ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2018 թվականի N 1335-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթության և երիտասարդության, մշակույթի, մամուլի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով ենթակոմիտեի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության բոլոր անդամների՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 10-ի N 1335 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Ա. Անափիոսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Ուդումյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Վ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ |
Թ. Թորոսյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության քաղաքականության վարչության պետ |
Լ. Քարամյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Լ. Առուշանյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |