ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2018 թվականի N 1337-Ա
ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին 2018 թվականի հոկտեմբերի 16-18-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «ԲՈԶԱՐ» մշակութային կենտրոնի տնօրենի, ԵՄ բարձրաստիճան պատասխանատուների հետ Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության շրջանակում կայանալիք մի շարք ծրագրերին հայ արվեստագետների մասնակցության վերաբերյալ բանակցություններ վարելու, ինչպես նաև եվրոպական երկրներում գործող խոշորագույն մշակութային հաստատությունների ներկայացուցիչների հետ համագործակցության նոր ձևաչափեր մշակելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Մակունցի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 10 Երևան |