«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1350-Ն
2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ N 44 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի սեպտեմբերի 19-ին N 44 ընտրատարածքում կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 2005255 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ N 44 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
|
| ||
| NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
|
| ||
| 1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 10000 |
|
այդ թվում` |
||
| կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր աշխատողների աշխատավարձ (2 մարդ x 10000 դրամ x 0.5 ամիս) |
10000 | |
| 2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 10000 |
| 3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 15000 |
| 4. | Կապի ծառայության վճարներ | 20000 |
| 5. | Գործուղման ծախսեր | 15000 |
| 6. | Գրասենյակային ծախսեր | 15000 |
| 7. |
Տեղամասային ընտրական հանձնաժողովների |
31000 |
| 8. | Համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր | 15000 |
|
| ||
|
Ընդամենը |
131000 | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ N 44 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
|
| ||
| NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
|
| ||
| 1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 10000 |
|
այդ թվում` |
||
| ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր աշխատողների աշխատավարձ (2 մարդ x 10000 դրամ x 0.5 ամիս) |
10000 | |
| 2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 10000 |
| 3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 10000 |
| 4. | Կապի ծառայության վճարներ | 10000 |
| 5. | Գրասենյակային ծախսեր | 5000 |
|
| ||
|
ընդամենը
|
45000
| |
| Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (41382 ընտրող + 41382 x 0,05) x 5 դրամ |
217255 | |
|
| ||
|
Ընդամենը |
262255 | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 3 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ N 44 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
|
| ||
| NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
|
| ||
| 1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 30000 |
|
այդ թվում` |
||
| տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
30000 | |
| 2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 15000 |
| 3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
| 4. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
| 5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
|
| ||
|
ընդամենը
|
52000
| |
|
31 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր |
1612000 | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |