ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2018 թվականի N 790-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1018-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2017 թվականի օգոստոսի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 790 -Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N 1018 -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ Մ3-Ը ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ ՀԱՍՈՒՅԹԻ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԱՀՈՒՅԹԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացող շահույթի (այսուհետ՝ լրացուցիչ շահույթ) հաշվարկման և վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սևանա լճից 2017 թվականի ընթացքում բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից՝
1) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ շահույթը (ՇՄԷԿ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՇՄԷԿ = [(Էառլր -Էառլրկող ) x ՍԴՄԷԿ ] x 0,80
որտեղ՝
Էառլր -ն – «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2017 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտ/ժ):
Էառլրկող – 2017 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության «Արգել» և «Արզնի» ՀԷԿ-երի կողմից կողային ջրերի հաշվին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտ/ժ):
ՍԴՄԷԿ -ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտ/ժ)՝ առանց ԱԱՀ-ի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ շահույթը (ՇՀԷՑ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՇՀԷՑ = [(Էառլր -Էառլրկող ) x (ՍԴՀր-5 – ՍԴՄԷԿ )] x 0,80,
որտեղ՝
ՍԴՀր-5 -ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտ/ժ)՝ առանց ԱԱՀ-ի:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված Էառլր և Էառլրկող մեծությունների վերաբերյալ տեղեկատվությունը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին տրամադրում է «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
4. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում հաշվարկված լրացուցիչ շահույթը վճարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից բացված արտաբյուջետային հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան