Գլխավոր տեղեկություն
Համար
N 1671-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2018 թվականի N 1671-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածում՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերը փոխարինել «Ա. Քամալյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերով,

բ. «Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերով.

2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Հ. Գրիգորյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ընդհանուր ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Բաբայան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,

բ. «Ա. Մաթևոսյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Թ. Ալիյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

   

2018 թ. դեկտեմբերի 26

Երևան

        

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան