ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2018 թ. |
թիվ 185-Ն |
ՏԱՍԸ ՀԱԶԱՐ, ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԵՎ ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 41-րդ և 42-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2018 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
2. Սահմանել, որ տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
3. Հաստատել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նմուշները` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
4. Հաստատել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նկարագրությունները` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի |
Ա. Ջավադյան |
2018 թ. նոյեմբերի 9 Երևան |
Հավելված 1 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 185-Ն որոշմամբ |
Տասը հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման
Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը
Քսան հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման
Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը
Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման
Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը
Հավելված 2 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 185-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տասը հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման
Հայաստանի Հանրապետության թղթադրամի
10000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 145 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Կոմիտասի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույներն են՝ մոխրագույնը և մանուշակագույնը:
Դիմերես
Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 10000 ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Թղթադրամի ձախ հատվածում Կոմիտասի դիմանկարն է և «ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «10000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԴԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է քնարի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
Կոմիտասի դիմանկարի ֆոնին՝ իր ձեռագիր նոտագրությունների թերթերն են, դաշնամուր, քնար և բնապատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 10000» տպագրված է ներքևի աջ մասում:
Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կարմիրից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «10000» ապամետաղականացված գրառումը։
Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ քնարի հստակ պատկերով։
Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2018», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:
Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:
Դարձերես
Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 10000 ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ քնարի հստակ պատկերով։
Թղթադրամի մեջտեղի հատվածում Գևորգյան ճեմարանի պատկերն է, ճեմարանի դահլիճի որմնանկարներից հատվածներ և երկգույն մարգարտափայլ ժապավեն։
Թղթադրամի աջ մասում Կոմիտասի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «10000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։
Թղթադրամի անվանական արժեքը թվերով և բառերով՝ «10000 ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» տպագրված է ներքևի հատվածում:
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Քսան հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման
Հայաստանի Հանրապետության թղթադրամի
20000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ կանաչը:
Դիմերես
Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Թղթադրամի ձախ հատվածում Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «20000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԵԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նավի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
Հովհաննես Այվազովսկու դիմանկարի ֆոնին՝ իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» տպագրված է ներքևի աջ մասում:
Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «20000» ապամետաղականացված գրառումը։
Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։
Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2018», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:
Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:
Դարձերես
Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։
Թղթադրամի մեջտեղի հատվածում Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքն է, նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։
Թղթադրամի աջ մասում Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «20000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։
Թղթադրամի անվանական արժեքը թվերով և բառերով՝ «20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» տպագրված է ներքևի հատվածում:
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման
Հայաստանի Հանրապետության թղթադրամի
50000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 155 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ ոսկեգույնը:
Դիմերես
Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 50000 ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Թղթադրամի ձախ հատվածում Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերն է և «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» գրառումը: Պատկերից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «50000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԷԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերի ֆոնին՝ նրա կյանքն ու գործունեությունը պատմող ձեռագրերից հատվածներն են, խաչքար և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 50000» տպագրված է ներքևի աջ մասում:
Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «50000» ապամետաղականացված գրառումը։
Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի հստակ պատկերով։
Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2018», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:
Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:
Դարձերես
Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 50000 ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի հստակ պատկերով։
Թղթադրամի մեջտեղի հատվածում Արարատ լեռն է, Խոր Վիրապի վանքը, վանքային համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու պատին դրոշմված քրիստոնեության ընդունման տեսարանը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։
Թղթադրամի աջ մասում Սուրբ Գրիգոր Լուսավորչի որմնաքանդակն է, որից աջ առկա են ուղղահայաց «50000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։
Թղթադրամի անվանական արժեքը թվերով և բառերով՝ «50000 ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» տպագրված է ներքևի հատվածում: