ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը՝
ա. առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում վճարվում է մինչև առաջին տեխնիկական զննությունը, իսկ տարեկան տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև տարեկան տեխնիկական զննությունը,
բ. երկու հարկային տարվա ընթացքում մեկ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` բնապահպանական հարկի տարեկան գումարի կրկնապատիկի չափով վճարվում է մինչև յուրաքանչյուր տեխնիկական զննությունը.».
2) 15.1-ին կետում «բնապահպանական վճարի» բառերը փոխարինել «բնապահպանական հարկի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2019 թ. հունվարի 21 Երևան
վարչապետՆ. Փաշինյան