ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2018 թվականի N 1500-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին ամրացված 1 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի՝ հետագայում օտարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1500-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ԵՎ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող տրանսպորտային միջոցի
NN |
Մակնիշը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Սկզբնական |
Հաշվեկշռային |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան | |||||
1. |
ԳԱԶ-3110 |
717 LL 36 |
2001 |
1087215 |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |