ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2018 թվականի N 401-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԳԵՂԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 2/37, ՀՎՀՀ` 00130776) իրականացվող` 1,306,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակ Գեղակերտ համայնքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2018 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,306,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. դեկտեմբերի 10-ի N 401-Ա որոշման |
Ծ ր ա գ ի ր
Մանկական խաղահրապարակ Գեղակերտ համայնքում
1. |
Ծրագրի նպատակը |
Մանկական խաղահրապարակների տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, ք. Երևան, |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արմավիրի մարզ, Գեղակերտ համայնք, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,306,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Արմավիրի մարզ, Գեղակերտ համայնքի մանկապարտեզ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.11.2018 թ. - 28.12.2018 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1 փուլ-01.11.2018 թ.-05.11.2018 թ. պայմանագրերի պատրաստում և կնքում համայնքի հետ, 2 փուլ-06.11.2018 թ. -15.11.2018 թ. խաղային սարքերի պատվիրում և պատրաստում, 3 փուլ 16.11.2018 թ. -20.11.2018 թ. սարքերի տեղադրում, 4 փուլ 21.11.2018 թ.-28.12.2018 թ. խաղահրապարակի հանձնումը համայնքին, ընդունման -հանձնման ակտերի ստորագրում, բյուջե-1,306,000 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Պայմանագիր 15.10.2018 թ., կնքված «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Մագնոն» ԲԲԸ-ի միջև-խաղահրապարակի սարքավորումների արժեքը 1.306.000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ ծրագրի վերջնական իրականացման վերաբերյալ: |
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար |
Ա. Միրզոյան |