Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2018-14.02.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.07/83(1441) Հոդ.1117
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴ» ԾՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, «Մաքսային ծառայության մասին» օրենքի 53-րդ հոդվածի, «Հարկային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները 225,000.0 հազ. դրամով, իսկ ծախսերը՝ 225,000.0 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» արտաբյուջետային ֆոնդի միջոցներից, եկամուտների նվազեցման եղանակով 225,000.0 հազ. դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր»:

3. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

4. Հույժ գաղտնի:

5. Հույժ գաղտնի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1205-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1205-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1205-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1205-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1205-Ն որոշման