որոշումների պատճեններ (տես վերը` կետեր 61-62):
84. Ըստ Կառավարության` դատարանին ուղղված դիմողի բողոքը չի ազատել նրան Քրեական դատավարության օրենսգրքի 236-1 հոդվածով նախատեսված` միջոցները սպառելու պարտականությունից: Դիմողը չի հիմնավորել իր փաստարկն առ այն, թե դատարանն իրավասու չի եղել վերանայելու 2001 թվականի հունվարի 26-ի որոշման պայմանները: Քանի որ դիմողը չի դիմել Քրեական դատավարության օրենսգրքի 236-1 հոդվածով նախատեսված վարույթ հարուցելու խնդրանքով,ապա նա չէր կարող բողոքել դրա անարդյունավետությունից:
85. Կառավարությունը հայտնել է այն կարծիքը, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո դիմողի բողոքի առթիվ Դատարանի հնարավոր դիրքորոշումը հակասության մեջ կմտնի Կոնվենցիայի համակարգի սուբսիդիար սկզբունքի հետ:
86. Դիմողն այս առումով առարկել է:
87. Դատարանը կրկնում է, որ պահանջն առ այն, որ դիմողը նախևառաջ պետք է օգտագործի ներպետական միջոցները մինչև Դատարան դիմելը, իրենից ներկայացնում է Կոնվենցիայով նախատեսված պաշտպանության մեխանիզմի կարևոր հայեցակետը, որը մարդու իրավունքները երաշխավորող ներպետական համակարգերի սուբսիդիար փաստաթուղթ է (տես` Աքդիվարն և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1996թ. սեպտեմբերի 16, կետ 65, Զեկույցներ և Վճիռներ 1996‑IV, և Ա.-ն, Բ.-ն և Ս.-ն ընդդեմ Իռլանդիայի [GC], թիվ 25579/05, կետ 142, 2010թ. դեկտեմբերի 16): Այս առումով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետը ներպետական իշխանություններին, ուղղակիորեն` դատարաններին, հնարավորություն է տալիս կանխարգելել կամ շտկել Կոնվենցիայի խախտումները, որոնց վերաբերյալ Դատարան են ներկայացվել գանգատներ: Այդուհանդերձ, այն միջոցները, որոնք պետք է սպառվեին, այդ ժամանակ տեսականորեն և գործնականում արդյունավետ և հասանելի միջոցներն են: Հատկապես միջոցները պետք է երաշխավորեն դիմողին փոխհատուցում տրամադրելու հնարավորություն, ինչպես նաև հաջողության հասնելու հիմնավոր հեռանկարներ (տես` Սկոպոլան ընդդեմ Իտալիայի (թիվ 2) [GC], թիվ 10249/03, կետ 71, 2009թ. սեպտեմբերի 17):
88. Նույնիսկ այն դեպքում, երբ ներպետական համակարգում սովորաբար հասու է արդյունավետ միջոցը,կարող են առկա լինել հատուկ հանգամանքներ, որոնք կխոչընդոտեն դիմողին դրանից օգտվելու հնարավորությունից (տես, օրինակ, Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 56581/00, կետ 55, ՄԻԵԴ 2006‑II): Ավելին, այս կանոնը չի գործում այն դեպքում, երբ վարչական պրակտիկան կայանում է Կոնվենցիային հակասող գործողությունների կրկնման մեջ, ինչպես նաև առկա է պետական մարմինների կողմից նման գործողությունների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք, իսկ քննությունը դառնում է ձևական և անարդյունավետ (Աքսոյն ընդդեմ Թուրքիայի, 1996թ. դեկտեմբերի 18, կետ 52, Զեկույցների և Վճիռների ժողովածու 1996-VI):
89. Անդրադառնալով տվյալ գործի հանգամանքներին` Դատարանը նկատում է, որ դիմողը ոստիկանության կողմից տանջանքների ենթարկվելու վերաբերյալ իր բողոքը ներկայացրել է դատախազին իրադարձություններից`հետո կարճ ժամանակահատվածում: Դատախազը գտել է, որ դիմողի վնասվածքներն առաջացել են նրան ձերբակալելիս ոստիկանության կողմից օրինական և հիմնավոր ուժի գործադրումից, և մերժել են ոստիկանների դեմ քրեական գործի հարուցումը: Մոտ տասն ամիս հետո դիմողը ոստիկանների դեմ բողոք է ներկայացրել դատարան: Դատարանը, հիմնվելով բացառապես դատախազի հետևություններին, մերժել է դիմողի բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
90. Կառավարությունը նշել է, որ դիմողը կարող էր բողոքարկվել դատախազի որոշումը վերադաս դատախազին կամ բողոք ներկայացներ Ուկրաինայի օրենսդրությամբ նախատեսված համապատասխան դատական ընթացակարգով, դատարան բողոք ներկայացնելու փոխարեն:
91. Դատարանը մանրամասն կքննի այդ ուղիների արդյունավետությունը:
92. Դատարանը նկատում է, որ Ուկրաինայի դեմ նախորդ գործով նա որոշել էր, որ ոստիկանության կողմից գործադրված խոշտանգման մասին վերադաս դատախազին բողոքելն ըստ էության եղել է արդյունավետ միջոց (տես` Naumenko, cited above, կետ 138): Մի շարք այլ գործերով Դատարանը նաև գտել է, որ դատախազների մերժումները նմանատիպ գործերով քրեական գործ հարուցելու հարցում հետագայում կարող էին բողոքարկվել դատարաններին Քրեական դատավարության օրենսգրքի 236-1 հոդվածով նախատեսված կարգով, որը, ըստ էության, պարունակում է պահանջ, որ անհրաժեշտ է սպառել համապատասխան միջոցները, ինչը նախատեսված է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով (տես` վերը նշված Յակովենկոյի գործը, կետեր 70-71, Կոկտիշն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 43707/07, կետ 81, 2009թ. դեկտեմբերի 10 և Նայդյոնն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 16474/03, կետ 46, 2010թ. հոկտեմբերի 14): Դատարանի հետևությունները հիմնականում հիմնված էին այն փաստարկի վրա, համաձայն որի` վերջին ընթացակարգի համաձայն ներպետական դատարանները հնարավորություն ունեին քննելու բոլոր համապատասխան ապացույցները` դատախազների որոշումները բեկանելու և քրեական գործ հարուցելու նպատակով: Այդ պատճառով վատ վերաբերմունքի և քննության անարդյունավետության վերաբերյալ դիմողների բողոքները մերժվել են ներպետական միջոցներն սպառած չլինելու պատճառով, քանի որ նրանք չեն ներկայացրել դրանք դատարաններին (տես` վերը նշված Յակովենկոյի, կետ 73, Կոկտյուշի, կետ 82 և Նայդյոնի գործերը):
93. Այդուհանդերձ, Ուկրաինայի դեմ մի շարք գործերով, որոնցում դիմողները դիմել են վերադաս դատախազների և/կամ դատավորների ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դեմ իրենց բողոքները մերժելու առիթով, Դատարանը նկատել է, որ նման բողոքները պաշտոնական քննությունը չեն դարձրել արդյունավետ: Հատկապես, հաշվի առնելով Կոզինեցի գործը (կետեր 61-65), Կոբեցի (կետեր 53-57), Իսմաիլովի (կետեր 44-47), Սպինովի (կետեր 56-58), Վերգելսկիի (կետեր 98-103), Դրոզդի (կետ 67) գործերը, Բիլին ընդդեմ Ուկրաինայի (թիվ 14475/03, կետեր 70-71, 2010թ. հոկտեմբերի 21), Սամադարկն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 43109/05, կետեր 44-48, 2010թ. նոյեմբերի 4), Կովալչուկն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 21958/05, կետեր 66-70, 2010թ. նոյեմբերի 4), Սիլենոկն և Տեխնոսեnice Պլյուսն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 20988/02, կետեր 75-77, 2010թ. դեկտեմբերի 9), Դուշկան ընդդեմ Ուկրաինայի (թիվ 29175/04, կետեր 56-61, 2011թ. փետրվարի 3), Բոչարովն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 21037/05, կետեր 57-60, 2011թ. մարտի 17), Նիչիպորուկն Յոնկալոն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 42310/04, կետեր 162-164, 2011թ. ապրիլի 21), Կորոբովն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 39598/03, կետեր 79-83, 2011թ. հուլիսի 21), Օշուրկոն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 33108/05, կետեր 89-91, 2011թ. սեպտեմբերի 8) և Տեսլենկոն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 55528/08, կետեր 107-119, 2011թ. դեկտեմբերի 20) գործերով Դատարանի հետևությունները` պարզվում է, որ չնայած դատախազները և դատարանները, որոնք գործ են ունեցել անարդյունավետ քննության դեմ բողոքների հետ, հաճախ նշել են,որ նոր քննության ընթացքում ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը, նման ցուցումները պատշաճ կերպով չեն ապահովվել կամ լիովին անտեսվել են: Դա հաճախ հանգեցրել է դատախազների և դատարանների կողմից նման բողոքների երկարատև և կրկնակի քննությունների` առանց էական հետևանքների (տես` վերը նշված Վերգելսկիի գործը, կետեր 98-99):
94. Ներպետական որոշումները, որոնք ներկայացվել են Կառավարության կողմից` ի հիմնավորումն ներպետական միջոցներն սպառած լինելու փաստարկի, չի փարատում այս կասկածները: Այն գործերում, որոնց դրանք առնչվում են, ներպետական դատարանների հատուկ ցուցումները` հարցաքննել որոշ անձանց նոր քննության ընթացքում, միայն մասամբ են իրականացվել: Հատկապես, քննիչները չեն հարցաքննել դատարանների որոշումներում նշված բոլոր անձանց:
95. Ապա Դատարանը նշում է, որ ընդհանուր առմամբ, ներպետական դատարաններն իրավասու չեն իրականացնելու անկախ քննություն կամ անելու որևէ հետևություն Քրեական դատավարության օրենսգրքի 236-1 հոդվածով նախատեսված ընթացակարգի ներքո որևէ փաստի առթիվ (տես` paragraph 45 above, and Yakovenko, cited above, կետ 70):
96. Վերոգրյալի լույսի ներքո և հատկապես հաշվի առնելով տվյալ հարցի առնչությամբ վերջերս տարածված նախադեպերը (տես վերը` կետ 94), Դատարանը եզրակացնում է, որ վերադաս դատախազներին և դատարաններին բողոքելու ընթացակարգերը չեն ապացուցել ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի և անարդյունավետ քննության վերաբերյալ բողոքների կապակցությամբ արդյունավետ փոխհատուցում տրամադրելու հնարավորության ընձեռումը:
97. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով դիմողը չի կարողացել օգտվել բողոքելու իրավունքից, և որ Կառավարության առարկություններն այս առումով պետք է մերժվեն:
98. Դատարանը նկատում է, որ դիմողը ձեռնարկել է բավարար միջոցներ ներպետական մակարդակով իշխանությունների ուշադրությունը ոստիկանության կողմից դրսևորված վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների վրա հրավիրելու ուղղությամբ: Այդ պատճառով, նա հետևել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ներպետական միջոցներ սպառելու պահանջին (տես` վերը նշված Սիլենոկն և Տեխնոսերվիս պլյուսի գործը կետ 76): Դատարանը նաև նկատում է` այն փաստը, որ բողոքները մերժվել են դատախազների կողմից 2001 թվականի հունվարի 26-ին, չի արգելել ներպետական դատարաններին քննելու դրանք դատավարության ընթացքում (տես` կետեր 41 և 43): Այս հանգամանքներում դիմողը խելամտորեն սպասել է դատական քննության ավարտին` իր գանգատները Դատարան ներկայացնելուց առաջ, և, համապատասխանաբար, պահպանել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վեցամսյա կանոնի պահանջը:
99.Ապա Դատարանը գտնում է, որ բողոքի այս մասն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) կետի իմաստով: Այն անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է ճանաչվի ընդունելի:
2 . Գործի նյութերը
a. Կողմերի դիրքորոշումները
100. Դիմողը բողոքել է, որ ինքը ոստիկանության կողմից ենթարկվել է խոշտանգման խոստովանություն կորզելու նպատակով, և որ այս կապակցությամբ տեղի չի ունեցել արդյունավետ քննություն:
101. Հիմնվելով դատախազի 2001 թվականի հունվարի 26-ի հետևություններին` Կառավարությունն առարկել է առ այն, որ ոստիկանության դեմ դիմողի բողոքը` իրենից խոստովանություններ կորզելու նպատակով խոշտանգման ենթարկելու վերաբերյալ անհիմն է: Ապա այն առարկել է, որ Պետությունը կատարել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունը` կապված բողոքների առնչությամբ քննություն իրականացնելու հետ:
102. Կառավարությունը նշել է, որ դիմողի վնասվածքները, որոնք արձանագրվել են 2001 թվականի հունվարին բուժհետազոտության ընթացքում, առաջացել են դիմողի ձերբակալման ընթացքում ոստիկանների կողմից պատշաճ ուժ գործադրելու հետևանքով:
103. Ըստ Կառավարության` Պետությունը կատարել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունը` կապված խոշտանգման դեմ վիճահարույց բողոքի քննության հետ:
b. Դատարանի գնահատականը
104. Դատարանը նկատում է, որ դիմողի բողոքները կապված են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի թե նյութական և թե դատավարական տեսակետների հետ: Ինչ վերաբերում է առաջին տեսակետին, Դատարանը նկատում է, որ կողմերի միջև ընդհանուրն այն է, որ համապատասխան վնասվածքները, հատկապես` դիմողի աչքերի վնասվածքները, առաջացել են դիմողի և ոստիկանների բախման ընթացքում: Վնասվածքները, թեև բնութագրվել են որպես թեթև, եղել են իրականում բավականին լուրջ և հանգեցրել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի:
105. Այդպիսով, դիմողի բողոքը` կապված ոստիկանության կողմից գործադրված տանջանքների հետ, ինչը նա պատշաճ կերպով ներկայացրել է ներպետական մակարդակներում (տես վերը` կետ 99), առաջին հայացքից եղել է վիճահարույց, և հաշվի առնելով Դատարանի նախադեպային որոշումները` իշխանությունները պարտավոր էին ձեռնամուխ լինել արդյունավետ քննության իրականացման (տես` Ասենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործը, 1998թ. հոկտեմբերի 28, կետ 102, Զեկույցների և Վճիռների ժողովածու 1998‑VIII):
106. Դատարանն զգուշությամբ է մոտենում իր դերի օժանդակ բնույթին և ընդունում է, որ պետք է զգույշ լինի առաջին ատյանի դեր կատարելիս այն փաստի առումով, երբ դա չի դառնում անխուսափելի կոնկրետ գործի հանգամանքներով (տես, օրինակ` Մաք Քերն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 28883/95, 2000թ. ապրիլի 4): Այդ իսկ պատճառով, Դատարանը գտնում է, որ տեղին է քննել, նախևառաջ, արդյոք դիմողի բողոքն արդյունավետորեն քննվել է իշխանությունների կողմից: Համապատասխանաբար, Դատարանը կանդրադառնա այն հարցին` արդյոք վիճելի վատ վերաբերմունքի դեպքն առկա է եղել տվյալ գործով` հաշվի առնելով համապատասխան ներպետական եզրակացությունները:
i. Ոստիկանության կողմից տանջանքի գործադրման վերաբերյալ բողոքների քննությունը մերժելը
107. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պահանջում է, որ վատ վերաբերմունքի առթիվ բողոքները քննվեն մանրազնին: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է միշտ կատարեն լուրջ քայլեր պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա` քննությունը դադարեցնելու համար կամ իրենց որոշումները հիմնավորելիս (տես` վերը նշված Ասենովն և այլոք, կետեր 103 et seq.): Նրանք պետք է կատարեն բոլոր պատշաճ քայլերը, որոնք հասու են իրենց դեպքի առնչությամբ ապացույցներ հավաքելու ուղղությամբ, ներառյալ, inter alia, վկաների ցուցմունքները և դատաբժշկական եզրակացությունները (տես` Թանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23763/94, կետեր, ՄԻԵԴ 1999‑IV, and Գյուլն ընդդեմ Թուրքիայի, թիվ 22676/93, կետ 89, 2000թ. դեկտեմբերի 14):
108. Քննությունը պետք է կարողանա հանգեցնել պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին: Հակառակ դեպքում խոշտանգումների և անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի և պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած իր հիմնարար կարևորությանը,գործնականում կլինի ոչ արդյունավետ, որոշ դեպքերում պետական մարմինների համար և հնարավոր կլինի խախտել իրենց իշխանության տակ գտնվող անձանց իրավունքներն առկա անպատժելիության պայմաններում (տես` Ասենովի գործը, կետ 102 և Լաբիթան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772/95, 2000թ. ապրիլի 6, կետ 131, ՄԻԵԴ 2000-IV):
109. Ինչ վերաբերում է տվյալ գործի հանգամանքներին, Դատարանը նկատում է, որ դատախազի կողմից կատարվել է քննություն այն բանից հետո, երբ նա նկատել է, որ դիմողի` 2001 թվականի հունվարի 15-ի հարցաքննության ընթացքում նա ստացել է վնասվածքներ (տես վերը` կետեր 9-11): Այն ավարտվել է կարճ ժամանակում: Քննության ընթացքում ստացվել են համապատասխան բժշկական տեղեկություններ և բացատրություններ` ոստիկանների կողմից, որոնք մասնակցել էին դիմողի ձերբակալմանը: Այս ապացույցը` 2001 թվականի հունվարի 15-ի հարցաքննության ընթացքում դիմողի տված ցուցմունքների հետ մեկտեղ, հիմք են հանդիսացել դատախազի կողմից ոստիկանների դեմ քրեական գործ չհարուցելու մասին որոշում կայացնելու համար: Դատախազը գտել է, որ դիմողի որոշ վնասվածքներ առաջացել են ձերբակալման ընթացքում, իսկ որոշ վնասվածքներ միջատների խայթոցի հետևանք են:
110. Չնայած որ ներպետական իշխանությունների, տվյալ դեպքում` դատախազների համար առաջնայինը համապատասխան ապացույցները գնահատելն է` նման գնահատականի հիման վրա եզրակացության հանգելու համար, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ դատախազի հետևությունները չեն պարունակել անհրաժեշտ մանրամասներ և համապատասխան հիմնավորումներ:
111. Հատկապես դատախազը չի պարզել դեպքերի ընթացքը և դիմողի մոտ վնասվածքների առաջացման պատճառները: Նրա հետևություններն առ այն, որ «դիմողը փորձել է դիմել փախուստի», որ «առկա են եղել նրա դեմ կիրառված ֆիզիկական ներգործության միջոցներ», և որ «դիմողի վնասվածքները հասցվել են բութ և կոշտ գործիքներով»` շատ անորոշ են և խճճված:
112. Ապա Դատարանը նշում է, որ դիմողի վկայակոչած վատ վերաբերմունքը, որը կիրառվել էր ձերբակալությունից հետո, հատուկ անդրադարձ չի ստացել դատախազի որոշման մեջ: Ստացվում է, որ դատախազը չի որոշել` արդյոք անհրաժեշտ էր քննելու այդ հարցը, և հիմնվել է դիմողի սկզբնական ցուցմունքների վրա, որոնցում վերջինս հերքել էր իր նկատմամբ որևէ վատ վերաբերմունքի դրսևորման հանգամանքը, անտեսելով դիմողի հետագա հակառակ հայտարարությունները (տես վերը` կետեր 14-15):
113. Ցանկացած դեպքում նույնիսկ ընդունելով, որ դիմողը վնասվածքներ է ստացել, քանի որ ոստիկանները փորձել են կոտրել նրա կողմից դրսևորվող դիմադրությունը, դատախազը չի ձեռնարկել որևէ քայլ պարզելու համար դիմողի նկատմամբ գործադրված ուժի օրինականությունն ու համաչափությունը:
114. Հաշվի առնելով դատախազի կողմից կատարված` վերը նշված քննությունը, Դատարանը գտնում է, որ այն չի եղել պատշաճ և այդպիսով չի համապատասխանել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:
115. Դիմողի` դատարաններին ուղղված կրկնվող բողոքները` կապված իր նկատմամբ հարուցված քրեական գործի հետ, որ իր խոստովանություններն արվել են վատ վերաբերմունքի կիրառման հետևանքով, չեն հանգեցրել խնդրի առնչությամբ քննության` ոչ դիմողի ինքնախոստովանական ցուցմունքների ընդունելիության գնահատման համատեքստում, ոչ էլ առանձին քննության միջոցով: Դատարանները մերժել են բողոքները` անհիմն լինելու պատճառաբանությամբ, լիովին հիմնվելով դատախազի` 2001 թվականի հունվարի 26-ի որոշման վրա:
116. 2005 թվականին վերադաս դատախազի կողմից կատարված քննությունն իրենից չի ներկայացրել խնդիրը կրկին քննելու փորձ, քանի որ այն սահմանափակվել է չորս տարի առաջ ավարտված նախորդ քննության նյութերն ուսումնասիրելով (տես վերը` կետ 34):
117. Վերոգրյալ հետևությունների լույսի ներքո, Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունները չեն կատարել դիմողի` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները քննելու իրենց պարտականությունը: Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
ii. Ոստիկանության կողմից դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունքը
118. Անդրադառնալով դիմողի գանգատի հիմնական տեսակետներին` Դատարանը նկատում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գանգատում ապացույցները գնահատելիս պետք է կիրառվի «կասկածից վեր» ապացուցման չափանիշը (տես` Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, կետ 161, Series A, թիվ 25 և Ավշարն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25657/94, կետ 282, ՄԻԵԴ 2001‑VII (extracts)): Նման ապացույցը կարող է, այդուհանդերձ, բխել բավարար չափով ուժեղ, հստակ և միաձայն հետևությունների կամ փաստերի միանման անհերքելի կանխավարկածից (տես` Labita, cited above, կետ 121): Երբ դեպքերը լիովին կամ մասամբ տեղի են ունենում իշխանությունների գիտությամբ, ինչպես իրենց իրավասության ներքո կալանքի տակ գտնվող անձանց դեպքում է, փաստի լուրջ կանխավարկած է առաջ գալիս նման կալանքի ընթացքում առաջացած վնասվածքների կապակցությամբ: Իրոք, ապացուցման բեռը դրվում է իշխանությունների վրա, որոնք պետք է տան որևէ բավարար և համոզիչ բացատրություն (տես` Ռիբիչն ընդդեմ Ավստրիայի, 1995թ. դեկտեմբերի 4, կետ 34, Series A թիվ 336 և Սալմանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000-VII):
119. Դատարանը նկատում է, որ տվյալ գործով բացակայում է որևէ վերջնական ապացույց` կապված այն հանգամանքների հետ, որոնցում դիմողն ստացել է վնասվածքներ, հատկապես դիմողի նկատմամբ գործադրված ուժի կոնկրետ բնույթի և աստիճանի հետ: Սակայն Դատարանը հաշվի առնելով բժշկական ապացույցները և կողմերի բացատրությունները` հաստատված է համարում այն հանգամանքը, որ ոստիկանները լիովին պատասխանատու են դիմողի վնասվածքների համար: Միայն այս հետևությունը բավարար է, որպեսզի Դատարանն արձանագրի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, անկախ այն բանից` արդյոք դիմողի վնասվածքներն առաջացել են նրա ձերբակալման ընթացքում, թե` նաև ոստիկանությունում համապատասխան հարցաքննության ընթացքում (տես` վերը նշված Սիլենոլն և Տեխնոսեnice պլյուսի գործը, կետեր 69-70):
120. Այդուհանդերձ, Դատարանը չի կարող թերևս որոշ չափով հաշվի չառնել այն տեղեկությունները, որ դիմողի վնասվածքները չեն առաջացել բացառապես 2001 թվականի հունվարի 12-ի նրա ձերբակալման ընթացքում: Այս առթիվ Դատարանն ընդգծում է 2001 թվականի հունվարի 19-ի բժշկական փորձագետների զննության առանձնահատուկ կարևորությունը, համաձայն որի դիմողի որոշ վնասվածքներ առաջացել էին երեք կամ չորս օր առաջ, այն է` 2001 թվականի հունվարի 14-ին կամ 15-ին (տես վերը` կետ 12): Դիմողի ակնախնձորի արյունահոսությունը չի նշվել նրա առաջին բժշկական հետազոտության ընթացքում, որը տեղի էր ունեցել 2001 թվականի հունվարի 13-ին և համարվել էր, որ այն առաջացել է թափանցող վերքից (տես վերը` կետեր 8, 12 և 21):
121. Դատարանը նաև նկատում է, որ չնայած առանց համապատասխան մանրամասներ ներկայացնելու, դիմողը մշտապես պնդել է, որ ինքը ենթարկվել է վատ վերաբերմունքի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո, մինչդեռ Կառավարությունը չի կարողացել հերքել այդ հայտարարությունները որևէ հիմնավոր փաստարկով:
122. Այս հանգամանքներում, Դատարանը գտնում է, որ դիմողի գանգատները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո` կապված ձերբակալությունից հետո ոստիկանության կողմից ծեծի ենթարկվելու հետ, ինչպես որ ներկայացվել է Դատարանին, լիովին ճշմարտացի են, քանի որ հաստատվում են թե փաստաթղթային ապացույցներով և թե փաստացի հետևություններով (տես` Teslenko, cited above, կետեր 91-97): Հատկապես Դատարանը գտնում է,որ դիմողի վնասվածքների բնույթը և առանձնահատուկ ծանրությունը ցույց են տալիս, որ դրանք դիմողին պատճառվել են դիտավորյալ: Դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի նպատակն է եղել նրանից համապատասխան հանցագործությունների կատարմանն առնչվող խոստովանություններ կորզելը:
123. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում առկա բարձր չափանիշների լույսի ներքո և հաշվի առնելով ժողովրդավարական հասարակություններում հիմնարար արժեքների խախտումները գնահատելիս պահանջվող անխուսափելի խստությունը (տես` Selmouni v. France [GC], no. 25803/94, կետ 101, ՄԻԵԴ 1999‑V; Korobov, cited above, կետ 73; and Teslenko, cited above, կետեր 99-102)` Դատարանը գտնում է, որ ոստիկանների կողմից դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքը պետք է բնորոշվի որպես խոշտանգում` հաշվի առնելով դիմողի վնասվածքների լրջությունը և դրանք դիտավորությամբ պատճառելու հանգամանքը:
124. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
B. Դիմողին տրամադրված` վկայակոչվող ոչ պատշաճ բուժօգնությունը և դիմողի` իր ազատազրկումը կրելու կարողունակությունը
125. Դիմողը բողոքել է առ այն, որ իշխանությունները չեն տրամադրել իրեն պատշաճ բուժօգնություն` կապված իր աչքերի վնասվածքների հետ:
1. Ընդունելիություն
126. Հիմնվելով հետևյալ գործերով Դատարանի որոշումներին` Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 47095/99, ՄԻԵԴ 2002‑VI), Խոխլիչն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 41707/98, 29 April 2003), Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 72286/01, 2006թ. մարտի 28), Վինոկուրովն ընդդեմ Ուկրաինայի և Ռուսաստանի ((dec.), թիվ 2937/04, 2007թ. հոկտեմբերի 16) և Ալիևն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 2) ((dec.), թիվ 33617/02, 2008թ. հոկտեմբերի 14)` Կառավարությունն առարկել է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով դիմողը պետք է տրամադրված բուժօգնության վերաբերյալ բողոքեր ներպետական մարմիններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենային քննելու դիմողի ազատազրկման պայմանները, իսկ բողոքները հիմնավոր լինելու դեպքում` միջոցներ ձեռնարկեին դրությունը բարելավելու ուղղությամբ: Հատկապես այն նշել է, որ դիմողը պարտավոր էր բողոք ներկայացնել դատախազին` համաձայն Դատախազության մասին օրենքի, կամ դատարաններին` ներկայացնելով բողոք ընդդեմ համապատասխան մարմինների` համաձայն այդ ժամանակ գործող 1963 թվականի Քաղաքացիական օրենսգրքի 440-1, 442 կամ 455 հոդվածների:
127. Այս համատեքստում,Կառավարությունը նշել է, որ դիմողը չի դիմել այս ընթացակարգերից որևէ մեկով, չի ներկայացրել բողոք` կապված ITT-ում և Խարկովի SIZO-ում բուժօգնության թերությունների հետ: Այդպիսով, դիմողը չի սպառել ներպետական միջոցները` կապված գանգատի այս հատվածի հետ:
128. Ապա Կառավարությունը նշել է, որ դիմողին անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելու մասին գանգատը, որն առնչվում է ITT-ում և SIZO-ում կալանքի տակ գտնվելուն, ներկայացվել է ժամկետանց : Ըստ նրա` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետն սկսվել էր 2001 թվականի հունվարի 23-ից` կապված ITT-ում դիմողի կալանքի տակ գտնվելու հետ, և 2001 թվականի փետրվարի 23-ից` կապված Խարկովի SIZO-ում կալանքի տակ գտնվելու հետ:
129. Դատարանը նկատում է, որ ինքը մերժել է Կառավարության նմանատիպ առարկությունները` կապված միջոցները չսպառելու հետ Ուկրաինայի դեմ մի շարք գործերով, երբ դիմողների գանգատներն առնչվել են կալանքի ընթացքում ոչ պատշաճ բուժօգնությանը: Այդ գործերով Դատարանը գտել է, որ նման բողոքներն առնչվել են ներպետական ուղղիչ համակարգի կառուցվածքային բնույթի խնդիրներին (տես, օրինակ, վերը նշված Մելնիկի գործը, կետեր 69-71, Կոկտիշի գործը, կետ 86, Պոխլեբիննն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 35581/06, կետեր 41-42, 2010թ. մայիսի 20 և Լոգվինենկոն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 13448/07, կետեր 57-58, 2010թ. հոկտեմբերի 14):
130. Տվյալ գործով Դատարանը գտնում է, որ դիմողի կողմից այս կետով ներկայացված խնդիրները նույնպես կրում են կառուցվածքային բնույթ: Դատարանը նկատում է, որ իշխանությունները քաջատեղյակ են եղել դիմողի առողջական վիճակին և նրա կարիքներին (տես վերը` կետեր 12,18 և 19): Այդպիսով, Դատարանը մերժում է Կառավարության առարկությունն այս առումով միջոցներն սպառած չլինելու հետ:
131. Ապա Դատարանը նշում է, որ դիմողի գանգատը` կապված կալանքի ընթացքում իրեն տրամադրված բուժօգնության թերությունների հետ, շարունակական բնույթ է կրել: Այդ իսկ պատճառով Դատարանը մերժում է Կառավարության փաստարկն առ այն, որ դիմողի կալանքի մի մասի վերաբերյալ գանգատը ներկայացվել է ժամկետանց (տես` վերը նշված Լոգվինենկոյի գործը, կետ 60):
132. Ապա Դատարանը նկատում է, որ գանգատի այս հատվածն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) կետի իմաստով: Այն անհիմն չէ նաև որևէ այլ հիմքով: Ուստի այն պետք է ճանաչվի ընդունելի:
2. Գործի հանգամանքները
a. Կողմերի դիրքորոշումները
133. Ըստ դիմողի` նրա հաշմանդամությունն առաջացել է ոչ պատշաճ, հատկապես` ոչ ժամանակին տրամադրված բուժօգնության պատճառով: Նրա կարծիքով, իր աչքերի վնասվածքները ճիշտ չեն ախտորոշվել 2001 թվականի հունվարին, ինչը հանգեցրել է ոչ պատշաճ բուժման: Դիմողը բողոքել է` քանի որ բժիշկները հայտնաբերել էին վնասվածքներ, ինքը պետք է տարվեր հիվանդանոց և քննվեր առողջական այդ խնդրի գծով մասնագետի կողմից:
134. Առանց անդրադառնալու գանգատի այս հատվածի ընդունելիության վերաբերյալ իր փաստարկներին` Կառավարությունն առարկել է, թե դիմողին տրամադրվել է ոչ պատշաճ բուժօգնություն` կապված նրա առողջական խնդիրների հետ: Հատկապես, Կառավարությունը նկատել է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմողը զննվել է տարբեր բժիշկների կողմից, ներառյալ` կալանավայրից դուրս հրավիրված մի շարք բժիշկների: Բժիշկների կողմից նշանակված բուժումը դիմողին է տրամադրվել բանտի բուժանձնակազմի կողմից:
135. Ապա Կառավարությունը նշել է, որ Դնեպրոպետրովսկի գաղութում ազատազրկման ընթացքում դիմողը չի օգտվել իր հաշվին գաղութից դուրս օգնություն ստանալու հնարավորությունից, որի մասին նա պատշաճ կերպով տեղեկացվել էր իշխանությունների կողմից: Նա նաև մի քանի անգամ հրաժարվել է ակնաբույժի կողմից հետազոտվելուց (տես վերը` կետ 24):
136. Կառավարությունն առարկել է առ այն, որ դիմողի բողոքն իր առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ` կապված այն բանի հետ, որ նա լիովին կուրացել էր ոչ պատշաճ բուժման հետևանքով, չի հիմնավորվել նրա բժշկական փաստաթղթերով:
b. Դատարանի գնահատականը
137. Դատարանը կրկնել է, որ Պետության պարտականությունն էր տրամադրելու համապատասխան բուժօգնություն (տես, օրինակ` Ukhan v. Ukraine, թիվ 30628/02, կետեր 72-74, 18 December 2008, with further references): Որոշելու համար` արդյոք իշխանությունները չեն կատարել ազատազրկման վայրում բուժօգնություն ապահովելու իրենց պարտականությունը, Դատարանի խնդիրն է գնահատել ազատազրկվածին ցուցաբերված` նրա առողջական վիճակի և «ազատազրկման գործնական պահանջների» հետ կապված բուժծառայության որակը, եթե տվյալ անձը զրկվել է պատշաճ բուժօգնությունից, նաև Դատարանը պարզում է `արդյոք դա հանգեցրել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (տես` Սարբանն ընդդեմ Մոլդովայի, թիվ 3456/05, կետ 78, 2005թ. հոկտեմբերի 4, Ալեքսանյանն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 46468/06, կետ 140, 2008թ. դեկտեմբերի 22 և Եվգենի Ալեքսեենկոն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 41833/04, կետ 104, 2011թ. հունվարի 27):
138. Տվյալ գործով Դատարանը նկատում է, որ դիմողը տառապել է աչքի վնասվածքից, որի համար պատասխանատու էին իշխանությունները, ինչը հանգեցրել է կուրության: Վնասվածքն արձանագրվել է բժշկի կողմից 2001 թվականի հունվարի 19-ին, այն է` նրան այդ ենթադրյալ վնասվածքը պատճառելուց մեկ շաբաթ անց: Մոտ մեկ ամիս հետո բժիշկները հաստատել են, որ դիմողը կորցրել է տեսողությունը: Նա չի հետազոտվել ակնաբույժի կողմից: Դիմողի մասնագիտացված հետազոտությունները և բուժումն սկսվել են միայն 2001 թվականի սեպտեմբերին:
139. Տվյալ գործի հանգամանքների լույսի ներքո Դատարանը գտնում է, որ արդարացի կլինի առանձին գնահատել իշխանությունների կողմից 3-րդ հոդվածի կատարումն այն ժամանակ, երբ դիմողը գտնվել է կալանքի տակ` 2001 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր, ինչպես նաև նրա ազատազրկման ընթացքում: Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածին, Դատարանը նկատում է, որ իր գնահատականը չի կարող առնչվել 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Դնեպրոպետրովսկից Վինիցայի գաղութ նրա տեղափոխվելուց հետո ընկած ժամանակահատվածին, քանի որ դրա վերաբերյալ դիմողը չի ներկայացրել փաստարկներ (տես վերը` կետ 32):
i. Դիմողին ենթադրյալ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելը 2001 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր
140. Նախևառաջ Դատարանն իր մոտ առկա սահմանափակ տեղեկությունների լույսի ներքո իրատեսական չի համարում պարզելը` արդյոք դիմողն իր տեսողությունը կորցրել է իրեն տրամադրված ոչ պատշաճ բուժօգնության հետևանքով, թե դա եղել է պատճառված աչքի վնասվածքի անխուսափելի հետևանք:
141. Այդուհանդերձ, Դատարանն ընդգծում է փաստի կարևորությունը, որ դիմողի աչքի վնասվածքին իշխանությունները չեն անդրադարձել 2001 թվականի հունվարին` դրա հայտնաբերումից հետո ավելի քան մեկ տարի: Կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն դիմողին պատշաճ բուժօգնություն ցույց չտալու մասին:
142. Առանց պարզելու` արդյոք դիմողին այդքան երկար ժամանակ հատուկ բուժում չտրամադրելը կարող էր շտկվել դիմողի առողջական վիճակը բարելավելու ջանքերով: Այն փաստը, որ իշխանությունները պատշաճորեն չեն արձագանքել դիմողի ստացած աչքի վնասվածքի կապակցությամբ, և որ նրա առողջական վիճակը խիստ վատթարացել է, Դատարանին թույլ է տալիս եզրակացնել, որ դիմողին չի տրամադրվել պատշաճ բուժօգնություն ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում` 2001 թվականի սեպտեմբերին:
143. Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված 2001 թվականի հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում դիմողի աչքի վնասվածքների առումով պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հետ:
ii. Դիմողին 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի դեկտեմբեր ենթադրյալ պատշաճ բուժօգնություն չցուցաբերելը
144. Ինչ վերաբերում է դիմողի ազատազրկման համապատասխան ժամանակահատվածին, որի առնչությամբ կողմերը ներկայացրել են համապատասխան տեղեկություններ, Դատարանը նկատում է, որ դիմողը մի քանի անգամ հետազոտվել է բժիշկների կողմից, այդ թվում` ակնաբույժի, և որ մի քանի անգամ նա ստացել է որոշակի բուժօգնություն` կապված իր տեսողության կորստի հետ: Դիմողը հստակ և հիմնավոր կերպով չի վիճարկել նման բուժման պատշաճությունը և չի ապացուցել,որ իրեն մերժել են իր առողջական խնդիրները լուծելու համար այլընտրանքային բուժում ստանալու հարցում:
145. Ինչ վերաբերում է վերջին խնդրին, Դատարանը նկատում է, որ դիմողը ցույց չի տվել, այն փաստը, որ իր մորը թույլ չեն տվել իրեն հանձնել անհայտ ծագումով դեղեր, հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացմանը (տես վերը` կետ 25 և Վերգելսկիի գործը, կետեր 89-91): Այն փաստարկը, թե դիմողը պետք է տեղափոխվեր հաշմանդամների համար նախատեսված հատուկ գաղութ, նույնպես ոչ հստակ է և չի պարունակում մանրամասներ:
146. Ընդհանուր առմամբ, Դատարանը նկատում է, որ իշխանություններին չի կարելի մեղադրել նրա համար, որ դիմողի բուժկարիքները պատշաճ կերպով չի բավարարվել այդ ընթացքում, և որ որևէ բժշկական տվյալ ցույց չի տրվել առ այն, որ դիմողը չէր կարող շարունակել իր ազատազրկումը կրելը:
147. Վերոգրյալի հիման վրա` Դատարանը գտնում է, որ չկա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի դեկտեմբեր դիմողին բուժօգնություն ցուցաբերելու հետ:
C. Ազատազրկման պայմանները Դնեպրոպետրովսկի գաղութում
148. Դիմողը բողոքել է Դնեպրոպետրովսկի գաղութում ազատազրկման պայմաններից: Բողոքը սկզբունքորեն առնչվել է դիմողին ձեռնաշղթայված պահելուն: Այդուհանդերձ, Դատարանին ներկայացված փաստարկներում դիմողը նաև հղում է կատարել մի շարք այլ հարցերի` կապված այդ գաղութում ազատազրկման պայմանների հետ (տես վերը` կետեր 27-28):
Դատարանն այս հարցերին կանդրադառնա առանձին:
1. Ձեռնաշղթաների կիրառումը
a. Ընդունելիություն
149. Դատարանը նկատում է, որ ձեռնաշղթաների կիրառման վերաբերյալ դիմողի գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) կետի իմաստով: Ապա նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Ուստի այն պետք է ճանաչվի ընդունելի:
b. Գործի հանգամանքները
150. Դիմողը բողոքել է, որ Դնեպրոպետրովսկի գաղութում իրեն պահել են ձեռնաշղթաներով` ամեն անգամ բանտախցից դուրս գալուց: Դիմողը հայտարարել է նաև, որ իրեն պահել են ձեռնաշղթաներով ընտանիքի անդամների հետ կարճատև տեսակցությունների ընթացքում, չնայած այն փաստին, որ դա հակասում էր Պատիժների կատարման մասին օրենքի 106-րդ հոդվածին:
151. Կառավարությունն առարկել է, որ Դնեպրոպետրովսկի գաղութում դիմողին ձեռնաշղթաներով պահելը չի հանգեցրել անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի: Ըստ նրա` գաղութում դիմողի տեղաշարժի ընթացքում նրա` ձեռնաշղթաներ կրելը եղել է ցմահ ազատազրկման դատապարտվելու հետևանքով օրինական ազատազրկման տառապանքի և նվաստացման անխուսափելի հետևանք: Ապա Կառավարությունն առարկել է, որ դիմողի բողոքները` կապված զբոսանքների ընթացքում ձեռնաշղթաների առկայության հետ, չի հիմնավորվել որևէ ապացույցով: Այն նաև նշել է, որ զբոսանքների ընթացքում ձեռնաշղթաների առկայությունը չի ունեցել որևէ համապատասխան կարգավորում:
152. Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքը պետք է ունենա խստության բավարար աստիճան Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով: Այդ աստիճանի գնահատումը հարաբերական է` այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` վերաբերմունքի կիրառման տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունները, որոշ գործերով` տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տես` ի թիվս այլնի, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 30210/96, կետ 91, ՄԻԵԴ 2000‑XI և Փիրսն ընդդեմ Հունաստանի, թիվ 28524/95, կետ 67, ՄԻԵԴ 2001-III):
153. Թեև նման վերաբերմունքը հաշվի առնելու հանգամանք է հատկապես այն, թե արդյոք այն նպատակ է ունեցել նվաստացնել կամ վնասել տուժողին, դիտավորության բացակայությունն անխուսափելիորեն չի հանգեցնում 3-րդ հոդվածի խախտման (տես` Peers, cited above, կետ 74):
154. Զսպման միջոցների, ներառյալ` ձեռնաշղթաների կիրառումը սովորաբար չի հանգեցնում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը, երբ միջոցներն առնչվում են անձի օրինական կալանքին և չեն ենթադրում ուժի գործադրում կամ հրապարակային գործողություններ, բացառությամբ անհրաժեշտ համարվողների (տես` Գորոդնիչևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 52058/99, կետ 108, 2007թ. մայիսի 24 և Կուչերուկն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 2570/04, կետ 139, ՄԻԵԴ 2007‑X): Նման դեպքերում կարևոր է հաշվի առնել անձի փախուստի կամ վնաս հասցնելու վտանգը (տես` Ռանինեն ընդդեմ Ֆինլանդիայի, 1997թ. դեկտեմբերի 16, կետ 56, Վճիռների և Որոշումների Ժողովածու 1997‑VIII, Կաշավելովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 891/05, կետ 39, 2011թ. հունվարի 20):
155. Դատարանը գտնում է, որ դիմողը ներպետական դատարանների կողմից ճանաչվել է առանձնապես վտանգավոր հասարակության համար (տես վերը` կետ 39): Նա պատասխանատու է եղել յոթ հոգու սպանության համար, որոնցից երեքը ոստիկաններ էին: Ոստիկաններն սպանվել են դիմողի կողմից, երբ փորձել են խոչընդոտել նրա կողմից նոր հանցանքների կատարումը: Դատարանը գտնում է` հնարավոր է, որ դիմողի քրեական նկարագիրն է հիմք հանդիսացել նրան այդ պայմաններում պահելու համար:
156. Այդուհանդերձ, պետք է պարզել, թե արդյոք նման պայմաններում դիմողի նկատմամբ կիրառված միջոցները, հատկապես` ձեռնաշղթաների առկայությունը, արդարացված էին` հաշվի առնելով նրա անձնական դրությունը:
157. Այս համատեքստում, Դատարանը նկատում է, որ դիմողն ամեն անգամ բանտախցից դուրս գալուց եղել է ձեռնաշղթաներով: Թեև ստացվում է, որ Դնեպրոպետրովսկի գաղութում դիմողի` ձեռնաշղթաներով զբոսանքի դուրս գալը ինչ-ինչ պատճառներով դադարեցվել էր 2005 թվականին (տես վերը` կետ 30), նա դեռևս շարունակել է ենթարկվել այդ զսպման միջոցի գործադրմանը տեղաշարժերի և ընտանիքի անդամների հետ տեսակցությունների ընթացքում:
158. Դառնալով դիմողի անձնական դրությանը` Դատարանը նկատում է, որ երբ նրան տեղավորել են Դնեպրոպետրովսկի գաղութում, նա եղել է լիովին կույր` ըստ բժշկական նյութերի, և ունեցել է դրսից օգնության կարիք իր առօրյա կենսական կարիքները հոգալու նպատակով (տես վերը` կետ 21): Չկա որևէ տեղեկություն պարզելու համար,թե դիմողը փորձել է փախուստի դիմել կամ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել Խարկովի կամ Խմելնիցկի SIZO-ում կամ համապատասխանաբար` Դնեպրոպետրովսկի գաղութում:
159. Հաշվի առնելով դիմողի անձնական դրությունը և նաև նրա տեղաշարժի հետ կապված գործնական պարտականությունները, այն է` դիմողին ուղեկցել են երեք հսկողներ և մեկ շուն, Դատարանը գտնում է, որ գաղութում ազատազրկված լինելու ընթացքում դիմողի ձեռքերին շղթաների առկայությունը չէր կարող արդարացված լինել անվտանգության տեսանկյունից (տես, mutatis mutandis, Ավչին և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 70417/01, կետեր 39-43, 2006թ. հունիսի 27):
160. Ապա Դատարանը գտնում է, որ դիմողի ձեռնաշղթաները, ըստ էության, ինչպես նաև հաշվի առնելով դրանք Դնեպրոպետրովսկի գաղութում օգտագործելու եղանակը, այն է` ձեռքերը հետևում պահած վիճակում, չնայած նրա լիովին կույր լինելու հանգամանքին, բացի օրինական պատժից, պատճառել են նրան լրացուցիչ նվաստացման զգացում (տես` mutatis mutandis, Kudła, cited above, կետեր 92-94, and Okhrimenko v. Ukraine, no. 53896/07, կետ 98, 15 October 2009):
161. Վերը նշվածի լույսի ներքո, Դատարանն անհրաժեշտ չի համարում պարզել` արդյոք դիմողը առօրյա զբոսանքների ընթացքում ձեռնաշղթաների առկայության կապակցությամբ բողոքել է համապատասխան ներպետական մարմինների առջև: Դատարանը նկատում է, որ համապատասխան նորմերը պահանջել են իշխանություններից կիրառել զսպման միջոցներ բոլոր ցմահ ազատազրկված տղամարդկանց նկատմամբ, առանց հաշվի առնելու նրանց անձնական դրությունը և անձնական ռիսկը, որին նրանց կարող էին ենթարկել կամ չենթարկել: Ավելին, ցմահ ազատազրկված տղամարդկանց ձեռքերին շղթաների շարունակական առկայությունն ամեն անգամ բանտախցից դուրս գալուց ապացուցվում է նա և CPT` 2005 թվականի հոկտեմբերին Ուկրաինա կատարած այցի ընթացքում արած բացահայտումներով, երբ դիմողը միևնույն պայմաններով ազատազրկում էր կրում Դնեպրոպետրովսկի գաղութում:
162. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ Դնեպրոպետրովսկի գաղութում ձեռնաշղթաներ կրելը դիմողի նկատմամբ իրենից ներկայացրել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունք` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:
2. Դնեպրոպետրովսկի գաղութում դիմողի ազատազրկման պայմաններին վերաբերող մյուս առկա խնդիրները
163. Ըստ դիմողի` Դնեպրոպետրովսկի գաղութում իր նկատմամբ շարունակել են կիրառվել սահմանափակումներ, այդ թվում ամենօրյա զբոսանքներից ապօրինաբար զրկելը, բանտախցերում օդափոխման բացակայությունը, հեռախոսազանգեր կատարելն իշխանությունների կողմից մերժելը, ինչպես նաև նրա նամակներն ուշացումներով ուղարկելը:
164. Դատարանը նկատում է, որ չնայած ազատազրկման պայմանների վերաբերյալ բողոքների գործերով միշտ էլ պահանջվում է, որ դիմողները ներկայացնեն իրենց հայտարարությունների փաստաթղթային ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր համապատասխան տեղեկությունը և հնարավոր կլիներ քննելու փաստերը, որպեսզի Դատարանը կիրառի ապացուցման բեռի գաղափարը և քննի բողոքների հանգամանքները, դրանք պետք է լինեն հստակորեն և պատշաճորեն ձևակերպված (տես` Ukhan, cited above, կետեր 64-66):
165. Դատարանը նկատում է, որ դիմողի հայտարարությունների մեծ մասը, որն առնչվում է գործի այս հատվածին, սահմանափակվել է ոչ հստակ և ընդհանուր հայտարարություններով: Նա չի տրամադրել պահանջվող մանրամասներ կամ հիմնավորումներ: Դիմողը նաև ցույց չի տվել, թե ինչ բնույթի և չափի են եղել նրա տառապանքներն այդ առթիվ, ինչպես նաև այն, թե այդ տառապանքն արդյոք անցել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված թույլատրելիության սահմանը, թե` ոչ:
166. Ընդհանուր առմամբ, Դատարանը գտնում է, որ վերը նշված հարցերը, ինչպես որ դրանք ներկայացված են դիմողի կողմից գործի այս հատվածում, ցույց չեն տալիս Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտումներ:
167. Հետևաբար, գանգատի այս հատվածն ակնհայտորեն անհիմն է, այդ պատճառով այն պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) և 4-րդ կետերին համապատասխան:
III. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի կիրառումը
168. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն.
«1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են:
Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ»:
169. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածը, ինչպես որ մեկնաբանվել է 1-ին հոդվածով, Պատասխանող պետության վրա դնում է օրինական պարտականություն Նախարարների հանձնաժողովի վերահսկողության ներքո ձեռնարկելու պատշաճ ընդհանուր և/կամ մասնավոր միջոցներ ապահովելու համար դիմողի իրավունքների իրականացումը, որը, ըստ Դատարանի` խախտված է: Նման միջոցները պետք է նաև կիրառվեն դիմողի վիճակում հայտնված այլ անձանց նկատմամբ, հատկապես լուծելով խնդիրը, որը հանգեցրել է Դատարանի հետևություններին (տես` Սոզարին և Գինթան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 39221/98 և 41963/98, կետ 249, ՄԻԵԴ 2000 VIII):
170. Իր կողմից հայտնաբերված` Կոնվենցիայի խախտումների առթիվ վճիռների արագ և արդյունավետ կատարմանն օժանդակելու և 46-րդ հոդվածի ներքո իր պարտականությունների կատարմանը նպաստելու համար Դատարանը պետք է ցույց տա հնարավորինս հստակ, թե որն է այն խնդիրը, որը հանգեցրել է Դատարանին նման հետևությունների: Եթե խնդիրը կրում է շարունակական բնույթ և նպաստել է կամ կարող է նպաստել մի շարք բողոքների առաջացմանը, Դատարանը պետք է պարտավորություն ունենա պարզելու այդ խնդրի առաջացման պատճառները (տես` mutatis mutandis, Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 31443/96, կետեր 189-194, ՄԻԵԴ 2004‑V, Հաթեն Զապսկան ընդդեմ Լեհաստանի [GC] թիվ 35014/97, կետ 232, ՄԻԵԴ 2006-VIII, Գրինսն և Մ.Թ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 60041/08 և 60054/08, կետ 107, ՄԻԵԴ 2010 (extracts) և Յուրի Նիկոյաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 40450/04, կետ 80, 2009թ. հոկտեմբերի 15, Խարչենկոն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 40107/02, կետ 101, 2011թ. փետրվարի 10 և Բալիցկին ընդդեմ Ուկրաինայի, թիվ 12793/03, կետ 54, 2011թ. նոյեմբերի 3):
171. Դատարանը նկատում է, որ այս գործի մի մասն առնչվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հաճախ առաջ եկող խախտումների հետ կապված խնդիրները լուծմանն Ուկրաինայի կողմից: Հատկապես, մոտ 40 գործերով Դատարանը գտել է, որ ուկրաինական իշխանությունները պատասխանատու են եղել կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի համար, և որ չի կատարվել արդյունավետ քննություն վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների առնչությամբ: Ավելի քան 100 այլ գործ, որոնցով վեր են հանվել այդ խնդիրները, ներկայումս գտնվում են Դատարանի վարույթում:
172. Ապա Դատարանը նկատում է, որ վերը նշված խախտումները ոչ հիշեցնում են առանձին դեպքեր, ոչ էլ իրադարձությունների հատուկ շրջադարձի պատճառ են եղել, սակայն հանդիսացել են համապատասխան հետևանքների և իշխանությունների վարչական վարվելակերպի արդյունք են` հաշվի առնելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո նրանց պարտականությունները:
173. Հատկապես, հաշվի առնելով Դատարանի համապատասխան նախադեպային վճիռները` քրեական գործերով կասկածյալները եղել են ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դրսևորման ամենախոցելի կատեգորիան: Վատ վերաբերմունքը հաճախ գործադրվել է տուժողների կալանքի առաջին օրերին, որոնց ընթացքում նրանք չեն ունեցել պաշտպանին տեսակցելու հնարավորություն, իսկ նրանց վնասվածքները պատշաճ կերպով չեն արձանագրվել կամ ընդհանրապես չեն արձանագրվել: Չնայած յուրաքանչյուր գործով չի հաստատվել, որ վատ վերաբերմունքը խոստովանություններ կորզելու նպատակ է հետապնդել, վատ վերաբերմունքի և իշխանությունների` խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակի միջև առկա կապը չի հաստատվել (օրինակ վերը նշված Վիրգիլսկիի գործը, կետ 108, Սալմարդակի գործը, կետ 36, Կովալչուկի գործը, կետ 60, Բոչարովի գործը, կետ 47 և Կորոբովի գործը, կետ 73): Ինչպես երևում է Ուկրաինայում վատ վերաբերմունքի գործադրմանն առնչվող որոշ հաշվետվություններից և դիտարկումներից` ոստիկանների աշխատանքի գնահատումը, որը հիմնված է բացահայտված հանցագործությունների թվի վրա, եղել է քրեական գործերով կասկածյալների նկատմամբ տանջանք գործադրելու գործոններից մեկը (տես, օրինակ, վերը` կետեր 56 և 59)::
174. Տվյալ գործով և Դատարանի կողմից նախկինում քննված մի շարք գործերով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասին հետևության հանգեցնող մեկ այլ ընդհանուր գործոն կապված է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցում դատախազների պասիվ դիրքի,վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներով համապատասխան հանգամանքների բացահայտման և համապատասխան ապացույցների ձեռքբերման հետ: Իրենց քննության ընթացքում դատախազները հազվադեպ են առաջ անցել ոստիկաններից բացատրություններ ձեռք բերելու առումով: Նախապատվությունը տրվել է դեպքերի առթիվ ոստիկանների նշած տարբերակին, և չի գործադրվել որևէ ջանք դրանք քննության այլ միջոցներով ճշտելու ուղղությամբ:
175. Դատարանը գտնում է, որ դատախազների նման պասիվ դիրքը, հատկապես այն դեպքերում, երբ քրեական գործերով կասկածյալները ենթադրաբար վատ վերաբերմունքի են ենթարկվել խոստովանություններ կորզելու նպատակով, կարող էր բացատրվել առնվազն դատախազների` քրեական գործերի քննության ընթացքում ունեցած կոնֆլիկտային խնդիրներով, այն է` հետապնդման իրականացումը Պետության անունից և մինչդատական քննության օրինականության նկատմամբ վերահսկողությունը (տես` mutatis mutandis, Նեվմերժիցկին ընդդեմ Ուկրաինայի, թիվ 54825/00, կետ 116, ՄԻԵԴ 2005‑II (extracts), Սալովն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 65518/01, կետ 58, 2005թ. սեպտեմբերի 6, Մերիթն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 66561/01, կետ 63, 2004թ. մարտի 30, վերը նշված Մելնիկի գործը, կետ 69, Կովալն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 65550/01, կետ 95, 2006թ. հոկտեմբերի 19): Չնայած որ խոստովանությունները հաճախ կազմել են քրեական գործերով ապացույցների ամենաէական մասը, չի կարելի ասել, թե դատախազները շահագրգիռ չեն եղել կատարելու բազմակողմանի քննություն և պարզել, թե նման ապացույցները վերաբերելի են, թե ` ոչ:
176. Դատախազների` քրեական գործի հարուցման մերժման դեմ բողոքները թե Քրեական դատավարության օրենսգրքի 236-1 հոդվածով նախատեսված առանձին վարույթի հիման վրա և թե իրավական փաստարկի ընթացքում կապված են դատարանի համար թույլատրելի իրավական փաստարկների հետ: Դատավորները հազվադեպ են անկախ գնահատական տալիս ապացույցների թույլատրելիությանը, որոնք ենթադրաբար ձեռք են բերվել հարկադրաբար, եթե նման բողոքները մերժվել են դատախազների կողմից:
177. Տվյալ գործը Ուկրաինայի դեմ` նմանատիպ նախորդ գործերի հետ մեկտեղ, որոնցով Դատարանը գտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, նույնպես ցույց է տալիս, որ չնայած Ուկրաինայում տանջանքի և անմարդկային վերաբերմունքի ընդհանուր իրավական արգելքին, նման վատ վերաբերմունքի համար պատասխանատու պետական մարմինները գործնականում սովորաբար մնացել են անպատիժ (տես` in particular, Teslenko, cited above, կետ 116): Իշխանությունների կողմից արդյունավետ միջոցների բացակայությունն այս առումով ստեղծում է նման գործողությունների համար բացարձակ անպատժելիության մթնոլորտ:
178. Վերը նշված հարցերի շարունակական բնույթն ապացուցվում է նաև Ուկրաինայում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններին և դիտարկումներին, որոնք ստացվել են ներպետական իշխանությունների և բազմաթիվ ազգային և միջազգային կազմակերպությունների կողմից (տես վերը` կետեր 55-60, 63, 64, 74-79): Ավելին, ըստ վերջին հաշվետվությունների, հատկապես` Նախարարների հանձնաժողովի` կապված նշված խնդիրներին առնչվող Դատարանի վճիռների կատարման հետ (տես վերը` կետեր 71-72), դրանք մնացել են չլուծված:
179. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով իրավիճակը պետք է բնորոշվի որպես ազգային մակարդակով պարբերաբար ծագող խնդիրների արդյունք, ինչն առնչվում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին և պահանջում է բազմակողմանի ու բարդ միջոցների պատշաճ կիրառում:
180. Տվյալ գործով Դատարանը կոչված չէ պարզելու, թե ինչ ընդհանուր և մասնավոր միջոցներ պետք է ձեռնարկի Ուկրաինան վճիռների կատարման ուղղությամբ: Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո գործող Նախարարների հանձնաժողովը, որը պետք է որոշի, թե ինչ գործնական միջոցներ պետք է ձեռնարկի Պատասխանող պետությունը վճռի կատարման ուղղությամբ (Աբուևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 27065/05, կետեր 240-243, 2010թ. դեկտեմբերի 2):
181. Այդուհանդերձ, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է պարտավորեցնել Ուկրաինային կատարելու հատուկ բարեփոխումներ իր իրավական համակարգում` վերացնելու կալանքի ընթացքում վատ վերաբերմունքի գործադրման պրակտիկան, ապահովելու Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն քննությունների իրականացումը յուրաքանչյուր առանձին գործով, որում առկա է վատ վերաբերմունքի վերաբերյալ վիճելի բողոք, ինչպես նաև ապահովելու ներպետական մակարդակով արդյունավետ միջոցների կիրառում նման քննությունների ընթացքում: Այդպիսով, ուկրաինական իշխանությունները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն այս վճռին, Դատարանի նախադեպային վճիռներին և Նախարարների հանձնաժողովի համապատասխան առաջարկություններին, որոշումներին և մեկնաբանություններին:
IV.Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
182. Համաձայն Կոնվենցիայի 41-րդ հոդվածի`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնաս
183. Դիմողը պահանջել է 100,000 եվրո (EUR) հոգեկան և ֆիզիկական տառապանքի համար:
184. Կառավարությունն առարկել է այդ պահանջը:
1. Հաշվի առնելով տվյալ գործով հայտնաբերված խախտումների ծանրությունը և քանակը Դատարանն իր գնահատումը դիմողին տրամադրում է 40,000 եվրո` ոչ նյութական վնասի դիմաց:
B. Ծախսեր և ծախքեր
186. Դիմողը չի ներկայացրել պահանջ ծախսերի և ծախքերի դիմաց, այդ իսկ պատճառով Դատարանը չի տրամադրում որևէ փոխհատուցում այդ առթիվ:
C. Տուգանային տոկոսներ
187. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական Բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է ճանաչում դիմողի գանգատը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո` կապված ոստիկանության կողմից գործադրված վատ վերաբերմունքի, անարդյունավետ քննության, պատշաճ բուժօգնության բացակայության և Դնեպրոպետրովսկի գաղութում ձեռնաշղթաների կիրառման հետ, իսկ մնացած մասը` անընդունելի:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված ոստիկանության կողմից դիմողին տանջանքի ենթարկելու հետ:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված դիմողի` իրեն տանջանքի ենթարկելու առնչությամբ բողոքների առթիվ իշխանությունների կողմից արդյունավետ քննություն չիրականացնելու հետ:
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված դիմողի աչքի վնասվածքի կապակցությամբ 2001 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հետ:
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում դիմողին պատշաճ բուժօգնություն ցույց չտալու հետ:
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված Դնեպրոպետրովսկի գաղութում դիմողի` ձեռնաշղթաներ կրելու հետ:
7. Վճռում է,
(a) որ Պատասխանող պետությունը դիմողին պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վճարի 40,000 (քառասուն հազար) եվրո, ներառյալ` կիրառելի հարկերը, ոչ նյութական վնասի դիմաց, որոնք պետք է փոխարկվեն ուկրաինական գրիվնայով
(b) որ վերը նշված եռամսյա ժամկետը լրանալու օրվանից և մինչև վճարման ավարտը տվյալ գումարից գոյացող տոկոսները պետք է հաշվվեն այդ ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով` գումարած երեք տոկոս:
9. Մերժում է դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և հրապարակված գրավոր 2012 թվականի մայիսի 15-ին` համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Քլաուդիա Վեստերդիեք Քարտուղար |
Դին Սփելման Նախագահող |
